Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Արմավիրի մարզ ....

Արմավիրի մարզը գտնվում է Հայաստանի կենտրոնական հատվածում: Տարածքը կազմում է 1242 քառ. կմ, ինչը կազմում է ՀՀ ողջ տարածքի 4.2 տոկոսը: Մարզի բնակչությունը 312.000 մարդ է: Մարզկենտրոն Արմավիրը մայրաքաղաք Երևանից գտնվում է 42 կմ հեռավորության վրա:

Արմավիրի մարզում առկա են 97 բնակավայր, որից քաղաքներ են Արմավիրը, Մեծամորն ու Վաղարշապատը:

Մարզի տարածքով անցնում են Երևան-Թբիլիսի միջպետական մայրուղին ու երկաթգիծը:

Այստեղ մարզում է գտնվում Ակնա լիճը, որի մակերեսը 7 հա է, մարզի տարածքով անցնում են Արաքս և Մեծամոր գետերը:

Արմավիրի մարզում տեղակայված են հանրապետական կարևորության այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են Մեծամորի ատոմակայանը, Զվարթնոց օդանավակայանը:

Արմավիրի մարզում է նաև հայության հոգևոր կենտրոնը՝ Հայ Առաքելական եկեղեցու Մայր աթոռը:

Մարզի առավել հայտնի պատմական հուշարձաններն են. Էջմիածնի Մայր տաճարը, Զվարթնոցի տաճարը, Մեծամորի հնավայրը, Սարդարապատի թանգարանը, Հռիփսիմեի եկեղեցին…

Արմավիրի մարզի Սարդարապատի հուշահամալիրի տարածքում է անցկացվում տոլմայի ամենամյա փառատոնը: