Սնափառությունից բխող մեր հոգեկերտվածքը…

-Մենք աշխարհի ամենախելոք, ամենալավ ազգն ենք, և մեր դժբախտությունները միմիայն աշխարհագրական դիրքի ու վատ, չար հարևանների պատճառով են: Վրացին կեղծավոր, ուրացող ու դավաճան է, ադրբեջանիցին առհասարակ կոշիկի տակի պադոշ է, սոսկ 100 տարվա պատմությամբ մի անհասկանալի էթնոս, պարսիկը խոզ է, իսկ թուրքերը՝ բարբարոս: Նման անհեթեթ մտքեր շատ են շրջանառվում հասարակության մեջ, ինչն արգասիքն է մեր […]

Կարդալ ավելին »

Շնորհավոր տոնդ, Ուսուցի՛չ…

Շնորհավոր տոնդ, Ուսուցի՛չ… Սիրելի ուսուցիչներ. Այսօր Ձեր մասնագիտական տոնն է:  Շնորհավորում եմ, խոնարհվում Ձեր առաջ, Ձեր վաստակի առաջ, Ձեր վեհության առաջ: Շնորհավորում եմ ու խորին երախտիքով հիշում ուսուցիչներիս՝ Արփիկ Մկրտումյանին, Թերեզա Փարսադանյանին, Սեդա Բաբայանին, Սվետա Ավետյանին, Սիլվա Հոբոսյանին… Բոլորիդ անունները մեկ-մեկ չեմ թվարկի… բայց երախտիքիս զգացումը փոխանցում եմ բոլորիդ: Դուք ավագ ընկեր էիք, հոգատար ծնող, […]

Կարդալ ավելին »

Սա ավելի վատ կոչ է, քան համասեռամոլության անթաքույց քարոզը…

Ֆեյսբուքում մի նյութ կարդացի, որում կոչ էր արվում աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգին պայքարել հոմոսեքսուալիզմի դրսևորումների դեմ, պայքարել այլասերվածության դեմ: Կոչն ուշագրավ էր այնքանով, որ համեմված էր բիբլիական և քրիստոնեական շեշտադրումներով: Խոսքս ուղղում եմ այդ կոչի հեղինակ տգետներին. Այ էդպես շեշտը դնելով քրիստոնեության, այլ ոչ մարդկային բանականության ու արժեքների վրա, շարունակ պառակտել եք հայ հասարակությանը: […]

Կարդալ ավելին »

Անկախության խորհուրդը

Անկախության օրն է: Թերևս, պետության, ազգի առաջնային, գլխավոր տոնը: Թերևս… բայց ավաղ, դեռ միայն թղթի վրա: Քանզի դեռևս այս տոնի խորհուրդը հասարակական լայն շերտերը չեն ընկալում: Մենք ոչ թե տոնում, այն նշում ենք այս օրը… Ավաղ… Անկախության օրն է… Որքա՜ն արյուն թափվեց, որքա՜ն տառապանքի գնով ձեռք բերվեց հայոց մերօրյա անկախությունը: Բայց ցավոք… եղան մարդիկ, ովքեր […]

Կարդալ ավելին »

Երկու եղբայրներ, տարբեր ճակատագրեր…

Պապս… Անթանես Սարիբեկի Անթանեսյան. Ծնվել է 1917 թվականին, Լոռվա Հաղբատ գյուղում: Բազմանդամ ընտանիք էին, 8 երեխա… Մայրը մահացել է վերջին ծննդաբերության ժամանակ, հորը սպանել են բոլշևիկները կուլակաթափման ժամանակ: Ութ երեխաներին մեծացրել է իր պապը՝ Լոռվա ձորում քաջ հայտնի Այնալուն՝ Սարգիս Անթանեսյանը, ով Հաղբատի 1903 թվականի հակացարական ապստամբության կազմակերպիչներից էր: Պապս 1941-ից պատերազմի մասնակից է եղել: […]

Կարդալ ավելին »

Այսօր ես ուրիշ հայ երիտասարդի տեսա…

Այսօր ես ուրիշ հայ երիտասարդի տեսա… Հայտնի բան է՝ պայքարն ազնվացնում է մարդուն, անհատին, հասարակությանը… Դրա վառ օրինակը երևանյան փողոցներում օրերս սկիզբ առած համազգային հուժկու պայքարն է; Իրավ, այս պայքարն էապես տարբերվում է մյուսներից թե՛ մարտավարությամբ, թե՛ ճկունությամբ, թե՛ կարճ ժամանակում գրանցված արդյունքներով, թե՛ տարիքային կազմով: Այս պայքարի առաջամարտիկը հայ երիտասարդն ու պատանին են: Իրավ, […]

Կարդալ ավելին »

Զատիկ. զատել թե՞ զՀատիկ…

Զատիկ բառը չի կարող առաջանալ զատել-ից… հայերենում -իկ վերջածանցը բային չի կարող միանալ: Հետևաբար՝ Զատիկի խորհուրդը զատելը չէ… Ըստ իս՝ Զատիկ բառի հիմքում Հատիկն է՝ զՀատիկ: Հ տառն ուղղակի սղվել է: Քանի, որ Զատիկը Մայր դիցուհուն՝ Անահիտին նվիրված տոն է, իսկ Անահիտը պտղաբերության աստվածուհին է՝ զՀատիկը լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ… Հը՞, քրիստոնյաներ ու […]

Կարդալ ավելին »

Ինչ ցանում ենք՝ այն էլ հնձում ենք…

Արդեն երկար տարիներ ՀՀ դպրոցներում Կրոնի (Հայ եկեղեցու) պատմություն են դասավանդում: Տերտերները բանակում են, մանկապարտեզում, դպրոցում ու ԲՈՒՀ-ում… Բայց, Հայաստանում աղանդավորները չեն պակասում: Մեծանում է կեղծավորությունը, փարիսեցիությունը… Անառակությունը, պղծությունը, գողությունը, հանցանքները, ամեն վատ երևույթ բարգավաճում է… Օրինաչա՞փ է… այո՛, օրինաչա՛փ է… Այլ կերպ չէր էլ կարող լինել… այդ պիղծ վարդապետությունը ինչ ցանում է՝ այն էլ […]

Կարդալ ավելին »

Ճանաչում մի մուրացեք…

Իսրայելի պառլամենտը մերժել է հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Եվ լավ էլ արել է: Խելոք են եբրայեցիները: Նրանք հարգում են միայն ուժ և արժանապատվություն ունեցող ազգերին: Իսկ եթե մենք արժանապատվություն ունենայինք ու իմանայինք թե ինչ բան է Պատիվը, Երևանի կենտրոնում նրանց հոլոքոստին նվիրված կոթող չէինք կանգնեցնի… Ի դեպ. Այդ կոթողի վրա գրված հայերեն և եբրայերեն տեքստերն […]

Կարդալ ավելին »

Եռաբլուրում շիրիմներ կան, որ այցելու չունեն

Այսօր Եռաբլուրում էի… կեսօրից հետո՝ ժամը 14-ին: Այնտեղ գրեթե լռություն էր, ինչպես ամեն օր՝ խաղաղություն… Չկար զինվորական նվագախումբ, գրեթե չկային այցելուներ… ցավոք, չկային հերթ կանգնած դպրոցականներ, ուսանողներ… Միայն երկու տասնյակի չափ զինվորականներ, ովքեր տոնական համազգեստով այցի էին եկել մարտական ընկերների շիրիմներին, մի քանի հնամաշ ու ներկա քաղաքական գործիչներ, սեփական լրագրողներով, ովքեր իրենց ամեն շարժն անմահացնում […]

Կարդալ ավելին »

Ռուսական հոգեկերտվածքն ու 21-րդ դարի հայը…

Ես մի քանի տարի բնակվել եմ Ռուսաստանում: Շփվել եմ տարբեր մասնագիտությունների, տարբեր սոցիալական շերտերի մարդկանց հետ: Այսօր էլ, աշխատանքի բերումով հաճախ եմ շփվում ռուսների և ռուսաստանցիների հետ: Կարծում եմ՝ լավ եմ ճանաչում ռուսին ու ռուսաստանցուն: Ռուս և ռուսաստանցի… թվում է՝ էապես տարբեր են նրանք; Իրականում՝ ո՛չ, քանզի նույն հոգեկերտվածքն ունեն: Եվ մի զարմացեք, որ Ռուսաստանում […]

Կարդալ ավելին »

Ողորմելի, նվաստ, անարժեք…

ՀՀ Ազգային հերոսների ցանկում Չեքիջյանի (բնավ չնսեմացնելով նրա ավանդը մշակույթի զարգացման գործում), Էռնեկյանի, Ռիժկովի, ու էլի մի քանիսի ներկայությունը վկայում է, թե որքան ողորմելի, նվաստ ու անարժեք հասարակություն ենք… Պատերազմում հաղթած երկիր ենք, բայց հերոսների ստվար մասը պատերազմի հետ ոչ ուղղակի, ոչ էլ՝ անուղղակի կապ չունեն: Վերջին հարյուրամյակում մեր ամենափառահեղ հաղթանակը կերտած Կոմանդոսը հերոս չէ… […]

Կարդալ ավելին »

Փա՛ռք Միհրին

Դեկտեմբերի 22… Ձմեռը եկավ… Միհրի ծնունդով: Այսօր արի հայերը նշում են Լույսի և Արդարադատության Աստված  Միհր-Արտավազդի ծնունդը: Ի դեպ… ի՞նչն է մեզ հիմա ամենից շատ պակասում… Լույս և Արդարադատություն… Փշրի՛ր Ագռավաքարի ժայռը, դուրս եկ, Մհե՛ր… Դու՛րս եկ… Խորտակի՛ր շղթաներդ, Արտավա՛զդ… խորտակիր շղթաներդ, դուրս եկ Մասյաց վիհից ու քո արդար, արի կարգը հաստատիր Արարատի սրբազան երկրում… […]

Կարդալ ավելին »

Մի նեղացեք ՅՈՒՆԵՍԿՕ-ից…. մեզ մատուցում են արժանին

Քանի դեռ ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնն զբաղեցնում են ստամոքսային մտածողությամբ անհատներ, թուրքը մեր տոլման չէ՝ հացն էլ է տանելու: Արմեն Ամիրյանը ցանկանում է օպերայում ռեստորան բացել: Տեսնես այնտեղ հայկական տոլմա՞ են մատուցելու թե՞ ադրբեջանական դոլմա… Քանի դեռ մենք տոլմային դոլմա ենք ասում՝ հալալ ա թուրքին, որ տանում է… Ի դեպ. Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգային […]

Կարդալ ավելին »

Դուք նամուս չունեք…

Ուսանողներին տարեկետման իրավունքից զրկելու մասին օրենքը երկու ծայր ունի. Լավ և վատ… Լավ, քանզի հանրապետական պաշտոնյաների ղզիկ լակոտները բանակից խույս տալու համար այլևս հարկ չեն ունենա բուհերում տեղ զբաղեցնել: Չնայած, մեր պաշտոնյաները իրենց ու իրենց լակոտների կաշին փրկելու համար ինչ ասես՝ չեն հորինի: Օրենքը վատ է այնքանով, որ սովորողին կտրում են գրքերից, ուսումնական պրոցեսից ու […]

Կարդալ ավելին »

Ազգ ենք թե՞ ժողովուրդ

Հաճախ եմ լսում, որ հայերը հանրային միջոցառումների ժամանակ միմյանց դիմում են Ժողովուրդ… դիմելաձևով…. Մի՞թե կա ավելի նվաստացուցիչ բան, քան այդ բառն է: Ախր Ժողովուրդ բառն իր մեջ ոչ միայն չի արտահայտում որևէ էթնիկական պատկանելություն, որևէ մշակույթ, այլև…. բառը կազմված է ժողովել, հավաքել բայից….ինչպես լինում է ոչխարների հոտի ժամանակ… Մենք ազգ ենք, (էինք), ժողովուրդ չենք ախր…. […]

Կարդալ ավելին »

Հասարակություն, ուր կեղծ են բոլոր արժեքները…

Մի հասարակություն, որ հպարտանում է սոսկ նրանով, թե աշխարհի առաջին քրիստոնյա ազգն է (շրջանցելով դրա սուտ լինելը, ուղղակի մեկնաբանենք. Առաջինն ենք ուրացել մեր ծնողին և օտարին Հայր կոչել….), մի պետություն, ուր Ազգային հերոս չէ Կոմանդոսը (կերտել է վերջին հարյուրամյակում հայության ամենախոշոր ու ամենակարևոր հաղթանակը) և Ազգային հերոս է Էդուարդո Էռնեկյանը (փողով է ձեռք բերել տիտղոսը… […]

Կարդալ ավելին »

Այսպիսի պիղծ արժեհամակարգ

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն այսուհետ ՀՀ Ազգային հերոս է… ոչ ավել, ոչ պակաս՝ Ազգային հերոս… ու Մոնթեի, Թաթուլի կողքին նույն շարքում է…. Մնում է եկեղեցին էլ սրբադասի ու՝ Պըրծ…. ՀՀ Ազգային ժողովը տեսնես հատուկ օրենք ընդունե՞լ է, թե որքան է պետք վճարել՝ Ազգային հերոսի կոչում գնելու համար… Ինչպիսի՜ ողորմելի արժեհամակարգ… Ես որքան որ հպարտ եմ […]

Կարդալ ավելին »

Մի ծիծաղեցրեք պարոնայք, մի նսեմացրեք հերոսի կոչումը…

Արթուր Աղաբեկյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում…. հերթական ծիծաղելի, անիմաստ ու կլանային որոշումը…. Ոչինչ չունեմ Արթուր Աղաբեկյանի դեմ, ու չեմ էլ փորձի նսեմացնել նրա վաստակը, բայց. Ա. Ինչու՞ միայն այսօր Ա.Աղաբեկյանին շնորհվեց հերոսի կոչում: Անցած 26 տարիներին ինչու՞ չգնահատվեց նրա վաստակը: Թե՞ նա հերոս չէր որպես մարտիկ, հերոսացավ որպես վարչարա՞ր…. Բ. Արթուր Աղաբեկյանը երեք օր […]

Կարդալ ավելին »

Ցավոք, չգիտենք այսօրվա խորհուրդը…

Նավասարդ է՝ Հայի ամենաիսկական, ամենաառաջին տոնը…. Բայց Հիսուսի հոտի անդամ, խաչափայտին սպանվածի հպատակները չեն շնորհավորում մեկմեկու… որովհետև նրանց համար միակ տոնը խաչվածի ծննդյան կամ հառնելու տոնն է… որովհետև նրանք ավելի շատ Հիսուսի հոտի անդամ են, քան հայ, հայկազուն… Նավասարդ է՝ Հայի Պատվի, Արժանապատվության, Հաղթանակի տոնը… Բայց 21-րդ դարի հայի համար միակ արժեքը՝ Զատո, առաջին քրիստոնյա […]

Կարդալ ավելին »