Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Արագածոտնի մարզ ....

Արագածոտնի մարզը գտնվում է Հայաստանի հանրապետության կենտրոնական հատվածում: Տարածքը կազմում է 2753 քառակուսի կմ, ինչը կազմում է ՀՀ տարածքի 9.3 տոկոսը:

Արագածոտնի մարզում կա 114 բնակավայր, որից երեքը՝ քաղաքային: Քաղաքային բնակավայրերն են Աշտարակը, Թալինը և Ապարանը: Մարզկենտրոնը՝ Աշտարակ քաղաքը 21000 բնակչով, մայրաքաղաք Երևանից գտնվում է 20 կմ հեռավորության վրա:

Մարզի բնակչության թվաքանակը կազմում է 140.000 մարդ:

Արագածոտնի մարզով անցնում են Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղիները, երկաթգիծը:

Միջին բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 2200 մետր: Արագածոտնի մարզում է գտնվում ՀՀ բարձրագույն կետը՝ Արագած սարը՝ 4090մ:

Մարզի խոշոր գետերն են Քասախը և Գեղաձորը:

Արագածոտնի մարզը հարուստ է պատմական հուշարձաններով. Այստեղ են գտնվում Թալինի Կաթողիկե եկեղեցին, Դաշտադեմի ամրոցը, Ամբերդը, Օհանավանքը, Սաղմոսավանքը, Տառերի պուրակը, Կարմրավոր, Սպիտակավոր, Ծիրանավոր եկեղեցիները, Ագարակի հնավայրը, Աղցքի արքայական դամբարանը, Արուճի եկեղեցին…

Արագածոտնի մարզում է գտնվում նաև Բյուրականի աստղադիտարանը: