Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Հայերն ու հայերենը

Հայաստանի հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Հայոց լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին միավոր է:

Հայերենով են խոսում Հայաստանի հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում, Վրաստանի հարավային` հիմնականում հայերով բնակեցված շրջաններում, Ռուսաստանի դաշնության հարավի հայաշատ բնակավայրերում և հայկական սփյուռքում: Տարածված վարկածներից մեկի համաձայն` հենց Հայաստանն է եղել հնդեվրոպական լեզուների նախահայրենիքը:

Հայերեն ներկա այբուբենը ստեղծվել է 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից: Վաղ միջնադարյան վավերագրերը վկայում են, որ գոյություն է ունեցել նաև նախամաշտոցյան գիր: Այբուբենը բաղկացած է 39 տառից և 36 հնչյունից և լիարժեք, կատարելապես արտահայտում է հայոց լեզվի բարդ հնչունաբանական համակարգը: Հայոց լեզվի մասին գեղեցիկ ու դիպուկ է արտահայտվել 18-րդ դարի անգլիացի մեծագույն պոետ Ջորջ Գորդըն Բայրոնը. ՙԱստծո հետ հաղորդակցվելու միակ լեզուն հայերենն է՚:

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ


Արամ Խաչատուրյանը երաժշտական արվեստի համաշխարհային դասականներից է: Նա հայ ազգային երաժշտությունը դուրս բերեց համաշխարհային ասպարեզ…

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ


Դեռ հազարամյակներ առաջ, հունական օլիմպիական խաղերից էլ շատ առաջ, հայերը անց են կացրել Նավասարդյան խաղեր, երբ օգոստոս ամսին հայ երիտասարդները Նպատ լեռան լանջին հավաքվում ու մրցում էին տարբեր մարզաձևերից:
Մեր ժամանակներում այդ գեղեցիկ ավանդույթը վերականգնվել է…

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ


Մարտիրոս Սարյանի նկարներն այսօր զարդարում են աշխարհի շատ հեղինակավոր ցուցասրահներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային պատկերասրահը…

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ


20-րդ դարի խոշորագույն կինոգործիչներից Սերգեյ Փարաջանովի արվեստը համամարդկային բնույթ ունի, նա ապրել ու ստեղծագործել է շատ երկրներում, բայց նրա հայրենիքը մեկն է…

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Ի թիվս այլ նվաճումների՝ Տիգրան Պետրոսյանը Հայաստանի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն է եղել, միջազգային կարգի գրոսմայստեր, բազում միջազգային մրցույթների հաղթող, ԽՍՀՄ հավաքականի կազմում ինը անգամ դարձել է շախմատի համաշխարհային օլիմպիադաների հաղթող և աշխարհի կրկնակի չեմպիոն…

ՏՐԴԱՏ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ


Այս ճարտարապետի անվան հետ են կապված ոչ միայն հայկական ճարտարապետական շատ անմահ կոթողներ, այլև ամբողջ աշխարհում հայտնի Կոստոնսդնուպոլսի (Ստամբուլ) սուրբ Սոֆիայի տաճարը:

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Մեր ժամանակների ամենաճանաչված գիտնականներից մեկը, ում վաստակը արժանավայել գնահատեց ոչ միայն հայ ժողովուրդը, այլև համաշխարհային հանրությունը: Նրա տուն-թանգարանը գտնվում է իր հիմնած Բյուրականի աստղադիտարանում:

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ


Եթե ցանկանում եք հուլիս ամսին այցելել Հայաստան, ապա Ձեզ բախտ կվիճարկվի ոչ միայն վայելել հայի հյուրընկալությունը, զմայլվել Հայաստանի տեսարժան վայրերով, այլև՝ մասնակցել կինոաշխարհում արդեն իսկ մեծ ճանաչում ունեցող երևանյան ,,Ոսկե Ծիրան,, կինոփառատոնի բացման արարողությանը, դիտել տասնյակ ֆիլմեր՝ համաշխարհային մեծության աստղերի կատարմամբ ու մատուցմամբ…