ՍՈՒՐԲ  ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ

Հռիփսիմե եկեղեցին ճարտարապետական նոր ոճ մտցրեց հայկական և համաշխարհային ճարտարապետության մեջ: Այն ներքուստ խաչաձև, կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ նմանատիպ եկեղեցիներից առաջիններից մեկն է և ամենամեծը: Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։     Share84TweetPin84 Shares

Read More »

ՍՈՒՐԲ  ԳԱՅԱՆԵ  ԵԿԵՂԵՑԻ

Նույն՝ 301 թվականին, երբ Հայաստանում քրիստոնեությունն հռչակվում  է որպես պետական կրոն, հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը հավաքում և ամփոփում է  կույսերի նշխարները  և նրանց նահատակության վայրերում Տրդատ արքան, նրա քույր Խոսրովդուխտը և Աշխեն թագուհին կառուցում են երեք փայտաշեն վկայարաններ:  Հետագայում,  Սուրբ Գայանեի նահատակության վայրում, 632 թվականին, Եզր կաթողիկոսի ձեռնարկումով, կառուցվում է Սուրբ Գայանե եկեղեցին: Սուրբ […]

Read More »

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Արծիվների ծառուղին առաջնորդում է այցելուներին դեպի բաց հրապարակ, որտեղ տեղադրված է աղեղնաձև քանդակազարդ Հաղթանակ պատը, որի երկարությունը` 55 մետր է, բարձրությունը` 7 մետր: Պատի երկու մակերեսների վրա այլաբանորեն ներկայացված են Սարդարապատի ճակատամարտի պատկերները: Մեջտեղում կամարից բացվում են նորանոր հեռանկարներ: Պատի տեղադրումը այս մասում թելադրված է ճարտարապետական համալիրի կառուցվածքով. Այն կրճատում է ճանապարհը Զանգակատան և հուշահամալիրի […]

Read More »

ԷՋՄԻԱԾՆԻ  ՇՈՂՈԿԱԹ  ԵԿԵՂԵՑԻ

  Եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճների տեսակին: Դա տիպիկ չէ 17-րդ դարի շինություններին, ինչն էլ լրացուցիչ կռվան է՝ պնդելու համար, որ Սուրբ Շողակաթ եկեղեցին կառուցվել է ավելի վաղ այստեղ եղած տաճարի տեղում: Եկեղեցու ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։ Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու […]

Read More »

ԷՋՄԻԱԾՆԻ  ՄԱՅՐ  ՏԱՃԱՐԸ

Ըստ Ագաթանգեղոսի Հայոց պատմության՝ գիշերային մենության մեջ, մտորումներով տարված առաջին հայ կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը մի տեսիլք տեսավ. Աստծու միածին որդին իջավ երկնքից և ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Տաճարը։ Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ (գրաբար)՝ իջավ Միածինը: Մայր տաճարը բազում փոփոխությունների է ենթարկվել: Նախապես […]

Read More »

ԶՎԱՐԹՆՈՑ

Տաճարի բարձրությունը եղել է 49 մետր: Զվարթնոցի տաճարը վաղ միջնադարի ամենաբարձր տաճարներից մեկն է աշխարհում: Զվարթնոցի տաճարի ոճը՝ կլոր հատակագծով ոճը, հազվագույտ հանդիպող տեսակ է հայկական և համաշխարհային ճարտարապետության մեջ: Մեզ հասած հայկական ճարտարապետության կոթողներից զվարթնոցատիպ են նաև յոթերորդ դարում  Ներսես Գ Տայեցու կառուցած Իշխանի և Բանակի,  Աղվանքում՝ Լյակիթի յոթերորդ դարի և Անիում՝ Տրդատ ճարտարապետի […]

Read More »

ՕՇԱԿԱՆ

Առհասարակ, որ եղել են նախամաշտոցյան գրեր, անվիճելի է: Դրա մասին կան թե՛ հայկական, թե՛ օտար աղբյուրների ուղղակի և անուղղակի վկայություններ: Մասնավորապես, չորրորդ դարի հայ պատմիչ Ագաթանգեղոսը գրում է, որ հայոց Տրդատ Երրորդ արքան իր մոտ կանչեց մեհենական գրեր կարդացող քրմերին: Մեհենական բառը նշանակում է տաճարային: Մենք, հայերս եզակի ազգ ենք, որ մեր ազգային դիցարանում ունենք […]

Read More »

ՏԵՂԵՐԻ ՎԱՆՔ

Սակայն սրանք սոսկ ժողովրդական ավանդազրույցներ են և Տեղեր գյուղի անվան վերաբերյալ գիտական ստուգաբանություն չկա: Տեղերի վանքը հիշատակվում է 5-րդ դարի իրադարձություններում, երբ Ղազար Փարպեցու հաղորդման համաձայն, պարսիկներն ու վրացիները փորձում են խաբել Վահան Մամիկոնյանին և նրանց պատգամաբերը նրան ասում է, իբր, Ճարմանայում չեն զոհվել Վասակ Մամիկոնյանն ու Սահակ Բագրատունին, նրանք վիրավոր թաքնված են Տեղերի վանքի […]

Read More »

ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ

16-րդ դարի վերջին Արագածոտնում նոր աղանդ է հայտնվում։ Սաղմոսավանքի մոտ գտնվող Սերկևիլ գյուղից մի գեղջկուհի, որի անունը եկեղեցական մատենագրությունը դիտմամբ չի նշել, որպեսզի պատմության մեջ նա չմտնի, օգտվելով հավատացյալների միամտությունից, հավատացրել է բոլորին, թե նոր հարյուրամյակ է մոտենում, և Հիսուսի Երկրորդ Գալուստն է լինելու։ Նա իրեն հռչակել է երկնային ծագում ունեցող ավետաբեր և Գաբրիել հրեշտակի […]

Read More »

ՄՈՒՂՆՈՒ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

Ավանդապատման համաձայն, Հովհաննավանքից նշխարները Մուղնի են տեղափոխվել, քանի որ ձորին մոտ կառուցված Հովհաննավանք այցելող ուխտավոր երեխաները մասունքներին մոտենալիս ընկել են ձորը: Մասունքներն սկզբում տարվել են Կարբի գյուղի եկեղեցի, սակայն վերջինի փոքր լինելու հետևանքվ շատ քրիստոնյաներ չեն կարողացել ուխտի գալ: Եվ Հովհաննավանքի միաբանները Հովհաննավանքից ոչ հեռու գտնվող վայրում կառուցել են Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին: Սուրբ Գևորգը […]

Read More »

ԹԱԼԻՆԻ  ԿԱԹՈՂԻԿԵ  ԵԿԵՂԵՑԻ

Եկեղեցում Ուխտատուր վանականը արձանագրություն է թողել, ուր հիշատակվում է այդ վայրը ջրանցք անցկացնելու մասին։ Եկեղեցու արձանագրություններից մեկի համաձայն՝ Գագիկ Ա արքայի կին Կատրանիդե թագուհին եկեղեցին սալահատակել է տվել։ Իսկ Հովհաննես-Սմբատ Գ արքան եկեղեցուն նվիրել է Կոստանդեանց կոչված այգին։ Թալինի Կաթողիկե եկեղեցին  եռախորան գմբեթավոր բազիլիկ է: Հետագայում, եկեղեցին ձևափոխման է ենթարկվել: Հյուսիսային և հարավային պատերը Էջմիածնի […]

Read More »

ԴԱՇՏԱԴԵՄԻ ԱՄՐՈՑԸ

Հետաքրքիր կառուցվածք ու հարդարանք ունի եռահարկ դղյակը: Հատակը սալիկապատ է, ստորին հարկի դահլիճում՝ ջրավազանն է: Դեպի վերին հարկեր ճանապարհն անցնում է նեղ ու գետնուղի հիշեցնող մութ անցումով: Իսկ դղյակի վերին հատվածից հրաշալի տեսարան է բացվում. Մի կողմից Մասիս սարն է և Արարատյան գոգավորությունը, մյուս կողմում՝ Արագածը: Ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի, որն սկիզբ է առնում պարսպի […]

Read More »

ԱՐՈՒՃԻ ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ

Գրիգոր Մամիկոնյանի՝ Արուճում կատարած շինարարության մասին Հովհաննես Դրասխանակերտցին գրում է. «Գրիգոր Մամիկոնեան աստուածային այցելութեամբ հիմնադրեալ զչքնաղագեղ եկեղեցին, որ ի ղաստակերտին Արուճ… Եւ ի հարաւոյ կողմանէ դնէ զարքունիս իւր յեզր քարաժայո ձորակին. Եւ ապա հաստահեղոյս քարամբք և կրով պարսպեալ կարգէ տուն բնակութեան իւրոյ»։ Արուճի Սուրբ Կաթողիկե եկեղեցին վաղ միջնադրյան հայկական ամենամեծ եկեղեցիներից է․ գմբեթավոր դալիճ կոչվող […]

Read More »

ԱՄԲԵՐԴ

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Ամբերդի բաղնիքը: Այն գտնվում է դղյակի և Արքաշենի դարպասի մոտ: Կառուցված է սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով: Բաղնիքն ունի ուղղանկյուն հատակագիծ` հաջորդաբար տեղավորված հանդերձարանով, լողասրահով և ջեռուցման համակարգով: Սենյակներից մեկի պատին նշմարվում են որմնանկարչության հետքեր: Ուշագրավ է՝ Ամբերդում լավ պահպանվել է նաև դղյակի ջրահեռացման համակարգը: Համեմատության համար հարկ է նշել, […]

Read More »

ԱՂՁՔԻ  ԱՐՔԱՅԱԿԱՆ  ԴԱՄԲԱՐԱՆԸ

Սակայն, պատմիչների ցուցումների մեջ փոքր ինչ անճշտություն կա: Այստեղ ամփոփված են բացառապես հեթանոս հայ արքաների նշխարները: Տվյալ ժամանակաշրջանում՝ 301 թվականին քրիստոնեության ընդունումից հետո սոսկ չորս հայ քրիստոնյա թագավորներ են իշխել:   359 թվականին հայոց արքան էր Արշակ Երկրորդը, ով թագավորել է 350-368 թվականներին: Կույր, բայց ողջ էր Արշակի հայրը՝ Տիրան արքան, ով թագավորել է 339-350 թվականներին: […]

Read More »

ԱԳԱՐԱԿԻ  ՀՆԱՎԱՅՐԸ

Դամբարանադաշտերի մեջ հանդիպում են սալարկղային, քարարկղային թաղումներ, դիակիզման ծեսի հետքեր: Բայց առավել հետաքրքրական է ուրարտական ժայռափոր դամբարանը: Այն ժայռի մեջ փորված մեծ սենյակ է, ուր ամփոփել են ազնվականի դին՝ իր անձնական իրերի, կենցաղային պարագաների հետ: Այստեղ հայտնաբերվել է փողոց, որի եզրերին շրջանաձև հատակագծով տներ են եղել, և այլ, ուղղանկյուն կառույցներ: Ամեն ինչ վկայում է, որ […]

Read More »

ՆՈՐ  ՎԱՐԱԳԱՎԱՆՔ

Այս վանական համալիրը սկզբում կոչվել է Անապատ: 13-րդ դարում, երբ Խորեզմի շահ Ջալալեդդինը ավերել է Վասպուրականի Վարագավանքը, տեղի հոգևոր առաջնորդ Ղուկաս վարդապետը այնտեղից Տավուշ փոխադրեց վանքի մասունքները և այդ օրվանից վանական համալիրը կոչվեց Նոր Վարագավանք: Ամբողջական հոդվածը word տարբերակով ստանալու համար, կարող եք գրել vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։     Share57TweetPin57 Shares

Read More »

ՄԱԿԱՐԱՎԱՆՔ

Մակարավանքը միջնադարում  եղել է 11-րդ դարում Լոռվա թագավորության տարածքում հաստատված, Մահկանաբերդի Արծրունիների իշխանության հոգևոր կենտրոնը: Վանքի մասին միջնադարյան աղբյուրները գրեթե ոչինչ չեն հաղորդում. Միակ հիշատակությունը հանդիպում է 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցու մոտ: Վերջինիս հաղորդմամբ՝ Հաթերքի Վախթանգ իշխանի կին Արզու Խաթունն իր դստեր հետ Մակարավանքի համար վարագույր է գործել և նվիրել վանական հաստատությանը: Ամբողջական հոդվածը […]

Read More »

ՄԵԾԱՄՈՐ

Մեծամորում  բացի Անահիտի և Նանեի տաճարներից, եղել է նաև Տիրի՝ դպրության, գիտության, երազների հովանավոր աստծու տաճարը: Այն տեղակայված է եղել փոքր բլաշարքի մերձակայքում, ուր հայոց քրմերը դեռևս մթա երրորդ հազարամյակում աստղագիտությամբ են զբաղվել: Բլուրի վրա տեղակայված է եղել զիկկուրատ-աստղադիտարանը: Քաղաքը պարսպապատ է եղել, մի կողմից նրա ամրությունն ապահովել է Մեծամոր գետը, մյուս երեք կողմերից՝ արհեստական […]

Read More »

ԴՍԵՂ

Դսեղի կենտրոնում Սմբատ Մամիկոնյան իշխանը վերակառուցել է ավելի վաղ շրջանում կառուցված միանավ բազիլիկ եկեղեցին, որի արևելյան ճակատին, պատուհանի պսակի վերին հատվածում քանդակել է տվել Մամիկոնյանների զինանշան, գառին ճանկած երկգլխանի արծիվը: Մամիկոնյանների երկգլխանի արծիվը պատկերված է նաև Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքի գավթի արևելյան պատին: Եկեղեցու գավիթը կառուցվել է 1247 թվականին: Բնականաբար, այդ բարձրաքանդակն էլ նույն թվականի […]

Read More »