Եկեղեցին ազգայի՞ն…

Ասում եք՝ մեր ազգային եկեղեցին: Քավ լիցի: Եկեղեցու պաշտոնական անվանումն է՝ Հայաստանյաց (Հայաստանի) առաքելական սուրբ եկեղեցի: Հիմա ասացեք տեսնեմ, որտե՞ղ տեսաք ազգայինը… Անգամ՝ ոչ թե Հայ առաքելական, այլ՝ Հայաստանի առաքելական եկեղեցի…

Թե՞ ձեր Թադեոսն ու Բարդուղոմեոսն էին հայեր, տեղյակ չեմ…

Եվ ինչպե՞ս կարող է ազգային լինել մի կառույց, որի ողջ գաղափարաբանությունն ազգին նվաստացնելն է, ազգին ուրանալը և հրեականության բարձրացումն է:

Էլ չեմ խոսում այն մասին, որ այդ կառույցը գրեթե երկու հազարամյակ պայքար է մղում ազգի և ազգային պետականության դեմ, չխորշելով անգամ, օտար բանակներ առաջնորդել հայի և Հայաստանի դեմ:

Հիմա. Իսկապե՞ս ազգային է ձեր եկեղեցին:

Facebooktwitterlinkedin