Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ԱՄԱՐԱՍ

Ամարասի վանքը գտնվում է ԼՂՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ: Վանքը 4-րդ դարի սկզբին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը՝ հեթանոսական տաճարի տեղում: Սբ. Գրիգորիս եկեղեցին բազիլիկ տիպի է՝ ունի ուղղանկյուն հատակագիծ (59x85 մ): Վանքը շրջապատված է հրակնատներով բարձր պարիսպներով: Ժամանակին այն ծառայել է նաև որպես պաշտպանական կառույց՝ ամրոց: Վանքի ներսում կան բնակելի և օժանդակ շինություններ: Ամարասը հայտնի սրբավայր է այն պատճառով, որ վանքի արևելյան մասում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածած Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը, որի գերեզմանի վրա Վաչագան Բարեպաշտ թագավորը 489 թվականին մատուռ է կառուցել: 5-րդ դարում այստեղ է իր առաջին դպրոցներից մեկը բացել Մեսրոպ Մաշտոցը: Ամարասի վանքը խոշոր հոգևոր-մշակութային կենտրոն է եղել: Այստեղ բարձրագույն դպրոց է գործել և վանքը նաև գրչության կենտրոն է եղել: