Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Յուրաքանչյուր չորս տարին մեկ Երևանը հազարավոր մարզիկներ է ընդունում աշխարհի տարբեր ծայրերից: Համահայկական խաղերի անցկացման գաղափարը շրջանառվել է դեռ 1960-ական թվականներին: Այս խաղերին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, կամ օտար երկրներում բնակվող այն անձինք, ում երակներով հայկյան արյուն է հոսում: 1999 թվականին անցկացվեցին առաջին համահայկական խաղերը՝ տարբեր անհատական և թիմային մարզաձևերից: Այժմ Համահայկական խաղերի անցկացումն արդեն պարբերական բնույթ է կրում և նրա ընդգրկման աշխարհագրությունը ընդլայնվում է: Հայահայկական խաղերը իսկական մարզական տոն են ոչ միայն երևանցիների, այլև աշխարհասփյուռ հայության համար, ովքեր մասնակցում են, հետևում այդ խաղերին: Իսկ մայրաքաղաք Երևանը Համահայկական խաղերին կարծես ավելի է պայծառանում, ավելի է գեղեցկանում ու ժպտում իր բազմահազար հյուրերին…