Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզը գտնվում է Հայաստանի հանրապետության կենտրոնական հատվածում: Տարածքը կազմում է 2753 քառակուսի կմ, ինչը կազմում է ՀՀ տարածքի 9.3 տոկոսը: Արագածոտնի մարզում կա 114 բնակավայր, որից երեքը՝ քաղաքային:

Հուշարձաններ ....

ԱԳԱՐԱԿԻ ՀՆԱՎԱՅՐԸ

Ագարակի հնավայրը ավելի հին է, քան եգիպտական բուրգերը, և այստեղ բնակատեղի է եղել նաև Երվանդունիների և Արտաշեսյանների թագավորության ժամանակաշրջանում, ինչպես նաև` զարգացած և ուշ միջնադարում, քանի որ տարածքում առկա են նաև քրիստոնեական ծեսով թաղումներ, ինչը վկայում է, որ միջնադարում տարածքը օգտագործվել է որպես գերեզմանոց: Ագարակում կհամոզվեք, որ մարդկային երևակայությունը սահմաններ չի ճանաչում: Ամբողջ հնավայրի տարածքում տուֆի հսկայածավալ զանգվածները մարդկանց կողմից վեր են ածվել քարակոփ կառուցվածքների: Այստեղ հսկայական մակերեսի վրա ամբողջ քարաժայռերն ու հարթակների ճակատային մասերն անգամ մշակված են: Առկա են բազում ժայռախորշեր, աստիճանահարթակներ, վիմափոր դամբարաններ, բազում նշանակության կերտվածքներ:

ԱՂՑՔԻ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԴԱՄԲԱՐԱՆ

Աղցքի հայոց արքաների դամբարանը գտնվում է Երևանից 30 կմ հեռավորության վրա, Աշտարակից ոչ հեռու՝ Արագածի փեշերին, Գյումրի տանող ճանապարհից դեպի աջ՝ համանուն գյուղում:

ԱՄԲԵՐԴ

Ամբերդի ներկայիս ամրոցի տարածքում դեռևս 5000-6000 տարի առաջ կիկլոպյան ամրոց-բնակավայր է եղել: Հետագայում այստեղ ամրոց կառուցեցին Ուրարտուի հզոր արքաները: Իսկ ներկա տեսքով Ամբերդը կանգուն է 7-րդ դարից, երբ Կամսարական իշխանները Արագածի փեշերին կանգնեցրին այս հզոր ու անառիկ ամրոցը…

ԱՐՈՒՃԻ ԵԿԵՂԵՑԻ

7-րդ դարում կառուցված այս եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի վսեմաշուք կառույցներից է: Անգամ հիմա՝ կիսավեր վիճակում այն ամեն այցելուի վեհություն ու պատկառանք է ներշնչում…

ԴԱՇՏԱԴԵՄԻ ԱՄՐՈՑԸ

Դաշտադեմի միջնադարյան ամրոցը ամենալավ պահպանված ամրոցներից է ՀՀ տարածքում և մինչ օրս այն հիացմունք է պատճառում այցելուներին իր վեհությամբ ու անառիկությամբ:

ԿԱՐՄՐԱՎՈՐ ԵԿԵՂԵՑԻ

Չնայած փոքր չափսերին՝ այս եկեղեցին աչքի է ընկնում իր գեղեցկությամբ: Նրա անվան հետ կապված՝ տխուր մի ավանդույթ կա…

ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ

13-րդ դարի վանական այս համալիրը առանձնահատուկ է ոչ միայն իր ճարտարապետական գրավչությամբ… այնտեղից չքնաղ տեսարան է բացվում դեպի Քասախի կիրճը և հայոց սրբազան լեռներից մեկը՝ Արայի լեռը…

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ

Դուք ցանկանու՞մ եք այցելել Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի հզորագույն գիտահետազոտական կենտրոններից մեկը և զմայլվել աստղերի խաղով: Այդ դեպքում մի հապաղեք և ճանապարհ ընկեք դեպի Բյուրականի աստղադիտարան:

ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ

13-րդ դարում կառուցված այս չքնաղ վանական համալիրը ամենանշանավորներից է եղել միջնադարյան Հայաստանում: Բայց Հովհաննավանքի պատմությունը հազարամյակների խորքից է գալիս…

ՍՊԻՏԱԿԱՎՈՐ ԵԿԵՂԵՑԻ

Այս եկեղեցու անվան հետ տխուր ու հետաքրքիր ավանդույթ է կապված: Սպիտակավոր եկեղեցին փոքրիկ, բայց գողտրիկ կառույց է, որ գտնվում է Աշտարակ քաղաքում…

ԹԱԼԻՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ

Վաղ միջնադարյան այս տաճարը աչքի է ընկնում իր մեծ չափերով և արտաքին հարդարանքի ճոխությամբ: Թալինի եկեղեցու պատմությունը մշուշով է պատված…

ՏԱՌԵՐԻ ՊՈՒՐԱԿ

Մեսրոպյան տառերը՝ հայոց այբուբենը, շատերը համարում են հայ ժողովրդի կարևորագույն զենքը՝ հայապահպանության գործում: Եվ զարմանալի չէ, որ հայոց այբուբենին նվիրված քարե հուշարձան կա կանգնեցված Հայաստանում՝ մայրաքաղաք Երևանից ոչ հեռու….

ԾԻՐԱՆԱՎՈՐ

Ծիրանավորը Սպիտակավոր և Կարմրավոր եկեղեցիների քույրն է, քանի որ նրանց մի գեղեցիկ, բայց շատ տխուր պատմություն է կապում….