Մեզ հարկավոր է ձևավորված զինվորականության դաս ունենալ…

Բանակում կատարվող իրադարձությունները հասարակության մեջ մտահոգություն է առաջացնում: Չեմ կարծում, թե կա մեկ հայ, ով անտարբեր կարող է լինել մեր բանակի նկատմամբ:
Կատարվածի նկատմամբ գոյություն ունեն մի քանի վարկածներ, բայց մոռանում ենք բուն պատճառը, մոռանում ենք ուսումնասիրել արմատը:
Առհասարակ, տարածված մոտեցում է՝ Բանակի մասին լավ կամ՝ ոչինչ: Լավ մոտեցում է, բայց ոչ արդարացված: Ջայլամի նման գլուխներս պահում ենք, սակայն դրանից բուն էությունը, իրավիճակը չի փոխվում:
Ըստ իս՝ բանակում առկա խնդիրները գալիս են նրանից, որ ցայսօր զինվորականություն, որպես ձևավորված դաս չունենք: Մարդիկ սովորաբար պայմանագրային ծառայության անցնում են ոչ թե հանուն պատվի, հանուն սպայական ուսադիրների, հանուն հայրենիքի, այլ… երկրում առկա գործազրկության պատճառով: Ինքս շատ պայմանագրային զինծառայողների գիտեմ, ովքեր երեկոյան տաքսի են վարում՝ օրվա հացի խնդիր լուծելու, ընտանիքի սոցիալական պայմանները բարելավելու համար:
Արդյունքում՝ բանակում հայտնվում են պատեհապաշտ շատ մոլորյալներ: Մինչդեռ, բանակում ծառայողը պետք է նախ ընտրություն կատարի, իր կյանքը նվիրի Հայրենիքին, Պատվին, արժանապատիվ հայ լինի… Միայն սոցիալական խնդիր լուծելու համար բանակ գնալը վատ հետևանքների կհանգեցնի միշտ…
Ցավոք, մեր իշխանությունները բանակը դիտարկում են ոչ այդ ասպեկտով, այլապես՝ հիմա նման խնդիրների առաջ չէինք կանգնի:
23.03.2015SAM_1428

Facebooktwitterlinkedin