Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Երևան

Երևանը ոչ միայն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է համարվում, այլև՝ աշխարհի հնագույն մայրաքաղաքն է, որը հին է անգամ Հավերժական քաղաք համարվող Հռոմից… Իրավամբ, այն կարելի է համարել նաև աշխարհի մշակութային մայրաքաղաքներից մեկը…

Հուշարձաններ ....

ԷՐԵԲՈՒՆԻ ԱՐԳԵԼՈՑ ԹԱՆԳԱՐԱՆ

Երևանը աշխարհի հնագույն մայրաքաղաքն է: Հաշվի առնելով նրա թաղամասերից Շենգավիթյան քաղաքակրթությունը՝ Երևանի տարիքն անցնում է 5000-ից: Սակայն քաղաքի հիմնադրման տարեթիվ պայմանականորեն համարվում է մթա 782 թվականը՝ Էրեբունի ամրոցի հիմնադրման տարեթիվը: Հենց այս ամրոցի տարածքում է տեղակայված Էրեբունի արգելոց-թանգարանը, որ տարեկան տասնյակ հազարավոր այցելուներ է ընդունում:

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

1915 թվականը սև տառերով է գրված հայության պատմության մեջ: Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր բարձրանում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ եղեռնի միլիոնավոր զոհերի հիշատակը…

,,ԱՐԱՐԱՏ,, ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ

Հայկական կոնյակի սիրահար էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, ում համար Ստալինն անձանբ էր առաքում «Դվին» կոնյակ։ Երբ արդեն ծերունի Չերչիլին հարցրեցին, թե ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա առանց մտածելու պատասխանեց՝ «Երբեք մի ուշացեք ճաշին, ծխեք Հավանայի սիգարներ և խմեք հայկական կոնյակ»։

ԵՐԵՎԱՆԻ ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՎԱՆ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան այցելելով՝ Դուք ոչ միայն կծանոթանաք հանճարեղ կինոռեժիսորի կյանքի ու գործունեության առանձին դրվագների, այլև էսթետիկական մեծ բավականություն կստանաք այնտեղ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հայաստանի պատմության թանգարանը լավագույններից մեկն է աշխարհում: Այնտեղ ներկայումս պահպանվում են գրեթե 500.000 ցուցանմուշներ, որ արտացոլում են ոչ միայն հայ ժողովրդի, այլև տարածաշրջանի մյուս ժողովուրդների պատմությունն ու մշակույթը:

ԵՐԵՎԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանը գործում է իր հայրենի Դսեղ գյուղում, բայց մայրաքաղաք Երևանում էլ կա նրան նվիրված թանգարան, ուր պահպանվում են բանաստեղծի կյանքին ու գործունեությանը նվիրված ավելի, քան 18000 ցուցանմուշներ:

ԳԱՖԵՍՃՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ

Ջերալդ Գաֆեսճյանի՝ ամբողջ աշխարհում հայտնի հարուստ հավաքածուն այլևս հայրենիքում է՝ Երևանում, և Գաֆեսճյան արվեստի կենտրոնը տարեկան ավելի, քան մեկ միլիոն այցելու է ընդունում…

ԵՐԵՎԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Ցանկանու՞մ եք հաղորդակից լինել հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և կերպարվեստի ժամանակակից նմուշներին: Ուրեմն այցելեք Երևանի Ժողովրդական արվեստի թանգարան: Այնտեղ ձեզ գեղեցիկ անակնկալներ են սպասվում…

ԵՐԵՎԱՆԻ ԿԱՊՈՒՅՏ ՄԶԿԻԹ

Ճիշտ է, Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնյա երկիրն է, բայց նրա տարածքում գոյություն ունեն նաև այլադավան հուշարձաններ: Նրանց մեջ առանձնակի ճոխություն ու հմայք ունի Երևանի Կապույտ մզկիթը:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հայոց հին տաճարները բոլորը գրչության կենտրոններ են եղել: Անգամ Խորհրդային Միության ժամանակ, Հայաստանը ԽՍՀՄ-ի ամենափոքր հանրապետությունն էր, բայց հսկայական պետության մեջ ռուսերենից հետո ամենաշատ գրքերը հրատարակվել են հենց հայոց լեզվով: Գալով Երևան՝առիթը բաց մի թողեք այցելել հին ձեռագրերի պահպանման աշխարհի ամենամեծ կենտրոններից մեկը՝ Երևանի Մատենադարան:

ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ

Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքի նախագիծը, որը ենթադրում էր երկու դահլիճների միացումը, 1936 թվականին Փարիզում անցկացվող Համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է Գրան-պրի մրցանակի և Մեծ ոսկյա մեդալի…

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Հայաստանի ազգային պատկերասրահն իր 56.000 ցուցանմուշներով խոշորագույններից է տարածաշրջանում և այնտեղ հայ անվանի արվեստագետների ստեղծագործությունների կողքին կարող եք տեսնել նաև արտասահմանյան այնպիսի անվանի արվեստագետների գործեր, ինչպիսիք են…

ՎԵՐՆԻՍԱԺ

Հայաստանու՞մ եք, և հետաքրքիր հուշանվերնե՞ր եք ուզում գնել, ապա այցելեք Երևանի կենտրոնում գտնվող Վերնիսաժ տոնավաճառը…

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Եթե այցելեք Հայաստան, ապա բնականաբար առիթ կունենաք գտնվելու երկրի գլխավոր հրապարակում, հիանալու նրա ճարտարապետական իդեալական համադրությամբ ու գունագեղ պատկերներով…

ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հայ ժողովուրդը մշակույթաստեղծ ժողովուրդ լինելով հանդերձ՝ ըստ հարկի զենքի է դիմել՝ պաշտպանելու Հայրենիքն ու պատիվը: ,,Մայր Հայաստան,, զինվորական թանգարանը հայի Փառքի ու պատվի, արժանապատվության թանգարանն է…