Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԼԱՍՏԻՎԵՐ

Տավուշի մարզի Ենոքավան գյուղից 5 կմ հեռավորության վրա, կուսական անտառների գրկում, Խաչաղբյուր գետի հովտում է գտնվում միջնադարյան Լաստիվեր բնակավայրի հետքերը: Լաստիվերը անառիկ բնակավայր է եղել, քանզի պաշտպանված է եղել կուսական անտառներով, անդնդախոր ժայռերով, ու բարձրաբերձ քարանձավներով, որոնց մարդու արհեստավարժ ձեռքը դարձրել է բնակատեղի և պաշտամունքային վայր՝ տաճար: Խաչաղբյուր գետը հոսում է խոր ձորով՝ ճեղքելով ապառաժե ճայռերը, թավ անտառները… իր ճանապարհին ծառսանալով ու ջրվեժներ կազմելով: Լաստիվերը իդեալական հանգստի գոտի է արկածային, արշավային և էկոտուրիզմի սիրահարների համար: Այցելելով Լաստիվեր՝ դուք կարող եք անգամ այնտեղ գիշերել՝ ձեր անմոռանալի հանգիստն անցկացնելով խարույկի շուրջ, կամ փոքրիկ վրաններում, որ տեղակայված են գետնին, ժայռերի գլխին կամ ծառերի վրա: