Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Կրոնական տուրեր

Առաջարկում ենք Ձեզ ծանոթանալ Հայաստանի նախաքրիստոնեական մշակույթին ևս, նրա հարուստ ավանդույթներին, ծեսերին, պատմությանը, ճարտարապետությանը: հայերը եզակի ազգ են աշխարհում, որ իրենց հնագույն դիցարանում ունեցել են հյուրընկալության աստվածութուն՝ Վանատուրը, և հյուրընկալութունը հայերի կեցաղային մշակույթն է, որով ևս Հայաստանը հայտնի է ամբողջ աշխարհում: Բարի Գալուստ Հայաստան՝ Աստվածային արարչագործության նախահայրենիք:
Ծրագիր
Օր 1. ՇՐՋԱՅՑ ԵՐԵՎԱՆՈՎ
Էրեբունի արգելոց-թանգարան,
Հայաստանի պատմության թանգարան,
Մատենադարան,
Կապույտ Մզկիթ,
Երևանի համայնապատկերը մայր Հայաստան հուշարձանի տարածքից
ՕՐ 2. ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ.
ԼԱՍՏԻՎԵՐ. Մեկ ժամ քայլելով կուսական անտառներով՝ Դուք կհայտնվեք Լաստիվերի քարանձավում: Այստեղ կտեսնեք մշակույթի մի քանի շերտեր՝ նախաքրիստոնեական հեթանոս Աստվածների քանդակներ, միջնադարյան խաչքարեր… Ապա ձորում դուք հնարավորութուն կունենաք զովանալ լեռնային ջրվեժների մոտ, անգամ լողանալ հայոց անտառներից բխող զուլալ ջրերում:
ԳՈՇԱՎԱՆՔ. 12 դարի չքնաղ վանական համալիր, որը հիմանդրվել է միջնադարի խոշորագույն մտածող Մխիթար Գոշի կողմից:
ՕՐ 3. ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ.
ՄԵԾԱՄՈՐ. Մեծամորում է գտնվում Անահիտ աստվածամոր տաճարը, որի հիմքերը կտեսնեք, կհիանաք թանգարանի հարուստը նմուշներով և անջնջելի տպավորություններ կտանեք աշխարհի հնագույն պղնձաձուլարանից, որի տարիքը 5000ից ավելի հին է:
ՍԱՐԴԱՐԱՊԱՏ. Սարդարապատը հայոց փառքի թանգարան է: Այստեղ է գործում ամենամեծ ազգագրական թանգարանը:
ԷՋՄԻԱԾԻՆ. Մայր տաճարի խորանի տակ մինչ օրս պահպանվում է հեթանոսական շրջանի Սանդարամետ աստծքո տաճարի մի հատված:
ԶՎԱՐԹՆՈՑ. Զվարթնոցի տաճարում, որպես հայաստանյան այցելության եզրափակում, կվայելեք հայոց հնագույն պարերը, Կարին պարային անսամբլի կատարմամաբ, կծանոթանաք ռազմապարերին պատմությանը. Պարեր, որ պարել են հայ տազմիկները պատերազմներում թշնամու բանակը ջախջախելուց հետո:
ՕՐ 4. 
Մեկնում.