Ռուսական հոգեկերտվածքն ու 21-րդ դարի հայը…

Ես մի քանի տարի բնակվել եմ Ռուսաստանում: Շփվել եմ տարբեր մասնագիտությունների, տարբեր սոցիալական շերտերի մարդկանց հետ: Այսօր էլ, աշխատանքի բերումով հաճախ եմ շփվում ռուսների և ռուսաստանցիների հետ: Կարծում եմ՝ լավ եմ ճանաչում ռուսին ու ռուսաստանցուն: Ռուս և ռուսաստանցի… թվում է՝ էապես տարբեր են նրանք; Իրականում՝ ո՛չ, քանզի նույն հոգեկերտվածքն ունեն: Եվ մի զարմացեք, որ Ռուսաստանում […]

Կարդալ ավելին »

Սևակը Հիսուսի նենգ էության և հայոց հին հավատքի մասին

  Հիսուսի էության նենգությունն ու կեղծավորությունը չափածո թերևս, ոչ ոք չի կարող ավելի վառ նկարագրել, քան արել է Սևակը…. «ԵՎ ԱՅՐ ՄԻ` ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ» Ա Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ, Եվ դարե՜ր առաջ: Մենք բռնությունից խույս էինք տալիս՝ Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ. Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում Եվ դրանով իսկ անուն ստանում՝ Կոչելով […]

Կարդալ ավելին »

Ողորմելի, նվաստ, անարժեք…

ՀՀ Ազգային հերոսների ցանկում Չեքիջյանի (բնավ չնսեմացնելով նրա ավանդը մշակույթի զարգացման գործում), Էռնեկյանի, Ռիժկովի, ու էլի մի քանիսի ներկայությունը վկայում է, թե որքան ողորմելի, նվաստ ու անարժեք հասարակություն ենք… Պատերազմում հաղթած երկիր ենք, բայց հերոսների ստվար մասը պատերազմի հետ ոչ ուղղակի, ոչ էլ՝ անուղղակի կապ չունեն: Վերջին հարյուրամյակում մեր ամենափառահեղ հաղթանակը կերտած Կոմանդոսը հերոս չէ… […]

Կարդալ ավելին »

ԵՍ ՄԱՐՄԻՆԴ ՆՎԱԳԵ՛Լ ԵՄ ՈՒԶՈՒՄ…

Սիրելի՛ս, հոգուդ մերկությունն եմ տեսնում… Հմայքիդ խայտյանքը չի կարող իմ ամենատես աչքից թաքցնել հոգուդ խորունկ անդունդը, որ… սիրով է լի, կրքով ու կարոտով է լի: Մի՛ մոռացիր, ես շոշափում եմ այն… շոշափում եմ հոգիդ… իմ կոշտ մատներով նվագելով մարմնիդ թովշանքը… որ Ցնորք ու Կիրք է կոչվում… Մի՛ թաքնվիր ամոթխածության շղարշի տակ: Իմ աչքերը հոգուդ մեջ […]

Կարդալ ավելին »

Օ՜, մնայինք հեթանոս

Եկեղեցին պնդում է, թե ով քրիստոնյա չէ, կամ ով հակաեկեղեցական է՝ հայ չէ… Ահավասիկ, ևս մեկ ոչ հայ… ով կա՛մ թուրքերից գռանտ է վերցրել, կա՛մ հոգին ծախել է սատանային…. Օ՜, մնայինք հեթանոս, Բիրտ լինեինք ու վայրագ, Մեր լեռներում քարաքոս Ի՞նչ գործ ուներ խաչ ու վանք: Ի՞նչ գործ ուներ Քրիստոսն Իր հեզությամբ մեզ խաչող, Ոչ խունկ […]

Կարդալ ավելին »

Բիբլիայի, բդերի և ճշմարիտ հավատքի մասին…

Բիբլիան՝ Սուրբ գիրքը, իսկապես սուրբ գիրք է: Այնտեղ պարզվում է՝ ամեն ինչի մասին գրված է: Գրված է նաև մեր իրականության, հայի ամանօրյա սեղանների, խոզի բդի ու հավատացյալ հայության բդամոլության մասին…. Ահավասիկ…. ⁷ խոզը, որը թէեւ կճղակաբաշխ է՝ կճղակներ ունի, բայց չի որոճում, ուրեմն նա ձեզ համար պիղծ է։ ⁸ Ո՛չ դրանց միսը կերէք, ո՛չ էլ […]

Կարդալ ավելին »

Ի՞նչ կասի հայոց հավատացյալ Հոտը…

Երբ ես եմ բնութագրում հայ առաքելական եկեղեցու պիղծ հոգևորականությանը՝ հավատացյալ հայոց Հոտը ինձ մեղադրում է գործած ու չգործած բազում մեղքերի մեջ… հիմնական մեղադրանքը՝ բնականաբար, դավաճանությունն է…. Ահավասիկ, մեկ այլ ,,դավաճան,,՝ Հայ առաքելական եկեղեցու 12-րդ դարի հենասյուներից մեկը՝ Ներսես Լամբրոնացի արքեպիսկոպոսն ինչպես է բնութագրում հայ հոգևորականությանը…     Նրանք, Ներսես Լամբրոնացու բնորոշմամբ, տխմար են, անկարգ, շաղակրատներ, […]

Կարդալ ավելին »

Լիրբ ու կատաղի հաչող շներ

12-րդ դարի հայ եկեղեցու ականավոր ներկայացուցիչներից մեկը՝ Ներսես Լամբրոնացին, Հայոց արևելյան կողմի վարդապետներին, որոնց մոտ կենտրոնացած էր հայ կղերականության ողջ միտքն ու զորությունը, իրենց կարծրացած աշխարհայացքի համար քննադատելով, բնութագրում էր որպես ,,անխելք, անգետ, թշվառ, ողորմելի,, , իսկ կանկրետ Հաղբատացվանքի առաջնորդ Դավիթ Քոբայրեցուն և Սանահինի վանատեր Գրիգոր Տուտեորդուն կոչում ,,Լիրբ ու կատաղի հաչող շներ,,: Հ.Գ. Կարծում […]

Կարդալ ավելին »

Ո՞վ է հայ, ո՞վ հայ չէ…

Համաձայն Հայ առաքելական եկեղեցու՝ հայեր չեն. Րաֆֆին, Պարույր Սևակը, Դանիել Վարուժանը, Հովհաննես  Թումանյանը, Հարություն Սվաճյանը, Միքայել Նալբանդյանը, Խաչատուր Աբովյանը, Լեոն, Թորոս Թորոմոնյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Շառլ Ազնավուրը, Քըրք Քրքորյանը, Վիլյամ Սարոյանը, Տիգրան Պետրոսյանը… հազարավոր այլ արժանիներ: Համաձայն հայ առաքելական եկեղեցու՝ արժանի հայեր են. Անին թշնամուն հանձնողներ Վեստ Սարգիսը և Պետրոս Գետադարձը, հայության դեմ օտար բանակներ առաջնորդած […]

Կարդալ ավելին »

Փա՛ռք Միհրին

Դեկտեմբերի 22… Ձմեռը եկավ… Միհրի ծնունդով: Այսօր արի հայերը նշում են Լույսի և Արդարադատության Աստված  Միհր-Արտավազդի ծնունդը: Ի դեպ… ի՞նչն է մեզ հիմա ամենից շատ պակասում… Լույս և Արդարադատություն… Փշրի՛ր Ագռավաքարի ժայռը, դուրս եկ, Մհե՛ր… Դու՛րս եկ… Խորտակի՛ր շղթաներդ, Արտավա՛զդ… խորտակիր շղթաներդ, դուրս եկ Մասյաց վիհից ու քո արդար, արի կարգը հաստատիր Արարատի սրբազան երկրում… […]

Կարդալ ավելին »

ՏԱՏԻՍ ՁԵՌՔԵՐԻ ՑՈՐՆԱՀՈՏԸ

Շնողը մեծ գյուղ է՝ մոտ ութ հարյուր տուն: Ոչ բոլորն են մեկմեկու ճանաչում: Բայց Շնողը երկու հետաքրքիր առանձնահատկություն ունի: Ամեն թաղամաս կարծես մի առանձին շեն է, մի առանձին աշխարհ: Ու գյուղի ամեն տոհմ իր ներքին կենսակերպն ու բնույթն ունի: Վենձ Քարի գլուխը Շնողնա հնագույն հատվածն է: Այն ընդգրկում է պատմական Կայծոն բերդի տարածքը: Իսկապես անառիկ, […]

Կարդալ ավելին »

Եկեղեցու հերթական պիղծ դավաճանությունը

653 թվականին Թեոդորոս Ռշտունին արաբների հետ կնքեց պայմանագիր. ա. Հայաստանը երեք տարով ազատվեց հարկերից, երեք տարի անց պիտի վճարեր այնքան, որքան կամենար: բ. Հայկական 15000-ոց հեծելազորի ծախսերը պիտի հոգար արաբական արքունիքը: գ. Բացի Ասորիքից, արաբների պահանջով հայոց հեծելազորը պիտի ամենուր պատերազմեր: դ. Հայաստանի բերդերում չէին լինելու արաբական կայազորեր: ե. Արաբները պարտավորվում էին զինական օգնություն ցուցաբերել […]

Կարդալ ավելին »

ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՍՏՎԱԾ ԼԻՆԵԼ

Ասում ես՝ Սերը վայե՞լք է,-… Չէ՛… վայելքն անսպառ չի լինում, բայց քո սերն անսպառ է: Ասում ես՝ Սերը տառապա՞նք է,-… Գուցե, մի պահ, բայց… այդ տառապանքը նման է երկունքի ցավին, որին բերկրանքն է հետևում: Քո սերն էլ տառապանք է պատճառում երբեմն, բայց, այն բերկրանքը, որ ապրում եմ քո գրկում, այն գիտակցությունը, որ կաս… մոռացնել է […]

Կարդալ ավելին »

Մի նեղացեք ՅՈՒՆԵՍԿՕ-ից…. մեզ մատուցում են արժանին

Քանի դեռ ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնն զբաղեցնում են ստամոքսային մտածողությամբ անհատներ, թուրքը մեր տոլման չէ՝ հացն էլ է տանելու: Արմեն Ամիրյանը ցանկանում է օպերայում ռեստորան բացել: Տեսնես այնտեղ հայկական տոլմա՞ են մատուցելու թե՞ ադրբեջանական դոլմա… Քանի դեռ մենք տոլմային դոլմա ենք ասում՝ հալալ ա թուրքին, որ տանում է… Ի դեպ. Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգային […]

Կարդալ ավելին »

ՄԻՆՉԴԵՌ ԱՊՐԵ՛Լ Է ՊԵՏՔ

Պայմանականություններ. Մենք նրանց ստեղծում ենք ու դառնում գերի նրանց ձեռքում: Մենք նրանց ստեղծում ենք որպես օրենք, որպես կանոն, սկզբունք… ապա նրանք աստիճանաբար վեր են ածվում  ավանդույթի: Իսկ մենք դառնում ենք այդ ավանդույթի գերին… Ժամանակը, կյանքը երբեք կանգ չեն առնում, ամեն ինչ շարժման մեջ է, իսկ մենք… այդ պայմանականությունների, այդ ավանդույթների գերին ենք մնում… Երբեմն նրանք […]

Կարդալ ավելին »

ՎԱՐԴԱՆ  ԲԻՁԵՆ

Վարդան բիձեն մահացել է հեռավոր 1980 թվականին, բայց նրան  երկա՜ր, շատ երկար եմ հիշել: Մի անտեսանելի պորտալար միշտ ինձ կապում է  պապիս եղբոր հետ:  Նա իմ հուշերում է: Վարդան բիձուց ինձ ժառանգություն էր հասել Քոսոտ ուլի այգին: Ավանդույթը պատմում է, որ հովիվը սար բարձրանալիս այստեղ է թողնում քոսով հիվանդ իր ուլին ու հեռանում: Աշնանը նույն […]

Կարդալ ավելին »

Հայոց կաթողիկոսները՝ արծաթասեր

Երբ 1173 թվականին հայոց կաթողիկոս է ընտրվում Գրիգոր Տղան, Միքայել Ասորի պատմիչը, ով նաև ժամանակի անվանի հոգևոր գործիչներից էր, նրան շնորհավորելով՝ խորհուրդ է տալիս, այնքան պարկեշտ լինել, որ իր վարքով հայոց վրայից վերացնի արծաթասեր լինելու կեղտը…. Սա ի՞նչ է նշանակում…. իհարկե՛ այն, որ հայոց կաթողիկոսները ողջ Արևելքում հայտնի էին իրենց վարքով… Share18TweetPin18 Shares

Կարդալ ավելին »

Պրոպի ծառը

Դա մի հսկա ընկուզենի էր՝ Մեծ Ձորի խորքում: Բայց Պրոպի ծառը սովորական ընկուզենի չէր, սովորական ծառ չէր: Ասես ձեռագործ քանդակ լիներ նա: Հաստաբույն ստորոտն այնքան ողորկ էր, որ նրան մագլցելը գրեթե անհնար էր դառնում: Սակայն, 5-6 մետր բարձրությունից, Պրոպի ծառը պար էր բռնում՝ նա իր բազմաթիվ ճյուղերը աջ ու ձախ շպրտելով՝ իրեն նմանեցնում էր հերարձակ […]

Կարդալ ավելին »

Կիսատ մնացած մանկություն…

Նեղոցն իմ բնօրանն է, ծննդավայրս: Նեղոցն իմ օրոցքն է, իմ խանձարուրը, առաջին խաղալիքս: Նեղոցը պապիս պատմած առասպելներն են, տատիս հեքիաթները, նրա դողացող ձեռքերով մատուցած մածնի բրդուճը: Նեղոցը մեր Սեդվի սարի ճամփեն է, Տափի Քնթանից նետած քարն է,  մեր հանդերի զուլալ աղբյուրների կարկաչն է: Նեղոցը Կանաչքարից պոկած սինդրիկն է, ,,Քոսոտ ուլի,, բաղից հավաքած խնջլոզին է: Նեղոցը […]

Կարդալ ավելին »