Դեռ էն գլխից՝ ձուկը գլխից է փտած…

Որպեսզի հասկանալի լինի, թե քրիստոնեական կրոնն ու եկեղեցին որքան են ի սկզբանե նեխած եղել ու կոռուպացված, բերեմ հետևյալ օրինակը. Հայոց եկեղեցու Ժողովաց հավաքածույի մեջ Թադևոս առաքյալին վերագրված և 29  հոդվածներից բաղկացած, հարց ու պատասխանի ձևով օրենսդրություն կա. Այստեղ Հիսուսի առաքյալը նզովում է այն եպիսկոպոսներին, ովքեր կաշառքով կամ ազգակցական կապի համար տգետներին եկեղեցու առաջնորդ կամ վերակացու […]

Կարդալ ավելին »

Հայ եկեղեցին՝ հանուն ռուս զինվորի

Հայ եկեղեցին երբևէ չի փառաբանել հայ զինվորին: Հանուն հայրենիքի (ոչ հանուն կրոնի) զոհված որևէ զինվորի համար փառքի կոթող չի կառուցվել կարծեմ 1700 տարիների ընթացքում: Սակայն… 1828 թվականին ռուսները ավարտեցին Արևելյան Հայաստանի գրավումը: Իսկ 1834 թվականին Օշականի մոտ Եփրեմ Ձորագեղցի կաթողիկոսի կողմից կանգնեցվեց ռուս զինվորին նվիրված (Օշականի ճակատամարտի կապակցությամբ) փառքի կոթողը… Share10TweetPin10 Shares

Կարդալ ավելին »

Այսօր ես ուրիշ հայ երիտասարդի տեսա…

Այսօր ես ուրիշ հայ երիտասարդի տեսա… Հայտնի բան է՝ պայքարն ազնվացնում է մարդուն, անհատին, հասարակությանը… Դրա վառ օրինակը երևանյան փողոցներում օրերս սկիզբ առած համազգային հուժկու պայքարն է; Իրավ, այս պայքարն էապես տարբերվում է մյուսներից թե՛ մարտավարությամբ, թե՛ ճկունությամբ, թե՛ կարճ ժամանակում գրանցված արդյունքներով, թե՛ տարիքային կազմով: Այս պայքարի առաջամարտիկը հայ երիտասարդն ու պատանին են: Իրավ, […]

Կարդալ ավելին »

Քրիստոնեություն թե՞ բոլշևիզմ…

Կես լուրջ, կես կատակ… դե, ձեզ տեսնեմ, ձեր կատաղած հայացքները գրավիչ են… Առաջ, որբ տարբեր հարթակներում կրոնական թեմաներով բանավեճեր էին ծավալվում, իմ քրիստոնյա ընդդիմախոսները փորձում էին ինչ որ փաստերով, փաստարկներով առաջնորդվելով՝ պնդել իրենց վարդապետության անսխալականությունը, իդեալիզմի հասնող լավատեսությամբ ինչ-որ մեջբերումներ էին կատարում Բիբլիայից, պատմությունից… Նման բանավեճերի արդյունքն ի վերջո լինում էր նրանց փախուստը՝ Աստծու գործերն […]

Կարդալ ավելին »

Մեսրոպ Մաշտոցը՝ առաջին ինկվիզիտո՞ր…

,,Ուստի (Սահակը) Մեսրոպին (Մաշտոցին) է հանձնում արևմտյան կողմի ուսուցման գործը և նրա մոտ է թողնում իր Հմայակ և Համազասպյան թոռներին,Վարդան ստրատելատի եղբայրներին:Հրամայում է քննել պղծագործ բորբորիտոններին, և եթե ոչ մեղմությամբ և ոչ խստությամբ ուղղության չգան, ապա չարչարանքներով հալածել,ինչպես թշնամիներ թշնամիներից վրեժ առնեն, որպեսզի իրավացի մահով հոգիների անիրավ մահը խայտառակվի,,: Ապա, Մաշտոցը ջանադրաբար կատարում է իր […]

Կարդալ ավելին »

Զատիկ. զատել թե՞ զՀատիկ…

Զատիկ բառը չի կարող առաջանալ զատել-ից… հայերենում -իկ վերջածանցը բային չի կարող միանալ: Հետևաբար՝ Զատիկի խորհուրդը զատելը չէ… Ըստ իս՝ Զատիկ բառի հիմքում Հատիկն է՝ զՀատիկ: Հ տառն ուղղակի սղվել է: Քանի, որ Զատիկը Մայր դիցուհուն՝ Անահիտին նվիրված տոն է, իսկ Անահիտը պտղաբերության աստվածուհին է՝ զՀատիկը լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ… Հը՞, քրիստոնյաներ ու […]

Կարդալ ավելին »

Եկեղեցուն մեռելներ են պետք, հերոսներ պետք չեն…

Հայ եկեղեցին սրբադասել է 481-484 թվականների հակապարսկական ապստամբության դրդիչներին՝ զույգ կաթողիկոսներին՝ Գյուտին և Հովհաննես Մանդակունուն: Սակայն չի սրբադասել ապստամբության կազմակերպչին ու հաղթական ավարտին հասցնողին՝ Վահան Մամիկոնյանին: Ինչու՞… ո՞րն է սրա դասը… Եկեղեցին իրավամբ, Վահանին ու ապստամբության մյուս առաջնորդներին արհամարհել է ու պատմության մեջ չի արժանացրել արժանապատիվ դիրքի: Հայ եկեղեցին Վահանի հետ վարվել է այնպես, ինչպես […]

Կարդալ ավելին »

Ինչ ցանում ենք՝ այն էլ հնձում ենք…

Արդեն երկար տարիներ ՀՀ դպրոցներում Կրոնի (Հայ եկեղեցու) պատմություն են դասավանդում: Տերտերները բանակում են, մանկապարտեզում, դպրոցում ու ԲՈՒՀ-ում… Բայց, Հայաստանում աղանդավորները չեն պակասում: Մեծանում է կեղծավորությունը, փարիսեցիությունը… Անառակությունը, պղծությունը, գողությունը, հանցանքները, ամեն վատ երևույթ բարգավաճում է… Օրինաչա՞փ է… այո՛, օրինաչա՛փ է… Այլ կերպ չէր էլ կարող լինել… այդ պիղծ վարդապետությունը ինչ ցանում է՝ այն էլ […]

Կարդալ ավելին »

Հայերի հույս ու ապավեն մոնղոլ խանը…

Հայ հոգևորական գործիչ, պատմիչ Ստեփանոս Օրբելյանն իր ,,Սյունիքի պատմություն,, գործում, մոնղոլ խանի մասին այսպես է արտահայտվում. ՙՄեծ և բարեպաշտ աշխարհակալ արքան՝ քրիստոնյաների հույս ու ապավեն Հուլավու ղանը: …Հուլավուի տեղը նստեց իր որդի Աբաղան՝ հեզ, բարի, խաղաղարար մի մարդ, որը ևս սիրում էր քրիստոնյաներին՚: Հիշեցնեմ, հայ հոգևորականները քանի-քանի հայ արքաների պախարակեցին ու կործանեցին, ինչ է թե՝ […]

Կարդալ ավելին »

Լեռ Կամսարը քրիստոնեության մասին

Պետք է ասել, որ մինչև Քրիստոսի աշխարհ գալը, հայերը շատ լավ պաշտպանվում էին իրենց թշնամիների հարձակումներից։ Իսկ այս բանը Աստծու սրտովը չէր։ Դրա համար Աստված ուղարկեց Քրիստոսին հային ասելու, որ սուր չվերցնի, որովհետև՝ ով սուր վերցնի, սրով էլ կընկնի՝ պետք է հնազանդ լինել տերերին, և եթե մեկն իր մեկ երեսին զարկի՝ մյուս երեսն էլ դարձնի։Հայ […]

Կարդալ ավելին »

ՎԻՐԱՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Դեռ պատանի էի, երբ առաջին անգամ ոտք դրեցի իմ ծննդավայր Ախթալան շրջապատող, Վիրահայոց լեռների խորքերում թաքնված միջնադարյան լքված բնակավայրերն ու թավ անտառները: Դպրոցը դեռ չէի ավարտել: Ավագ ընկերներիցս մեկը՝ Հրայրը, ինձ ու դասընկերոջս՝ Արծրունին, առաջնորդեց դեպի լեռներ: -Լա՛վ եք սովորում, եկե՛ք, ահագին հետաքրքիր բաներ կան, կտեսնեք, դու ոնց որ պատմաբան ես ուզում դառնաս,-դիմեց ինձ: Հրայրի […]

Կարդալ ավելին »

Բա Խորենացի՞ն…

Երբեմն, որ քննադատում եմ եկեղեցուն, շատ հավատացյալ հայրենակիցներս մատնացույց են անում եկեղեցու կողմից սրբադասված մեծերին, ասելով օրինակ՝ Բա Խորենացի՞ն… Չիմանալով հանդերձ, որ այդ մեծերին եկեղեցին կեղեքել է, սպանել, ապա նոր սրբադասել… Ահավասիկ, մեկ եկեղեցական պատմիչ բնավ չի թաքցնում, թե այդ պիղծ կառույցը՝ Հայ առաքելական եկեղեցին, ինչպես է վարվել Խորենացու նկատմամբ: Քրիստոնյանե՛ր… Հիմա ես եմ ձեզ […]

Կարդալ ավելին »

Բաց նամակ՝ ուղղված Միքայել Աջապահյանին.

Միքայել Աջապահյան. Քեզ չեմ դիմում հարգելի, Տիար, Սրբազան, նման ձևակերպումներով: Դու դեռ տարիներ առաջ, քո իրական ստոր էությունն ի ցույց դրեցիր: Իսկ այսօրվա վարքդ, երբ արգելել ես հանուն հայրենյաց զոհված զինվորի դին եկեղեցում տեղադրել, արդեն իսկ մատնանշում է ոչ միայն ստոր, այլև՝ հայրենադավ, ազգադավ ու պիղծ էությունդ…. Հարցեր ունեմ ուղղված քեզ. Այդ թվում՝ քեզ պես […]

Կարդալ ավելին »

Ճանաչում մի մուրացեք…

Իսրայելի պառլամենտը մերժել է հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Եվ լավ էլ արել է: Խելոք են եբրայեցիները: Նրանք հարգում են միայն ուժ և արժանապատվություն ունեցող ազգերին: Իսկ եթե մենք արժանապատվություն ունենայինք ու իմանայինք թե ինչ բան է Պատիվը, Երևանի կենտրոնում նրանց հոլոքոստին նվիրված կոթող չէինք կանգնեցնի… Ի դեպ. Այդ կոթողի վրա գրված հայերեն և եբրայերեն տեքստերն […]

Կարդալ ավելին »

ԹՈՂ ՓԱՐՎԵՄ ՑԱՎԻԴ

Քո մի այտին Երջանկություն է դաջված, մյուսին՝ Ցավ… ես համբուրում եմ նրանց հերթով… Քո սրտում, հոգում բերկրանք է, մտքումդ՝ տառապանք… ես ամեն անգամ փարվում եմ քեզ, ու շոյում, շոշափում սիրտդ, հոգիդ…  բերկրանքդ վայելելով, տառապանքդ՝ քեզ թողնելով… անարդար է, ներիր… Ես ճաշակում եմ Պտուղը սիրո, վայելում Բերկրանքը կյանքի, բնավ չմտածելով, որ ամեն մի բերկրանք, սեր ու […]

Կարդալ ավելին »

Եռաբլուրում շիրիմներ կան, որ այցելու չունեն

Այսօր Եռաբլուրում էի… կեսօրից հետո՝ ժամը 14-ին: Այնտեղ գրեթե լռություն էր, ինչպես ամեն օր՝ խաղաղություն… Չկար զինվորական նվագախումբ, գրեթե չկային այցելուներ… ցավոք, չկային հերթ կանգնած դպրոցականներ, ուսանողներ… Միայն երկու տասնյակի չափ զինվորականներ, ովքեր տոնական համազգեստով այցի էին եկել մարտական ընկերների շիրիմներին, մի քանի հնամաշ ու ներկա քաղաքական գործիչներ, սեփական լրագրողներով, ովքեր իրենց ամեն շարժն անմահացնում […]

Կարդալ ավելին »

Թովմա Մեծոփեցին հայ հոգևորականության մասին

Թովմա Մեծոփեցին այսպես է նկարագրում 14-15-րդ դարերի հայ հոգևորականությանը… – Զանկեալս ի կարգէ գարշութեամբ վաւաշոտ բղջախոհութեան` ի յաստիճան առաքելական կոչէին: – Գայթակղութեամբ զբազումս ի հաւատոցն Քրիստոսի ի բաց հանէին: – Անառակութեամբ եւ արբեցողութեամբ եւ պիղծ վարուք շրջէին: – Հասարակ ձիթապտղի ձէթով զՀոգին ի բաց բարձին: – Արծաթով տային զշնորհս Հոգւոյն Սրբոյ: – Ի վերայ միոյ […]

Կարդալ ավելին »

ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ

Ֆուտբոլ շատ եմ սիրում: Ֆուտբոլի հետ առաջին ծանոթությունս եղավ, երբ չորս, թե՞ հինգ տարեկան էի: Գյուղում էինք՝ Նեղոցում: Հավանաբար պապոնցս տան հեռուստացույցը փչացել էր, ու ֆուտբոլ նայելու համար հայրս ու հորեղբայրս պիտի Ախթալայի մեր տուն գնային: Ինձ էլ վերցրին իրենց հետ, նստեցինք հորեղբորս Գյուլլեն՝ մոտոն, ու՝ ուղիղ Ախթալա: Չէ՛, կներեք, Բարի՛տ: Բարիտն Ախթալայի մի թաղամասն […]

Կարդալ ավելին »

ՀԱՎԱՏԱՐԻՄ ՍԻՐՈՒՀԻՍ…

Կեղեքված հոգուս խռովքը միայն դու՛ կարող ես սփոփել, իմ լքյալ, բայց հավատարիմ Սիրուհի: Անարդար եմ վարվել քեզ հետ, ների՛ր…  լքեցի քեզ, երբ ուժեղ էի, ինքնավստահ ու պայծառ հայացք ունեի դեպ ապագան… ու այդ ապագայում դու չկայիր, քեզ չէի տեսնում: Իսկ այժմ, այժմ հոգուս վհատությունը քեզնով եմ ուզում փարատել, հոգուս դատարկությունը քեզնով լցնել… Գիտեմ, սպասում ես […]

Կարդալ ավելին »

ԴՈՒ ԱՍՏՎԱԾՈՒՀԻ ԵՍ…

Դու կրակ ես, հուր ես: Կախարդ ես, դու կարող ես հոգեառ հրեշտակի պես քո հրով սպանել, կարող ես երջանկացնել: Դու թագուհի՛ ես: Քո արտաքուստ հանդարտության, աչքերի մեղմ խաղի մեջ կիրք ու փոթորիկ է… Դու թաքնված ես… ամենից, անտես աչքերից… հեռու ես… դու երևում ես հանց մի գիսավոր երկնակամարում, ճեղքում ես սրտեր, հոգիներ քո հրով այրում, […]

Կարդալ ավելին »