Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Գեղարքունիքի մարզ ....

Գեղարքունիքի մարզը ամենամեծն է Հայաստանում: Նրա տարածքը կազմում է 5348 քառակուսի կմ, որից 1270 քառ. կմ կազմում է Սևանա լիճը:

Մարզը ծովի մակերևույթից գտնվում է 1600-ից 3597 մ բարձրության վրա: Ամենաբարձր կետը Աժդահակ լեռն է:

Գեղարքունիքի մարզը սահմանակից է հյուսիսից Տավուշի մարզին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավից՝ Կոտայքի և Վայոց ձորի մարզերին, հարավ-արևելքից՝ Արարատի մարզին:

Մարզկենտրոնը Գավառ քաղաքն է՝ 65.000 բնակչով, որ գտնվում է Երևանից 70 կմ հեռավորության վրա: Մարզում 93 համայնք կա, որից քաղաքային բնակավայրեր են հինգը՝ Գավառը, Սևանը, Մարտունին, Ճամբարակը, Վարդենիսը:

Գեղարքունիքի մարզի բնակչությունը կազմում է 238.000 բնակիչ:

Մարզի տարածքով են անցնում Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը և Երևան-Իջևան երկաթգիծը:

Մարզի տարածքում է գտնվում Սևան ազգային պարկը, Սևանա լիճը:

Պատմական հուշարձաններից առավել հայտնի են Սևանա վանքը, Հայրավանքը, Նորադուզը: