Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Հիմնական ինֆորմացիա

Հայաստանի հանրապետությունը նախագահական հանրապետություն է: ՀՀ նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով, ունի մեկ անգամ վերընտրման հնարավորություն: Գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը։ Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից։ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա Նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին։ Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է։ Ազգային Ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից, որից 90-ը ընտրվում են համամասնական, 41-ը՝ մեծամասնական ընտրակարգով։ Ազգային Ժողովն ընտրվում է համապետական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով։ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հայաստանում ընդհանուր իրավասության դատարաններն են՝ առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը։ Գործում է նաև վարչական դատարանը, օրենքով կարող են նախատեսվել այլ մասնագիտացված դատարաններ։ Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը։ ՀՀ բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն կազմում էր մոտ 3.100.000 մարդ, որից 98 տոկոսը՝ հայեր: