Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ ....

Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում: Մարզկենտրոնը Գյումրին է, որ Երևանից հեռու է 126 կմ և ունի 146.000 բնակիչ: Մարզը հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Լոռու մարզին, հարավից՝ Արագածոտնի մարզին, արևմուտքից՝ Թուրքիային:

Մարզի տարածքով են անցնում Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհն ու երկաթուղին:

Բնակչության թվաքանակը՝ 281.000 մարդ:

Մարզում առկա են 119 համայնքներ: Քաղաքային բնակավայրերն են Գյումրին, Արթիկը, Մարալիկը:

Մարզի տարածքով հոսող խոշորագույն գետը Ախուրյանն է, Շիրակի մարզում է գտնվում նաև Արփա լիճը՝ 22 քառակուսի կմ մակերեսով:

Կլիմայական առանձնահատկություններից են զով ամառն ու խստաշունչ ձմեռը:

Շիրակի մարզի նշանավոր պատմաճարտարապետական հուշարձաններից է Մարմաշենի վանքը: Շիրակի մարզում է գտնվում նաև անվանի նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը: