Հովսեփ Ամիրխանյանի նամակը Ներսես Աշտարակեցուն

Հատված Հովսեփ Ամիրխանյանի նամակից՝ ուղղված Ներսես Աշտարակեցուն.
ՙ…Եթե միայն կարելի է գնել դրամով իմ նախնյաց երկիրն, այն է՝ Ղարաբաղի աշխարհը Փայտակարանով հանդերձ, կամ մի որոշ հարկ տալ նոցա տիրելու համար… Հավատացնում եմ Ձեզ, ողորմած Տեր, նոր շահույթի համար չէ, որ գրում եմ այս նամակը, այլ միայն անկեղծ հայրենասիրությունից: Հավատացնում եմ Ձեզ, այստեղ ոչ մի բանի պակասություն չունեմ… Կալվածքներ, նավեր, շինություններ, ամեն ինչ ունեմ լիուլի, բայց բախտի այս ճոխ պարգևները ինձ չեն մխիթարում, երբ մտաբերում եմ, թե ինչ վիճակի մեջ է իմ սիրելի հայրենիքը և որպիսի թշվառություն են կրում իմ հայրենակիցներից ոմանք: Այդ պատճառով շատ փափագում եմ ունեցածիս նմի մասը հօգուտ ի թեթևություն վիճակի հայրենյաց: Եթե իմ մտադրություններս իրագործվեն, ընտանիքով և ունեցածս գումարներով կգամ Հայաստան և իմ մնայուն կարողությունից կնշանակեմ հօգուտ իմ հայրենակիցների այնքան, որ կարողանան եկամուտ բերել 4 կամ 5 լաք ռուփի, ինչը փոխարժեքով կկազմի 500 հազար ռուբլի: Շնորհիվ աստծու, ես այստեղ մի տիրապետող իշխանի կյանք եմ վարում: Միայն հայրենյաց սերն է, որ վշտացնում է ինձ: Հուսամ, թե ամենաբարձրյալն աստված կկատարի իմ բարի դիտավորություններս՚:
download

Facebooktwitterlinkedin