Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԽՈՐՈՎԱԾ

Խորովածը մարդու կողմից պատրաստված առաջին ուտեստն է: Այդ իմաստով այն համամարդկային ուտեստ է: Սակայն հայերի մոտ խորովածը ծիսական ուտեստ է նաև: Խորովածը հայերի ամենասիրած խորտիկներից է և որպես կանոն հենց խորովածով են հյուրասիրում ամենապատվավոր հյուրերին:
Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, ամեն տարվա սեպտեմբեր ամսին անց է կացվում Խորովածի տարածաշրջանային մեծ փառատոն, որին մասնակցում են ոչ միայն տասնյակ խոհարարներ Հայաստանի առաջատար ռեստորաններից, այլև հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, անգամ հեռավոր Հունաստանից:
Անցած տարիներին կազմակերպած փառատոնի արդյունքում խոհարարների կողմից ներկայացվել են խորովածի պատրաստման տասնյակ բաղադրատոմսեր, ինչը նաև լույս է տեսել եռալեզու առանձին գրքով:
Եթե դուք սեպտեմբեր ամսին պլանավորել եք Հայաստան այցելել Տիր-Ար ընկերության հետ՝ ապա հնարավորություն կստանաք ոչ միայն այցելել Խորովածի փառատոնին, այլև՝ մասնակցել փառատոնին: Ձեզ կտրամադրվի առանձին մանղալ, ձեզ անհրաժեշտ սննդամթերքը և պարագաները, և դուք հնարավորություն կստանաք մրցել ձեր խոհարարական գիտելիքներով անվանի հայ խոհարարների հետ: Այս տարի խորովածի փառատոնն անց է կացվելու սեպտեմբերի 12-ից 13-ը: Տիր-Ար ընկերությունն առաջարկում է սեպտեմբերին այցելել Հայաստան: Դուք ո չմիայն կհիանաք մեր հայրենիքի աշնանային գեղեցկությամբ, այլև կցուցադրեք Ձեր խոհարարական հմտություններն ու ինչու չէ՝ Հայաստանից կհեռանաք վաստակած մրցանակներով….