ԱՐՄԵՆԱԿ ԽԱՄՓԵՐՅԱՆՑ

Քաղաքացիական պատերազմում Խանփերյանցը արագ աչքի ընկավ և ապահովեց կարիերա: Շուտով Ցարիցինի մարտերում աչքի ընկնելու համար նշանակվեց հեծելազորային ջոկատի հրամանատար: 1920 թվականին նա 11-րդ Կարմիր բանակի կազմում մասնակցեց Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի գրավմանն ու խորհրդայնացմանը:
Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Խանփերյանցն ավարտեց Թիֆլիսի հրամանատարական կազմի վերապատրաստման ու կատարելագործման հեծելազորային դասընթացները: Հետագայում նա կանոնավոր ռազմական կրթություն ստացավ և 1936 թվականին ավարտեց Մոսկվայի Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան: Ակադեմիան ավարտելուց հետո Խանփերյանցը նշանակում ստացավ Բելառուսական ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի շտաբում: Նախապես մայորի զինվորական կոչումով ծառայել է որպես շտաբի օպերատիվ բաժնի պետ, ապա` ծառայել է որպես շտաբի պետ, Բելառուսական ռազմական օկյրուգի Ռազմաօդային ուժերի թիկունքի պետ` արդեն գնդապետի կոչումով:

Հոդվածի ամբողջական word տարբերակն ստանալու համար գրեք vahe.lorents@gmail.com էլեկտրոնային հասցեին

Facebooktwitterlinkedin