Ջորջ Բրանդեսը Հայաստանի մասին

Երբ հայերը Քրիստոնեություն ընդունեցին, ոչ միայն տաճարներն ավերվեցին, այլ նաև երգերն ու պոեմները հին աստվածների ու հերոսների մասին։ Հիմա միայն պատառիկներ ունենք այդ երգերից ու պոեմներից, պատառիկներ որ վկայում են այս ժողովրդի հոգևոր վիթխարի հարստության և ուժի մասին. և սա բավական է Հայ հին աստվածների տաճարները վերակերտելու համար։ Այդ աստվածները ոչ Ասիական երկնային հրեշներ են, […]

Կարդալ ավելին »

Անատոլ Ֆրանսը հայերի մասին

-Մենք պետք է ընդունենք, որ այս ազգը խելացի և քաջ է, ձգտում է յուրացնել քաղաքակիրթ աշխարհի բարձր գաղափարները, ինչքան իր հանճարեղությամբ, այնքան էլ իր նմանը չունեցող տանջանքների կրելով նա վաստակել է իր տեղը ազգերի մեջ… Ազգը, որ չի ուզում մահանալ, երբեք չի մահանա: (Անատոլ Ֆրանս, ֆրանսիացի գրող): Share32TweetPin32 Shares

Կարդալ ավելին »

Անտուան Մեյեն հայերենի մասին

-Հայերենը ոչ միայն կը կաւասարի եւրոպական լեզուներու, հապա կը գերազանցէ զանոնք: Ոճի տեսակէտով հնդեւրոպական ոչ մէկ լեզու չի գերազանցեր հայերէնը, նոյնիսկ չի հաւասարիր անոր: Անտուան Մեյե (ֆրանսիացի լեզվաբան) Share220TweetPin220 Shares

Կարդալ ավելին »

Ժան Պիեռ Մահեն հայերենի մասին

-Հայերենն իր ճոխությամբ, ճկունությամբ, իմաստաբանական հազարերանգ առումներով փայլատակել է Գրիգոր Նարեկացու ՙՄատյան ողբերգության՚ պոեմում: Պոեմ, որ նման է փիլիսոփայական խորհրդածությունների մի մեծ տաճարի: Ժան Պիեռ Մահե (ֆրանսիացի հայագետ) Share116TweetPin116 Shares

Կարդալ ավելին »

Վիկտոր Հյուգոն հայերենի մասին

-Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այդ լեզուն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը: Վիկտոր Հյուգո (ֆրանսիացի գրող) Share522TweetPin522 Shares

Կարդալ ավելին »

Եվգենի Եվտուշենկոն Հայաստանի մասին

-Երջանկություն է ապրել քարակերտ ու ամրակուռ այն հողի վրա, որը Հայաստան է կոչվում և խոսել վեհապանծ այն լեզվով, որը կոչվում է հայերեն: Եվգենի Եվտուշենկո (ռուս բանաստեղծ, առակագիր) Share181TweetPin181 Shares

Կարդալ ավելին »

Ջեյմս Օլդրիջը հայերի մասին

-Ես միշտ եղել եմ հայ ժողովրդի անկեղծ բարեկամը և վերամիավորման ու անկախության համար նրա մղած պայքարի կողմնակիցը… ինչքան անմահ է ձեր պատմությունը, որքան հարուստ է ձեր մշակույթը, և թե դուք դարեր շարունակ պայքարել եք, որպեսզի պահպանեք այդ մշակույթը: Ջեյմս Օլդրիջ (անգլիացի գրող) Share147TweetPin147 Shares

Կարդալ ավելին »

Ռոքուել Քենտը հայերի և Հայաստանի մասին

-Քեզնից անկախ ապշում ես, որ աշխարհի այսքան փոքրիկ անկյունում կարելի է հանդիպել այնպիսի հուշարձանների և այնպիսի մարդկանց, ովքեր կարող են լինել ամբողջ աշխարհի զարդն ու հպարտությունը: Ռոքուել Քենտ (ամերիկացի նկարիչ, գրող, ճանապարհորդ) Share180TweetPin180 Shares

Կարդալ ավելին »

Վոյտեխ Միհալիկը հայերի մասին

  -Ի՛նչ ճանապարհ է անցել հայ ժողովուրդը, ի՛նչ հրաշքներ է նա ստեղծել իր և համայն մարդկության համար: Հայաստանում Արիստոտել և Պլատոն էին թարգմանում այն ժամանակ, երբ Եվրոպայի մեծ մասում գրել ու կարդալ չգիտեին:   Վոյտեխ Միհալիկ (չեխ գրող) Share133TweetPin133 Shares

Կարդալ ավելին »

Էդուարդաս Մեժելայտիսը հայերի մասին

  -Հայերը ոչ մի ընդհանուր բան չեն ունեցել մշակութային էպիգոնության հետ, նրանց միշտ խորթ է եղել օտար մշակույթների պատճենահանումը: Հայ ժողովուրդը ստեղծել է միայն բնօրինակներ: Դա արարիչ ժողովուրդ է: Էդուարդաս Մեժելայտիս (լիտվացի բանաստեղծ) Share263TweetPin263 Shares

Կարդալ ավելին »

Վալերի Բրյուսովը հայերի մասին

  -Հայերն ավելի մեծ իրավունք ունեն մեր և աշխարհի ուշադրության, շնորհիվ այն բարձր մշակույթի, որը հայ ժողովուրդն ստեղծել է ինքնուրույն գոյության երկար դարերի ընթացքում, և այն բացառիկ հարուստ գրականության` որը Հայաստանի թանկարժեք ավանդն է մարդկության ընդհանուր գանձարանում: Վալերի Բրյուսով (ռուս բանաստեղծ) Share200TweetPin200 Shares

Կարդալ ավելին »

Կիմ Բակշին հայերի մասին

-Մեր առջև հառնում է պատմականորեն հնագույն և կենդանի, ժամանակակից ժողովուրդներից մեկը` Ասորեստանի և Բաբելոնի երբեմնի մրցակիցը, անտիկ աշխարհի մեծ տերությունը: Բակշի Կիմ (հայագետ) Share135TweetPin135 Shares

Կարդալ ավելին »

Էլիզաբեթ Քլերը Հայաստանի մասին

  -Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ միանգամից չի բացվում ձեր առջև. դուք նրան հայտնագործում եք քիչ-քիչ և հիացմունքով…. Էլիզաբեթ Քլեր (Շվեցարիա) Share120TweetPin120 Shares

Կարդալ ավելին »

Նիկոլայ Տիխոնովը Հայաստանի մասին

-Յուրաքանչյուր բանաստեղծ իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է լինի Հայաստանում: Այստեղ նրան սպասում են հրաշքներ ու հայտնություններ, որոնք լավ հետք կթողնեն նրա ստեղծագործության վրա: Նիկոլայ Տիխոնով (ռուս բանաստեղծ) Share75TweetPin75 Shares

Կարդալ ավելին »

Մորից Վագները Հայաստանի մասին

-Դեպի Ասիա կատարած իմ եռամյա թափառումների և Արևելքում անցկացված կյանքիս մեջ ճամփորդությանս ամենասիրելի հիշողությունները ստացել ու պահել եմ Հայաստանից: Մորից Վագներ (գերմանացի ճանապարհորդ, բնագետ) Share81TweetPin81 Shares

Կարդալ ավելին »

Անտուան Մեյեն Հայաստանի մասին

– Երբ կազմաւորված էր հայ գրականութիւնը, ժամանակակից Եվրոպայի մեծ ազգերէն ոչ մէկը դեռեւս կար… Այն ժամանակաշրջանին, երբ Ֆրանսիա կամ Անգլիա անունը նոյնիսկ գոյութիւն չուներ, Հայաստանը մեծ դեր խաղացած է պատմութեան մէջ…եւ ունէր ազգային գրական այնպիսի հնութիւն, որ երկար դարերով կը գերազանցէր եւրոպական ազգերու հեղինակածները: Անտուան Մեյե (ֆրանսիացի լեզվաբան) Share186TweetPin186 Shares

Կարդալ ավելին »

Իլյա Էրենբուրգը Հայաստանի մասին

– Ես ցավում եմ, որ առաջին անգամ Հայաստանը տեսա կյանքիս մայրամուտին: Ես տեսա անսովոր մի հին արվեստ, որն ինձ ցնցեց, մի երկիր, ուր պետք է մտնել գլխաբաց և ինչպես Ճապոնիայում` կոշիկները հանած, այնպես, ինչպես Հնդկաստանում տաճար են մտնում: Իլյա Էրենբուրգ (խորհրդային գրող, հասարակական գործիչ) Share110TweetPin110 Shares

Կարդալ ավելին »