Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Մշակութային տուրեր

Օր առաջին. Սաղմոսավանք-Տառերի պուրակ-Ամբերդ-Երևան

Տուրի առաջին կանգառը Սաղմոսավանքն է: Այն գտնվում է Քասախի կիրճի բարձրադիր, գեղատեսիլ վայրում: 13-րդ դարում կառուցված այս հրաշալի եկեղեցու պատերին և շուրջը պահպանվում են հեթանոսական շրջանում այստեղ կանգնած Վահագն ռազմաստծու տաճարի հետքերը…

Սաղմոսավանքից կայցելենք Տառերի պուրակ: Սա նոր հուշարձան է՝ կանգնեցված մեկ տասնամյակ առաջ, սակայն հասցրել է դառնալ հայաստանցիների և զբոսաշրջիկների սիրած վայրերից մեկը: Հուշարձանը նվիրված է 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց ժամանակակից այբուբենի ստեղծմանը: Այստեղ հայոց տառերից զատ կանգնեցված են նաև հայոց միջնադարյան մեծ մտածողների արձանները:

Տառերի պուրակից հետո հաջորդ կանգառը Ամբերդն է: Արագածի փեշերին գտնվող բարձր լեռնային այս ամրոցն այսօր էլ չի կորցրել իր գրավչությունը: Ամբերդում ամրոց է եղել հազարամյակներ առաջ՝ վաղնջական ժամանակներից, իսկ ներկայիս տեսքով ամրոցը կառուցվել է 7-րդ դարում: Այն այսօր էլ իր անառիկ տեսքով ու գրավչությամբ սարսուռ է պատճառում… Ամբերդում ամրոցից զատ դուք կտեսնեք հայ Կամսարական իշխանների դղյակն ու 1026 թվականին կառուցված եկեղեցին…

Ճաշը և ընթրիքը նախատեսված են ռեստորանում:

Գիշերակացը՝ Երևանում, հյուրանոցում:

Օր երկրորդ. Երևան-Վաղարշապատ-Երևան՝ շրջայց քաղաքով

Նախաճաշը՝ հյուրանոցում:

Նախ կայցելենք Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաք՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածին՝ աշխարհի առաջին եկեղեցին, որ կառուցվել է 301-303 թվականներին: Ապա կայցելենք 7-րդ դարում կառուցված սբ. Հռիփսիմե եկեղեցի, իսկ հետդարձի ճանապարհին՝ 7-րդ դարի աշխարհի չքնաղագույն կառույցներից մեկի՝ Զվարթնոցի տաճարի ավերակները: Զվարթնոցը 7-րդ դարում աշխարհի բարձրագույն շինություններից էր՝ շուրջ 50 մետր բարձրությամբ: Ճիշտ է ավերակ, բայց այժմ էլ այն հիացմունք է պատճառում այցելուներին:

Երևանում մեզ սպասում է այցելություն Հայաստանի պատմության թանգարան, որ աշխարհում լավագույն հավաքածուներից մեկն է, ինչպես նաև՝ Մատենադարան՝ հնագույն ձեռագրերի պահոց-թանգարանը: Մատենադարանում այսօր պահպանվում են տասնյակ հազարավոր ձեռագրեր՝ աշխարհի հնագույն լեզուներով, որոնց տարիքը 1,5 հազարամյակ և ավելին է…

Ճաշը և ընթրիքը՝ ռեստորանում:

Գիշերակացը՝ Երևանում, հյուրանոցում:

Օր երրորդ. Երևան-Խոր-Վիրապ-Նորավանք-Արենի-Քարահունջ-Գորիս

Նախաճաշը՝ հյուրանոցում:

Առաջին կայանը կլինի Խոր Վիրապում: Խոր Վիրապը համաքրիստոնեական սրբավայր է: Այն գտնվում է հայոց հինավուրց Արտաշատ մայրաքաղաքի տարածքում: 4-րդ դարում կառուցված այս եկեղեցին կանգնեցված է զնդանի տեղում, ուր 13 տարի արգելափակված է եղել հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը: Այցելելով Խոր Վիրապ՝ դուք ոչ միայն կարող եք իջնել զնդանը, այլև հայացք նետել Բիբլիական սրբազան լեռանը՝ Մասիսին, որ ամենամոտն է երևում հենց Խոր Վիրապից: Ապա կայցելենք Արենու գինու գործարան՝ գինու համտեսի: Մի քանի տարի առաջ հենց Արենիում հնագետների միջազգային խումբը հայտնաբերեց աշխարհի հնագույն գինու հնձանը….

Արենիից հետո հաջորդ կանգառը 13-րդ դարում կառուցված Նորավանքի վանական համալիրում է: Այն հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից է: Նորավանքում Ձեզ բազում հետաքրքիր անակնկալներ են սպասվում….

Ամենավերջում կայցելենք Քարահունջ՝ աշխարհի հնագույն աստղադիտարան, որի տարիքն անցնում է 7000 տարեկանը: Մեգալիթյան շրջանի այս աստղադիտարանը ավագագույնն է աշխարհում և ավելի մեծ է, քան անգլիական նշանավոր Սթոուհենջը: Քարահունջը մայրն է հանդիսացել աստղագիտության, տոմարագիտության: Այն այժմ էլ հիացմունք է պատճառում իր այցելուներին…

Ճաշը՝ Նորավանքի ռեստորանում, ընթրիքը՝ Գորիսի հյուրանոցում:

Գիշերակացը՝ Գորիսի հյուրանոցում:

Օր չորրորդ. Գորիս-Տաթև-Սելիմի լեռնանցք-Նորատուս-Հայրավանք-Սևան

Նախաճաշը՝ Գորիսի հյուրանոցում:

Առավոտյան՝ շրջայց Գորիս քաղաքով, ապա՝ առաջին կանգառը պատմական Հալիձոր գյուղի մոտ, որտեղից աշխարհի ամենաերկար՝ Տաթևի ճոպանուղով կուղևորվենք դեպի Տաթևի վանք: Տաթևի վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր-մշակութային մեծ կենտրոններից է: Այն առանձնանում է իր վեհ ճարտարապետությամբ ու գեղեցիկ բնության հետ իր ներդաշնակությամբ:

Ապա Սելիմի լեռնանցքով կճանապարհվենք դեպի Գեղարքունիքի մարզ: Ճանապարհին կանգ կառնենք 14-րդ դարում կառուցված Սելիմի քարավանատուն:

Ապա կայցելենք Նորատուսի գերեզմանատուն: Այնտեղ կտեսնեք հարյուրավոր միջնադարյան խաչքարեր, որից հետո կճանապարհվենք 9-րդ դարում Սևանի ափին կառուցած Հայրավանք: Կզբոսնենք Սևանի ափին և կճանապարհվենք Սևան քաղաք: Ճաշը՝ Վայոց ձոր-Գեղարքունիք ճանապարհին՝ ռեստորանում, ընթրիքը՝ Սևանում՝ ռեստորանում:

Գիշերակացը՝ Սևանում, հյուրանոցում:

Օր հինգերորդ. Սևան-Դիլիջան-Հաղբատ-Ախթալա-Երևան

Նախաճաշը՝ Սևանի հյուրանոցում:

Առավոտյան կայցելենք 9-րդ դարում կառուցված Սևանավանք՝ Սևանա թերակղզու վրա, ապա կշարունակենք մեր տուրը դեպի հյուսիս: Տավուշի մարզում կայցելենք 13-րդ դարում կառուցված Հաղարծինի վանական համալիր: Ապա կայցելենք Լոռու մարզ, Ախթալայի ամրոց և վանական համալիր: 10-րդ դարում կառուցված այս ամրոցը Հայաստանում ամենալավ պահպանվածներից մեկն է, իսկ Ախթալայի 12-րդ դարում կառուցված եկեղեցում պահպանվում են Հայաստանի մոնումենտալ որմնանկարչության ամենամեծ կտորները՝ շուրջ 960 քառակուսի մետր… Ախթալայում Ձեզ շատ հետաքրքիր անակնկալներ են սպասվում…

Օրվա վերջում կայցելենք 10-րդ դարում կառուցված Հաղբատավանք, որ հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկի մեջ է գտնվում:

Ճաշը՝ Ալավերդի քաղաքում, ընթրիքը՝ հյուրանոցում:

Գիշերակացը՝ Հաղբատ գյուղի հյուրանոցում:

Օր վեցերորդ. Սանահին-Լոռի բերդ- Ստեփանավանի բուսաբանական այգի-Երևան

Նախաճաշը՝ հյուրանոցում

Առավոտյան կայցելենք 10-րդ դարում կառուցված Սանահինի վանական համալիր, որ միջնադարյան Հայաստանի հոգևոր-մշակութային մեծ կենտրոններից է եղել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում է ներառված:

Ապա կայցելենք Լոռի բերդաքաղաք, որ կառուցվել է 10-րդ դարում ու երկար ժամանակ հանդիսացել է Հայաստանի կարևորագույն պաշտպանական կառույցներից մեկը:

Այնտեղից կուղևորվենք Ստեփանավանի բուսաբանական այգի, որ լավագույններից է տարածաշրջանում:

Երեկոյան կողմ կլինենք Երևանում:

Ճաշը՝ տեղական ռեստորանում, ընթրիքը՝ Երևանում, ռեստորանում:

Գիշերակացը՝ Երևանում, հյուրանոցում:

Օր յոթերորդ. Երևան-Գառնի-Գեղարդ

Նախաճաշը՝ հյուրանոցում:

Կայցելենք Գառնու հեթանոսական տաճար, որն ի դեպ, միակ պահպանվածն էր նախկին ԽՍՀՄ տարածքում, կծանոթանանք հայ արիական դավանանքին, Գառնու պատմությանը, ճարտարապետությանը, Ազատի կիրճին, որտեղ գտնվում է բնության մի չքնաղ հուշարձան՝ քարերի սիմֆոնիան:

Ապա կայցելենք 12-13-րդ դարերում կառուցված Գեղարդի ժայռափոր վանական համալիր: Այն մասնագետներից շատերը իրավամբ, համարում են աշխարհի ութերորդ հրաշալիք և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ցանկում:

Ճաշը Գառնիում, ընթրիքը՝ Երևանում, հյուրանոցում: