Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Արամ Խաչատուրյանը երաժշտական արվեստի համաշխարհային դասականներից է: Նա հայ ազգային երաժշտությունը դուրս բերեց համաշխարհային ասպարեզ: Արամ Խաչատուրյանը սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում: 1939 թվականին գրում է իր առաջին բալետը՝ ,,Գայանեն,,: Համերգներով հանդես է եկել աշխարհի շուրջ հինգ տասնյակ երկրներով: 1956 թվականին բեմադրվում է Խաչատրյանի հայտնի ,,Սպարտակ,, բալետը, ինչը նրան համաշխարհային մեծ փառք բերեց: Մեծ երգահանը մահացել է 1978 թվականին Երևանում: Նրա մարմինն ամփոփված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: 2013 թվականի հունիսի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (անգլ.՝ Memory of the World International Register) գրանցվել են «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»։