ԿԱՐՈՏ… ԱՅՆ ՀԱՐԱՏԵՎ Է, ՈՐՔԱՆ ՍԵՐԸ

Ի՞նչ է իրենից ներկայացնում բաժանումը… սոսկ կիլոմետրեր, որ բաղկացած են մետրերից, սանտիմետրերից, միլիմետրերից, որոնք ճղճիմ ու փոքրածավալ բան են… և օրերից, որոնք բաղկացած են ժամերից, րոպեներից ու վայրկյաններից, որոնք դարձյալ ճղճիմ ու աննշան են… Եվ մի՞թե կարող են այդ ճղճիմ ու աննշան երևույթները ցավեցնել մեզ, պղտորել մեր հոգիները… -Է՛հ, սխալվում ես ախր, հոգի՛ս, մեզ այդ […]

Կարդալ ավելին »

ՎԱՅԵԼԻՐ… ՊԱՀԻ ԹԵԼԱԴՐԱՆՔԸ…

Առաջինը հուզիչ է…  առաջինը գրավիչ է… առաջինը… անակնկալ է… Սրտատրոփ սպասում ես… հաշվում ես օրերը, ժամերը, վայրկյանները… սպասում ես ակնթարթին անգամ… Բայց… մեկ է` նա գալիս է անակնկալ… սպասվա՛ծ անակնկալ… Գալիս է և` գնահատականը շոյիչ է, հաճելի, անսպասելի երանություն է քեզ համակում… Դողով ու հուզմունքով, մի քիչ էլ` վախով… Վախենում ես երանությունից, երջանկությունից, ավելի ճիշտ` […]

Կարդալ ավելին »

ԵՐԲ ՔԵԶ ԳՐԿՈՒՄ ԵՆ ՔՈ ԻՍԿ ԵՐԱԶՆԵՐԸ…

Ապա Հոգի՛ս, ես Արևի հետ գնացի ճամփորդության: Երկար գնացինք. գնացինք դեպի իմ Մանկություն: Ճանապարհը հաճելի էր…  սա սոսկ ճամփորդություն չէր: Ես շփվում էի, ճանաչում, ինձ համար բացահայտում Արևը, Լույսն ու Ցանկալին: Իսկ դա հաճելի էր… Հաճելի, քանզի քեզ թվում է, թե շարունակ քեզ գրկում են, գրկում են տաքուկ… քեզ գրկում են քո իսկ երազները… Իսկ […]

Կարդալ ավելին »

Ես տեսա Արևը…

Ես տեսա արևը. այն պայծառ էր, ջերմ, շքեղ և թխադեմ: Տարօրինակ զգացողություն… Արարատում էի… գետնի տակ… Ստորերկրյա մի խորշում կալանված այնպես, ինչպես Արտավազդն է: Եվ եկավ Արևը… եկավ Արարատի այդ խորշը: Նա լույս բերեց, ջերմություն բերեց և հոգի: -Մի գավաթ սուրճ ըմպե՞նք Արև՛… -Ըմպե՛նք… Ես արեգակին մոտիկից էի նայում…  նա շոշափելի էր… Նա գտնված երազ […]

Կարդալ ավելին »

Խոստացիր, որ երջանիկ կլինես

Խոստացիր, որ երջանիկ կլինես…. Որքա՛ն սեր ու ցավ կա թաքնված այս խոսքերի մեջ, որքա՛ն տառապանք, մորմոք, որքա՛ն վեհանձնություն, որքա՛ն վսեմություն… Խոստացիր, որ երջանիկ կլինես… Ախր, քեզ մերժել չեմ կարող, սիրելի՛ս, իսկ առանց քեզ երջանիկ լինելն էլ՝ սին է… Երջանիկ լինել… Մի՞թե հնարավոր է երջանկություն առանց քեզ, մի՞թե այն գոյություն ունի քեզնից հեռու… Խոստացիր,որ երջանիկ կլինես… […]

Կարդալ ավելին »