ԼԱՎՐԵՆՏԻ ԲԵՐԻԱ

Նրա անունն անգամ, ժամանակին մարդկանց մոտ սարսուռ էր առաջացնում։ Հետագայում՝ ատելություն ու նողկանք։ Լավրենտի Բերիան ծնվել է 1899 թվականի մարտի 17-ին, Ռուսական կայսրության Քութայիսի նահանգի, Սուխումի մարզի Մերխեուլ գյուղում, աղքատ մեգրել գեղջուկի ընտանիքում։ Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։   ShareTweetPin0 Shares

Read More »

ՎԱՍԻԼ Ա ԿԱՅՍՐ

Վասիլ Ա կայսրը (հայկական անունը՝ Բարսեղ), Բյուզանդիայի պատմության մեծագույն գործիչներից է։ Նրա գահակալմամբ, Բյուզանդիայում նոր դարաշրջան բացվեց և կայսրությունը կրկին բռնեց հզորացման ուղին։ Ապագա կայսրը ծնվել է 810-ական թվականին, Ադրիանապոլիս քաղաքում։ Որ Բարսեղը հայ էր, դա անկասկած է և անգամ իր ժամանակակից պատմիչներն են այդ մասին գրում․ ահավասիկ, «Եվթիմոսի վարքում»․ -Վասիլը խնամակալ է թողնում Ստելիանոսին, […]

Read More »

ԼԵՎՈՆ  Զ  ԻՄԱՍՏԱՍԵՐ ԿԱՅՍՐ

Լևոն Զ Իմաստասերը Բյուզանդիան կառավարած հայկական ծագումով կայսրերից էր։ Նա Բյուզանդիայի կայսր է եղել 886-912 թվականներին։ Լևոն Զ ժամանակի ամենաուսյալ ու ամենակիրթ անձանցից էր։ Ապագա կայսրը ծնվել է 866 թվականի սեպտեմբերի 19-ին, մայրաքաղաք Կոստանդնուպոլսում։ Հայրը Բյուզանդիայի կայսր, Հայկական դինաստիայի հիմնադիր Վասիլ Ա – էր, մայրը՝ Եվդոկիա Ինգերինա կայսրուհին։ Լևոնը չէր վայելում հոր սերը։ Քանզի Վասիլի […]

Read More »

ԼԵՎՈՆ Ե  ՀԱՅԱԶՆ

Բյուզանդիայի Լևոն Ե հայազգի կայսրին շատերն Արծրունի են համարում, ոմանք՝ Գնունի։ Պատմական գրականության մեջ նա հայտնի է Լևոն Հայ կամ՝ Լևոն Հայազն անուններով։ Լևոնի հայրը պատրիկ Բարդասն էր, հավանաբար՝ Վարդաս, որը հունարենի ազդեցության տակ հնչունափոխվել է։ Լևոնը պատանի հասակից ծառայում էր արևելքի զորքերի հրամանատար Վարդանի բանակում։ Նա քաջ էր, ամեհի ուժի տեր, տեսքով՝ ահարկու, հսկայամարմին, […]

Read More »

ԹԵՈԴՈՐԱ  ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒՀԻ

Թեոդորա կայսրուհին մեծ հետք է թողել ոչ միայն Բյուզանդիայի, այլև՝ համաշխարհային պատմության մեջ։ Նրա կյանքը բավականին լավ է ուսումնասիրված շնորհիվ Թեոֆանոս Խոստովանողի Ժամանակագրության շարունակողի և եկեղեցական տարեգրության։ Ապագա կայսրուհին ծնվել է 815 թվականին, Պափլագոնիայում, Մամիկոնյանների գերդաստանում։ Նրա մանկությունն անցել է քաղկեդոնական հայ պահպանողական ընտանիքում, հավատացյալ ուղղափառների միջավայրում։ Թեոդորայի հայրը՝ Մարինոսը, պատկերապաշտ էր։ Աղջկան դաստիարակել է […]

Read More »

ԱՆՆԱ ԱԲԱՄԵԼԻՔ – ԼԱԶԱՐԵՎԱ․ ԻՇԽԱՆՈՒՀԻ ԲԱՐԱՏԻՆՍԿԱՅԱ

Իշխանուհի Աննա Աբամելիք-Լազարյանը, նույն ինքը՝ իշխանուհի Բարատինսկայան, Ռուսաստանի ամենագեղեցիկ կանանցից էր, համարվել է մայրաքաղաքի առաջին գեղեցկուհին։ Միաժամանակ՝ տաղանդավոր ու ազդեցիկ կին, բարձրաստիճան հասարակության զարդը։ Մինչ ամուսնանալը եղել է Ելենա Պավլովնա կայսրուհու նաժիստը։ Աննա Աբամելիք-Լազարյանը սերում էր Ռուսաստանի ամենահայտնի և ամենաազդեցիկ երկու հայ ազնվական գերդաստաններից։ Նա գեներալ-մայոր,  իշխան Դավիթ Աբամելիքի և  Մարթա Լազարյանի դուստրն էր, ծնվել […]

Read More »

ԽՈՐԱԿԵՐՏ

Եկեղեցին ըստ ամենայնի՝ 11-րդ դարի կառույց է, որը հիմնավերանորոգվել է 13-րդ դարում՝ 1251 թվականին, Ստեփանոս իշխանի կողմից։ Արտաքին չափերը՝ 9,6 մետր լայնություն, 14,6 մետր երկարություն։ Արտաքուստ ուղղանկյուն է։ Չորս ավանդատների միջոցով եկեղեցուն ներսից  խաչաձևություն է տրված։ Երկու մուտք ունի՝ հարավային և արևմտյան։ Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։   […]

Read More »

ԽՈՐԽՈՌՈՒՆԻՆԵՐ

Խորխոռունիների իշխանական տոհմը Տուրուբերանից է՝ Խորխոռունիք գավառից, որը գտնվում է Վանա լճի հյուսիսային հատվածում։ Համաձայն քերթողահայր Մովսես Խորենացու՝ Հայկ Նահապետն այդ գավառը հանձնել է իր Խոռ որդուն, որից էլ անվանակոչվեց գավառն ու նրանից սերվեցին Խորխոռունիները։ Վաղ միջնադարում Խորխոռունիները կարևոր դերակատարություն են ունեցել Հայաստանի պատմության մեջ։ Խորենացին հաղորդում է, որ Վաղարշակ Արշակունի արքան այս տոհմին հանձնեց […]

Read More »

ՍԱՀԱԿ  ՊԱՐԹԵՎ

Սահակ Պարթևը վերջին շառավիղն է Գրիգոր Պարթևի (Լուսավորչի) տոհմի։ Նա  Հայաստանյաց Առաքելական եկեղեցու կաթողիկոս է եղել Հայաստանի համար բախտորոշ, ճակատագրական ժամանակաշրջանում՝ 387- 439 թվականներին։ Սահակ Պարթևը ծնվել է 348 թվականի սեպտեմբերի 29-ին, Կապադովկիայի Կեսարիա քաղաքում։ Նա Ներսես Պարթև կաթողիկոսի և Տարոնի իշխան Վարդան Մամիկոնյանի դուստր Սահանդուխտի որդին էր։ Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք […]

Read More »

ԳԵՆԵՐԱԼ  ՎԼԱՍԻԿ

Գեներալ Նիկոլայ Վլասիկին ժամանակակիցները կոչում էին Ստալինի ստվերը։ Նա հսկայական ներդրում ունի Ժողովուրդների առաջնորդի անձնական անվտանգության կազմակերպման գործում։ Նիկոլայ Վլասիկը ծնվել է Բելառուսում, Գրոդնոյի մարզի գյուղերից մեկում, աղքատ գյուղացու ընտանիքում։ Երեք տարեկան հասակում որբացել է։ Մահացել են նախ մայրը, ապա՝ հայրը։ Վլասիկը մնացել է ազգականների խնամքին։ Սովորել է տեղի ծխական դպրոցում, ավարտելով երեք դասարան։ Հոդվածի […]

Read More »

ՊՈՄՊԵՈՍ

Գնեոս Պոմպեոս Մեծը համաշխարհային պատմության մեծագույն զորավարներից է, մեծանուն քաղաքական գործիչ, որն էական հետք է թողել նաև Հայաստանի պատմության վրա։ Հանճարեղ զորավարը ծնվել է մ․թ․ա․ 106 թվականի սեպտեմբերի 30-ին, Հռոմի հանրապետության Պիցեն քաղաքում։ Նա պլեյբեյների տոհմից էր։ Պատանի հասակում Պոմպեոսն ամուսնացավ Հռոմում անվանի հռետոր Պուբլիոս Անտիսցիոսի դստեր՝ Անտիցիայի հետ։ Պուբլիոսը ազդեցիկ մարդ էր Հռոմում և […]

Read More »

ԼԵՎՈՆ  Ե

Օշին արքայի հանկարծակի մահվանից հետո, հայոց գահ բարձրացավ նրա անչափահաս որդին՝ Լևոն Ե (1320-1341)։ Լևոնն ընդամենը 10 տարեկան էր, երբ գահ բարձրացավ, հետևաբար, նա կարող էր կառավարել միայն խնամակալների հսկողության ներքո։ Խնամակալների խորհրդում կարևոր տեղ ուներին Լևոն արքայի քեռիները՝ քաջ ու զորեղ սպարապետ Օշինը, նրա եղբայր Կոստանդին պայլը։ Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք […]

Read More »

ԹՈՐՈՍ  Բ

«Ամենահզոր հայ արքայազն Թորոս»։ Գիյոմ Տյուրոսցի Երբ բյուզանդացիները գրավեցին Անարվազա քաղաքը և գերեցին Լևոն Ա իշխանին, նրա հետ գերվեցին նաև Թորոս և Ռուբեն իշխանազունները։ Իսկ Լևոն Ա-ի մյուս որդիները՝ Ստեփանեն և Մլեհը, գտնվում էին Անտիոքի դքսությունում, որի դքսուհին Լևոն Ա-ի քույրն էր՝ Բեատրիսը։ Տարիներ անց՝ 1145 թվականին, Թորոսը կարողացավ փախչել գերությունից և վերադառնալով Կիլիկիա, հավաքեց […]

Read More »

ՓԻԼԱՐՏՈՍ  ՎԱՐԱԺՆՈՒՆԻ

Փիլարտոս Վարաժնունին հայ միջնադարյան ականավոր գործիչ է։ Զորավար, դիվանագետ, որը կարողացավ սելջուկյան արշավանքների ժամանակ ստեղծել զորեղ հայկական իշխանապետություն։ Փիլարտոսի մանկության մասին քիչ բան է հայտնի։ Անհայտ է նրա ստույգ ծննդյան թվականը։ Պատանի հասակում Զորվրի – Կոզերն վանքում սովորել է իր հորեղբոր մոտ, որը վանատերն էր։ Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։ […]

Read More »

ՀՈՎՀԱՆՆԵՍ-ՍԵՆԵՔԵՐԻՄ ԱՐԾՐՈՒՆԻ

1003 թվականին մահացավ Վասպուրականի Գուրգեն-Խաչիկ Արծրունի թագավորը և Վասպուրականի թագավորությունը միավորվեց նրա կրտսեր եղբոր՝ Հովհաննես-Սենեքերիմի իշխանության ներքո։ Մինչ 1003 թվականը Հովհաննես-Սենեքերիմն իշխում էր Ռշտունիքում։ 1003 թվականին, հոր մահից հետո, Վասպուրականի գահից հրաժարվեց Անձևացյաց գավառում իշխող, Գուրգեն-Խաչիկ թագավորի որդին՝ արքայազն Դերենիկը։ Գահի նկատմամբ հավակնություններ չցուցաբերեցին նաև Դերենիկի Աշոտ, Գագիկ եղբայրները, և Հովհաննես-Սենեքերիմը միանձնյա գահ բարձրացավ։ Նա […]

Read More »

ՍՄԲԱՏ  Բ  ՏԻԵԶԵՐԱԿԱԼ

977 թվականին Հայաստանի թագավոր օծվեց Սմբատ Բ Բագրատունին, որը չնայած իր Տիեզերակալ մեծահունչ մականվանը, թույլ ու ապաշնորհ մի տիրակալ էր։ Դեռ 958 թվականից Սմբատ Բ Անիի թագավորն էր և հայոց գահին հոր՝ Աշոտ Դ Ողորմածի գահակիցը։ Սմբատի գահակալման տարիներին օրեցօր հզորացող Բյուզանդական կայսրությունը ուժեղացնում էր ճնշումը Հայաստանի վրա՝ ցանկանալով կլանել հայոց պետությունը։ Ատրպատականում իրական ուժ […]

Read More »

ԳՅՈՐԳԻ ԺՈՒԿՈՎ․ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՐՇԱԼԸ

Գյորգի Ժուկովը Խորհրդային Միության քառակի հերոս է, Մոնղոլիայի Ժողավրդական հանրապետության հերոս, Խորհրդային Միության մարշալ․․․ եթե նրա բոլոր տիտղոսները թվարկենք՝ բավական երկար ցանկ կստացվի․․․ Ժուկովը ծնվել է 1896 թվականի դեկտեմբերի 1-ին, Ռուսական կայսրության Կալուգայի նահանգի Ստրելկովկա գյուղում, գեղջուկի ընտանիքում։ Ծխական դպրոցի երեք դասարան ավարտելուց հետո, 1908 թվականին, Գյորգիի մայրը որդուն Մոսկվա տարավ և քեռու խնամքին հանձնեց՝ […]

Read More »

ՊՈՂՈՍ Ա ՍՍԵՑԻ

Պողոս Ա Սսեցին Ամենայն հայոց կաթողիկոս է եղել 1374-1382 թվականներին։ Կաթողիկոսի ծագումը, ծննդյան թվականն ու ծննդավայրն անհայտ են։ Քիչ բան է հայտնի նաև նրա գործունեության մասին։ Պողոսի աթոռակալությունը համընկավ Կիլիկիայի հայկական թագավորության վերջին օրերի հետ։ Մինչև կաթողիկոսական աթոռն զբաղեցնելը Պողոս Սսեցին գործել է Կիլիկիայի մայրաքաղաք Սիսում և ունեցել է մեծ հեղինակություն և ազդեցություն։ Սսեցի մակդիրը […]

Read More »

ԱՇՈՏ  Դ  ՈՂՈՐՄԱԾ

Կան գործիչներ, որոնք էական դերակատարություն են ունեցել Հայաստանի պատմության մեջ։ Նրանցից է Աշոտ Դ Ողորմած արքան (953-977)։ 961 թվականին նա Անին հռչակեց Հայաստանի մայրաքաղաք, վարչական վերափոխումների ենթարկեց Հայաստանը, փոխեց պետական կարգը։ Այնուհետ հայոց պետությունը կոչվեց Հայոց Տուն։ Հոր՝ Աբասի գահակալման շրջանում Աշոտ արքայազնը զբաղեցնում էր երկրի իշխանաց իշխանի պաշտոնը։ Աշոտ Դ հորից ժառանգեց ընդարձակ ու […]

Read More »

ԱԲԱՍ Ա

Աշոտ Բ Երկաթը զավակ չուներ, և հայոց գահին նրան փոխարինեց եղբայրը՝ Աբասը (929-953)։ Աբաս արքան ծնվել է 880 թվականին։ Հովհաննես Դրասխանակերտցի պատմիչը տալիս է նրա մկրտության անունը՝ Հովհաննես։ Աբասն ամուսնացած էր Տայքի Գուրգեն Բագրատունի կյուրոպաղատի դստեր հետ։ Եղբոր՝ Աշոտ Երկաթի գահակալման տարիներին հայոց բանակի սպարապետն էր։ Իշխանանիստը Կարս քաղաքն էր։ Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու […]

Read More »