Ինչպե՞ս են չափում կարոտը…

Ո՞րն է կարոտի չափման միավորը, ինչպե՞ս են չափում կարոտը, սիրելի՛ս…

Մետրեր, կիլոմետրեր, րոպեներ, ժամեր…

Ո՛չ, հազար անգամ՝ ո՛չ…

Կարոտը չի չափվում ժամանակով, տարածությամբ…

Կարոտը… ես կարոտում եմ անգամ, երբ դու կողքս ես, երբ գրկումս ես…

Կարոտի չափման միավորը սիրելիս, աչքերիդ թախիծն է, շուրթերիդ կանչն է, քո հրաբորբոք համբույրն է, քո Արև-պայծառ ժպիտն է, կարոտի չափման միավորը սիրելիս, քո… Սերն է:

Անսահման է այն, հետևաբար, կարոտս էլ անսահման է, մեծ, շա՛տ մեծ… քո… Արցունքի կաթիլի չափ խորը, քո հմայքի չափ անհուն…

Իմ կարոտը… որքան էլ փորձես մարել քո սիրտոչոր համբույրով, միևնույն է, այն միշտ հրաբորբ տաքությամբ ու անտես մի ձգողությամբ ինձ քո գիրկն է բերելու:

Իմ կարոտը… երևույթական է. Այն մարմին ունի, հոգի ունի, անուն ունի…

Իմ կարոտը… տաք է, ջերմություն ունի:

Իմ կարոտը… դու՛ ես, սիրելի՛ս…

Արդ, փարվիր մարմնիս, կառչիր բազուկներիս ու… բորբոքի՛ր կարոտս… վայելի՛ր կարոտս…

Չէ՛, ցնորք չէ սա, սիրելիս, սա սոսկ,,, Կարո՛տ է…

Facebooktwitterlinkedin