Հաղթանակ թե՞ պարտություն…

Հայրենակիցնե՛ր.Երբ վաղը կնշեք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի հաղթանակի տոնը, չմոռանաք հետևյալը. Այդ պատերազմում հայերս տոկոսային հարաբերությամբ ունեցել ենք ամենամեծ մասնակցությունը (ՀԽՍՀ բնակչության 25 տոկոսից ավելին), տվել ենք ամենաշատ զոհը (350 հազար մարդ), բայց մեր պապերը կռվել են բացառապես հանուն Խորհրդային միության՝ Զա Ստալինու, Զա ռոդինու…
Իսկ պատերազմի արդյունքում շահել են սոսկ Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան… ԽՍՀՄ մյուս հանրապետությունները միայն կորցրեցին՝ տվեցին…
Նաև չմոռանաք խնդրեմ, որ հակառակ ճամբարում (Գերմանիա), կռվում էին ևս 50.000 հայեր՝ դարձյալ մեր պապերը, ովքեր զենք էին վերցրել՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի փրկության… և նրանք պարտվեցին… Հիմա ի՞նչ նշանք. երկու կողմում էլ մեր պապերը կռվել են: Հաղթանակ թե՞ պարտություն…
Ի դեպ, կարող է առարկեք, թե մենք 1941-1945 թվականին եղել ենք ԽՍՀՄ կազմում, հետևաբար….
Բայց, Հայաստանը եղել է նաև Օսմանյան կայսրության կազմում, Վրաստանի կազմում, Պարսկաստանի կազմում, բայց երբևէ թուրքական, պարսկական կամ վրացական բանակների տարած փառահեղ հաղթանակ չենք տոնում…
Խնդրում եմ, խորհեք այս ամենի մասին:
Facebooktwitterlinkedin