Այ քեզ նենգություն

13-րդ դարի սկզբին միաժամանակ երեք կաթողիկոսներ կային Հայ առաքելական եկեղեցում՝ Անիում, Աղթամարում և Ամենայն հայոց կաթողիկոսը՝ Սիսում: Արևելահայ վարդապետները ենթակա էին Անվո Բարսեղ կաթողիկոսին, իսկ Փոքր Հայքի հայությունը ենթակա էր Սսում նստող Հովհաննես Զ ամենայն հայոց կաթողիկոսին:
Որպեսզի ջլատեն Կիլիկիո հայոց թագավորության ուժերը և Փոքր Հայքի հայությունը Կիլիկիո ազդեցությունից դուրս մնա՝ արևելահայ հոգևորականները կաշառում են Իկոնիայի սուլթանին և վերջինս Սեբաստիայում կաթողիկոս է օծել տալիս Անանիային:
Facebooktwitterlinkedin