ՎԱՀԱԳՆ ԵՐՎԱՆԴՅԱՆ

Վահագն Երվանդյան հայոց արքան գահակալել է մ․թ․ա․ 530-515 թվականներին։ Նրա թագավորության շրջանը համընկավ պարսից զորեղ գահակալ Դարեհ Ա-ի  թագավորությանը։ Մեծ Հայքի թագավորությունը որպես դաշնակից մաս էր կազմում պարսից Աքեմենյան աշխարհակալությանը։ Սակայն Պարսկաստանում գահակալական կռիվներ են սկսվում։ Գահը գրավել էր մոգ Գաումատան, որ ինքնակոչ էր ու իրեն ներկայացնում էր որպես մահացած Կամբյուսես արքայի եղբայր Սմետիս։ Սակայն […]

Կարդալ ավելին »

ՊԱՐՈՒՅՐ ՍԿԱՅՈՐԴԻ

-Ահա այժմ ես կուրախանամ՝ ոչ փոքր խնդություն զգալով, որ հասնում եմ այն տեղերը, ուր մեր բնիկ նախնիի սերունդները թագավորության աստիճանի են հասնում։ Մովսես Խորենացի։     Մ․թ․ա․ 7-րդ դարի կեսերից Արարատյան թագավորությունը թուլացել էր և կորցրել իր ազդեցությունը Առաջավոր Ասիայում։ Արարատյան արքաները կորցրել էին իշխանությունը Հայկական բնաշխարհի կենտրոնական և արևմտյան տարածքների վրա։ Սակայն այս տարածքներում […]

Կարդալ ավելին »

ԻՇՊՈՒԻՆԻ

Սարդուրի Ա արքային հայոց գահին հաջորդեց Իշպուինին։ Նա թագավորել է մ․թ․ա․ 825-810 թվականներին։ Ասորեստանի Շամշի Ադադ Ե արքայի տարեգրության մեջ Իշպուինի արքան հիշատակվում է Ուշպինա անվամբ։ Իշպուինին որդին էր Սարդուրի Ա արքայի։ Նրա ծննդյան տարեթիվը հայտնի չէ։ Սակայն պարզ է, որ գահ է բարձրացել հասուն տարիքում։ Հավանաբար հենց առաջացած տարիքն էր պատճառը, որ Իշպուինին գահ […]

Կարդալ ավելին »

ՍԱՐԴՈՒՐԻ Ա

Արարատյան թագավորության գահին Արամե արքային հաջորդել է Սարդուրի Ա-ն։ Սարդուրի Ա արքան սեպագիր արձանագրություններում իրեն հիշատակում է  որպես Լուտիպրիի որդի։ Քանի, որ պատմագիտությանը հայտնի որևէ փաստ չկա Արարատյան թագավորությունում դինաստիական փոփոխության մասին, ինչպես նաև հայտնի է, որ Սարդուրիի հայր Լուտիպրին չի թագավորել, մնում է ենթադրել, որ Սարդուրի Ա Արամեի եղբորորդին էր կամ թոռը և Արամեի […]

Կարդալ ավելին »

ԱՐԱՄԵ ՈՒՐԱՐՏԱՑԻ

Ուրարտուն Հայկական բարձրավանդակը և հարակից տարածքներն ընդգրկով հնագույն պետություն է։ Ուրատու բառը հայերեն է, նշանակում է Արարատի երկիր (Ուրարտու-Արարտու-Արարման վայր)։ Պետությունն ավելի վաղ կոչվել է Ուրուատրի (Հուր-Ատր)։ Արամեն Արարատյան թագավորության մեզ հայտնի առաջին զորեղ գահակալն է։ Բայց նա թագավորության հիմնադիրը չէ, քանզի Ուրարտու անվանումը Ուրուատրի ձևով, ասորական տարեգրության մեջ հիշատակվում է դեռ Արամեից դարեր առաջ։ […]

Կարդալ ավելին »

ՆԱՀԱՊԵՏ Ա ԵԴԵՍԱՑԻ

1691-1705 թվականներին ամենայն հայոց կաթողիկոսն էր Նահապետ Ա Եդեսացին՝ հակասական, բարդ, բռնակալ, բիրտ ու կոպիտ մի անձնավորություն։ Նա հիշատակվում է որպես ճոռոմախոս, բիրտ, փառատենչ ու ահարկու կաթողիկոս։ Նահապետ Եդեսացու ծննդյան թվականն անհայտ է։ Ծնվել է Հյուսիսային Միջագետքում՝ Եդեսիա (Ուրհա) քաղաքում։ Նա ուսում է ստացել տեղում, արագ բարձրացել հոգևոր սանդղակով և դարձել Եդեսիայի եպիսկոպոսը։ Նահապետ եպիսկոպոսը […]

Կարդալ ավելին »

ՄՈՄԻԿ

Հայը հյուրընկալ է, հայը խելացի է, հայը․․․ հային բնութագրող շատ բառեր կան։ Բայց երևի ամենաբնորոշը՝ Հայը շինարար է․․․ Մոմիկն աշխարհին հայտնի է որպես ճարտարապետ՝ շնորհիվ իր կերտած փառահեղ կոթողների։ Բայց մինչ ճարտարապետ դառնալը նա նկարիչ էր, ծաղկող, քանդակագործ․․․ Միայն 14-րդ դարասկզբին Մոմիկը հռչակվեց որպես ճարտարապետ և Վարդպետ։ Մոմիկի ծննդավայրի մասին կարծիքները հակասական են։ Ոմանք պնդում […]

Կարդալ ավելին »

ՄԻՀՐԴԱՏ  ԵՎՊԱՏՈՐ

Կան օտարազգի գործիչներ, որոնք խոր հետք են թողել ոչ միայն իրենց երկրների, այլև Հայաստանի պատմության վրա։ Նրանցից է հին աշխարհի ականավոր զորավար, Պոնտոսի արքա Միհրդատ Զ Եվպատորը՝ Տիգրան Մեծ հայոց արքայից արքայի դաշնակիցն ու աները․․․ Պոնտոսի թագավորությունն ընդգրկում էր Սև ծովի հարավային և հյուսիսային ափերը՝ Ղրիմով հանդերձ։ Պետության մայրաքաղաքը Սինոպ քաղաքն էր, որտեղ էլ ծնվել […]

Կարդալ ավելին »

ՄԵԼԻՔՍԵԴԵԿ  ԿԱԹՈՂԻԿՈՍ

Հայաստանյան իրականության մեջ ցավոք, քիչ չեն եղել գործիչները, որոնք իրենց բարոյական նկարագրով արատավորել են հայության և Հայաստանի անունը։ Բարոյազուրկ ու ապականված այդ գործիչներից է ամենայն հայոց Մելիքսեդեկ Գառնեցի կաթողիկոսը։ 1590-1629 թվականներին, ամենայն հայոց կաթողիկոսն էր Դավիթ Դ Վաղարշապատցին։ Նա էլ իր նախորդների պես ընչաքաղց էր և ամեն կերպ ձգտում էր կողոպուտի ու կեղեքումի միջոցով հարստություն […]

Կարդալ ավելին »

ՄԱՐԻԱՄ  ԿՅՈՒՐԻԿՅԱՆ

Լոռվա Կյուրիկյան թագավորությունը ձևավորվել է 10-րդ դարի վաթսունական թավականներին, հայոց Աշոտ Գ Բագրատունի արքայի վարչական բարեփոխումների արդյունքում, երբ նրա որդին՝ Գուրգեն-Կյուրիկե Ա, դարձավ Տաշրա երկրի թագավոր։ Նրան հաջորդած Դավիթ Ա Անհողինի օրոք (990-1048) թագավորությունը հասավ հզորության գագաթնակետին՝ իր մեջ ներառելով ոչ միայն Լոռին, այլև Շիրակի արևելյան հատվածը, Աղվանքը՝ Քուռ գետի միջին հոսանքով, ողջ Կախեթը և […]

Կարդալ ավելին »

ՂԱԶԱՐ ՋԱՀԿԵՑԻ

  Պատանի տարիքում Ղազար Ջահկեցին սովորել է Շատիկի Անապատի դպրոցում։ Այնտեղից էլ առաջին անգամ, վանահայր Ստեփանոս Կաֆայեցու հրամանով մեկնել է Ամասիա՝ քարոզչության։ Լինելով բնատուր լավ հռետոր՝ տակավին երիտասարդ, անուն է հանել։ Ձահկեցին Ամասիայում անցկացրեց մեկ տարի և Աստվածատուր Ա Հմադանցի կաթողիկոսը նրան հրավիրեց Էջմիածին և եպիսկոպոս ձեռնադրեց։  Ապա կաթողիկոսը Ջահկեցուն ուղարկել է նվիրակության՝ եկեղեցու համար […]

Կարդալ ավելին »

ՀՈՒՍԻԿ ՊԱՐԹԵՎ

347 թվականին Հայոց Տիրան Արշակունի արքայի հրամանով, Ծոփքի Բնաբեղ բերդում բրածեծ արվելով սպանվեց Ամենայն հայոց Հուսիկ Ա կաթողիկոսը։ Ո՞րն էր այդ դաժան հաշվեհարդարի պատճառը․․․ Ապագա կաթողիկոսը ծնվել է 295 թվականին, Հռոմեական կայսրության Կեսարիա քաղաքում։ Նա հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Պարթևի թոռն էր՝ Վրթանես կաթողիկոսի կրտսեր որդին։ Նախնական կրթությունը նույնպես ստացել է Կեսարիայում։ Երբ Գրիգոր Պարթևի […]

Կարդալ ավելին »

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ  ՍԱՐԿԱՎԱԳ

Հովհաննես Իմաստասեր Սարկավագի փառքը հայրենիքի սահմաններից անդին էր։ Ըստ Վարդան Արևելցու՝ Հովհաննես Սարկավագը Արցախի Փառիսոս գավառից էր, Շամքոր գետի ափին գտնվող Փիփ գյուղից։ Որոշ ուսումնասիրողներ նշում են Փառիսոսի Մանճար գյուղի անունը։ Ծնողները նորածին մանկանը Սարգիս են անվանակոչել։ Հետագայում, քահանա ձեռնադրվելիս նա ընդունեց Հովհաննես անունը։ Ապագա գիտնականի ծննդյան հստակ թվականն անհայտ է։ Ծնվել է 1044-1054 թվականների […]

Կարդալ ավելին »

ՀԵԹՈՒՄ Բ

Հայաստանի պատմության մեջ շատ են քաջակորով արքաներն ու տիրակալները, որոնք ամեն բան արել են հանուն հայրենյաց փառքի։ Ցավոք, քիչ չեն նաև գահակալները, որոնք իրենց անկարող տկարությամբ ու անհագուրդ կրոնամոլությամբ կործանման են հասցրել հայրենիքը։ Հեթում Բ արքան որդին էր Լևոն Գ Հեթումյանի (1269-1289) և Կեռան թագուհու։ Նա ծնվել է 1265 թվականի մայիսի 4-ին, Կիլիկիայի հայոց թագավորության […]

Կարդալ ավելին »

ՀԱՅԱՍՏԱՆԸ Ը-Թ ԴԱՐԵՐՈՒՄ, ՀԱՅԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Է դարում արաբները գրավեցին Հայաստանը։ Ձևավորվեց Արմինիա փոխարքայությունը, որի մեջ մտան Մեծ Հայքը, Վիրքն ու Աղվանքը։ Արմինիան կառավարվում էր արաբ խալիֆայի նշանակած ոստիկանի միջոցով։ Սակայն փոխարքայությունը ներքին ինքնավարություն ուներ և Արմինիայի իրական ղեկավարը Հայոց Իշխանն էր։ Ը  դարի վերջում հայոց իշխանն էր Աշոտ Մսակեր Բագրատունին։ Զորեղ ու հայրենատեր այս իշխանն արաբների հետ վարելով զգուշավոր քաղաքականություն՝ […]

Կարդալ ավելին »

ՎՌԱՄՇԱՊՈՒՀ ԱՐՇԱԿՈՒՆԻ

Միշտ չէ, որ հերոսները փառքին հետամուտ են եղել սրով կամ մարտադաշտում կիրառած քաջությամբ։ Երբեմն, խոհեմ ու խելամիտ որոշումներով հնարավոր է շատ ավելիին հասնել, քան մարտադաշտում։ Դրա օրինակն է նաև Մեծ Հայքի թագավոր Վռամշապուհ Արշակունին (388-414)։ 387 թվականին, Մեծ Հայքի թագավորությունը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև։ Արևմտյան՝ հռոմեական մասում շուտով վերացավ հայոց թագավորությունը, սակայն այն պահպանվեց […]

Կարդալ ավելին »

ԿԱՐՍԻ ԱՆԿՈՒՄԸ

Կան պատմական իրադարձություններ, որոնք ոչ միայն կոնկրետ, բուն սխալների արդյունք են, այլև՝ էթնոհոգեբանության և արժեհամակարգի։ Կան պատմական սայթաքումներ, որոնք երբևէ ոչ մի սերնդի կողմից չեն ներվի։ Հայոց եղեռնից դասեր չառանք, դասեր չքաղեցինք։ Եվ հինգ տարի անց գործեցինք ևս մեկ աններելի սխալ։ Տանուլ տվեցինք ոչ միայն պատերազմը, այլև՝ պետությունը։ Կարսը Հայաստանի Հանրապետության բանալին էր։ Ինչպես սովորաբար […]

Կարդալ ավելին »

ԿԱՐԻՆ

Կարին քաղաքը պատմական Հայքի քաղաքական, ռազմական, տնտեսական ու մշակութային կյանքում հսկայական դերակատարություն է ունեցել։ Կարինը տեղակայված է Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Կարնո գավառում։ Քաղաքի աջ կողմով հոսում է Եփրատ գետը։ Կարինը գտնվում է Այծպտունք և Դավաբոյն լեռների մեջտեղում։ Այդ լեռների արանքում ձգվում է ընդարձակ Կարնո դաշտը։ Կարնո սարահարթի հարևանությամբ նշանավոր լեռնագագաթներ են նաև Գոհանամը, […]

Կարդալ ավելին »

ԼԵՎՈՆ  Գ ՀԵԹՈՒՄՅԱՆ

Կիլիկիայի հայոց թագավորության գահակալ Լևոն Գ Հեթումյանը ծնվել է 1236 թվականի հունվարի 24-ին, Սիս մայրաքաղաքում։ Նա որդին էր Հեթումյան հարստության հիմնադիր Հեթում Ա (1226-1270) և Զապել թագուհու, ով դուստրն էր և գահի ժառանգորդը զորեղ արքայի՝ Լևոն Բ (1187-1219)։ Հեթում Ա և Զապել թագուհին իրենց անդրանիկ զավակին անվանակոչեցին պապի անունով․․․ Ծանր ժամանակներ էին Կիլիկիայի հայոց թագավորության […]

Կարդալ ավելին »

ԵՐՎԱՆԴ Դ ՎԵՐՋԻՆ

Երվանդունիների արքայատոհմը հայոց զորեղ արքայատոհմերից մեկն է եղել։ Երվանդունիները Մեծ Հայքում, Ծոփք-Կոմմագենեում և Փոքր Հայքում թագավորել են մթա Է-Գ դարերում։ Մեծ Հայքում արքայատոհմի վերջին գահակալը Երվանդ Դ էր, որ թագավորեց մթա 220-200 թվականներին։ Ինչպես մյուս երվանդներին, հույն պատմիչները Երվանդ Դ նույնպես Օրոնտես են կոչում։ Երվանդ Դ մայրաքաղաքը Այրարատի Արմավիրն է եղել, որը ժամանակի աշխարհի ամենամեծ […]

Կարդալ ավելին »