ՏՐԴԱՏ Ա ԱՐՔԱՅԻ ԱՅՑԸ ՀՌՈՄ

65 թվականին հայոց Տրդատ Ա արքան մեծ շքախմբով մեկնեց Հռոմ: Նրա շքախումբը բաղկացած էր 3000 անձից: Ուղեկցողների խմբում էին պարթևաց Վաղարշ Ա արքայի որդին, իր եղբայր Բակուրի որդին, Ադիաբենեի թագավոր Մոնոբազի որդիները:

Տրդատ Ա ճամփորդությունը տևեց ինն ամիս և յուրաքանչյուր օրը հռոմեական գանձարանի վրա նստում էր 300,000 դրամ կամ 800,000 սեստերց, որը հավասար է 200,000 ոսկի ֆրանկի:

Ամենուր Տրդատի շքախմբին շքեղ ընդունելություն էին ցույց տալիս: Ներոն կայսրը հայերին դիմավորեց Նեապոլում:

Ի դեպ. Երբ Տրդատը գնում է Ներոնի մոտ ընդունելության, ինչպես ընդունված էր, նա պետք է հաներ սուրը, բայց հայոց արքան հրաժարվում է դա անել:

Ներոնը Պուտեոլում Տրդատի պատվին գլադիատորական խաղեր կազմակերպեց: Հռոմեացի պատմիչ Դիոն Կասսիոսի վկայությամբ՝ Տրդատը նետեր է արձակում գազանների վրա և մի անգամից մեկ նետով սպանում է երկու ցուլ:

Ապա Հռոմի Ֆորումում հայոց Տրդատ Ա թագադրվում է: Իսկ երեկոյան, Պոմպեյ քաղաքի թատրոնում Տրդատի պատվին մեծ ներկայացում և ճոխ խնջույք է տրվում:

Facebooktwitterlinkedin