Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965), ՀՍՍՀ նկարիչների միության նախագահ (1945 - 51)… ահա կոչումների ոչ լրիվ ցանկը ականավոր հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի. Նկարիչ, ում ստեղծագործությունները նյութական արժեք լինելուց զատ նաև հոգևոր-մշակութային մեծ արժեք են ներկայացնում: Նա շատ է ճամփորդել, աշխարհի բազում երկրներում անհատական ցուցահանդեսներ ունեցել, Սարյանի նկարներն այսօր զարդարում են աշխարհի շատ հեղինակավոր ցուցասրահներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային պատկերասրահը: Վախճանվել է 1972 թվականին Երևանում: Աշխարհահռչակ նկարչի դին ամփոփված է Երևանի Կոմիտասի անվան Պանթեոնում: