ԱՐՏԱՎԱԶԴ Ա

Մի քաջ, ինքնահավան և հպարտ մարդ․․․ Մովսես Խորենացի։

Արտաշես Ա Բարի արքային (մ․թ․ա․ 189-160) Մեծ Հայքի գահին հաջորդեց նրա ավագ որդին՝ Արտավազդ Ա արքան (մ․թ․ա․ 160-115)։

Դեռ մինչև գահ բարձրանալն Արտավազդ արքայազնը հայտնի էր իր խստությամբ, դաժանությամբ, բայցև՝ արդարամտությամբ։ Մովսես Խորենացին անթաքույց ակնարկում է հայոց թագուհի Սաթենիկի և Վիշապազունների Մուրացյան տոհմի Արգամ նահապետի հարաբերությունների մասին, ասելով, որ Սաթենիկ թագուհին երազում էր Արգամ նահապետի բարձի մասին։ Արտավազդ արքայազնը խանդելով մոր և Արգամ նահապետի հարաբերությունները՝ որձակոտոր է անում Մուրացյանների տոհմը, նրանց զրկում բոլոր պատիվներից, ունեցվածքը հարքունիս գրավում և Մեծ Հայքի թագավորության մեջ Արգամի փոխարեն զբաղեցնում է երկրորդ բարձը։

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Facebooktwitterlinkedin