Զարկիդ մատա՛ղ, հա՛յ զինվոր….

Ո՛վ հայ զինվոր.

Դու քո մեջ խտացրել ես Աղեղնավոր Հայկի հզոր ու ըմբոստ ոգին, քո մեջ ամրապնդել ես Արամ Աշխարհակալի իմասնությունը, Արտաշես Բարեպաշտի երկրաշինությունը, Տիգրան Մեծի աշխարհակալ կամքը, Պապ թագավորի երկրափրկիչ առաքելությունը….

Ո՛վ հայ զինվոր, դու մարտնչել ես Հայոց ձորում Բելի դեմ, դու Իրանի լեռներն ես ոտնատակ տվել և Միջագետքի անապատները, թշնամուդ դիաթավալ ես արել Սարդարապատում, դու հանուն հայրենիքի, հանուն պատվի և հանուն Հայի արարելու, ապրելու իրավունքի՝ շատ արյուն ես հեղել: Քո բազկի հարվածի առաջ ընկրկել են բաբելացին, ասորին, պարսիկը, հույնը, թուրքը, ռուսը…

Դու հայոց Անդաստանի ծեսն արել ես՝ սրիդ փայլով ու թշնամու արյամբ…

Ո՛վ հայ զինվոր. Քո մեջ թևածում է Վահագն ռազմաստծու ոգին, և դու միշտ պատրաստ ես քո Թուր-Կեծակին փայլեցնել ոսոխի գլխին, օծել այն թշնամու արյամբ, մարտի բռնվել Վիշապի ու Չարի դեմ՝ հանուն Հայրենիքի, հանուն Պատվի, հանուն Արժանապատվության:

Ո՛վ հայ զինվոր. Դու քո քաջությամբ ու առաքինությամբ փայլել ես նաև օտար բանակներում, օտար դրոշի պատիվն ես բարձր պահել…

Ո՛Վ հայ զինվոր, դու նաև ցավալի պարտություններ ես տեսել….

Բայց, այն պարտությունն է անդառնալի, որից հետևություն չես անում: Իսկ երբ այդ պատմությունը դաս ու փորձ է դառնում… առաջնորդվում ես բանաձևով՝ Հաղթելու արվեստը սովորում են պարտություններից….

Ո՛վ հայ զինվոր… դու մեր պատիվն ես, մեր ապավենն ես, դու մեր նեցուկն ու հույսն ես, դու Հայի արժանապատիվ խախաղության և հաղթանակի կերտողն ես:

Արդ՝ այլևս երբեք չխնայես զարկդ, չզիջես այն ոսոխիդ, ու անվարան, ամեհի քո ուժով, զարկդ իջեցրու ոսոխի գլխին… մատաղ արա ոսոխիդ մեր նախնյաց Փառքին, մեր վաղվա օրվան…

Զարկիդ մատա՛ղ, հա՛յ զինվոր….

Facebooktwitterlinkedin