Հայաստանը նվաճված

163-164 թվականներին Հռոմում Մարկոս Ավրելիոս կայսրը Հայաստանը նվաճելու պատվին  դրամ թողարկեց: Կայսրը, ով երկար պայքարից հետո հազիվ կարողացավ իրեն ենթարկել Մեծ Հայքը, իր ամբիցիաներին լիովին բավարարում տվեց՝ իր իսկ թողարկած դրամներում նվաստացնելով Հայաստանը:

Դրամի վրա պատկերված էր Մարկոս Ավրելիոսի կիսանդրին, դրամի շուրջը գրված է՝ Մարկոս Անտոնիոս Օգոստոս, Հայաստանին հաղթող, ծայրագույն քրմապետ:

Դրամի մյուս կողմում պատկերված է Հայաստանը՝ կնոջ կերպարանքով՝ գլխիկոր նստած գետնին, թիկունքում նրա զենքերը՝ ի նշան պարտության ցցի հանված և տակը մակագրված՝ Armen:

Դրամներից ոմանց վրա Հայաստանը երբեմն Հռոմի հաղթության ոտքերի մոտ նստած, ողբացող կնոջ կերպարանքով, ավար դարձած իր զենքերով:

Facebooktwitterlinkedin