ԲԱՑ ԹՈՂԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ…

Մոսկվայում էի: Հանդիպեցի վաղեմի ընկերոջս: Պետք է միասին մեր համակուրսեցուն այցելեինք: Բայց, Արտակն ասաց. -Գործընկերոջս հայրն է մահացել, այսօր թաղումն է: Անկարող եմ չգնալ: Կա՛մ պետք է մի տեղ նստես, սպասես մինչև ես գամ, կամ՝ միասին ենք գնում: Ընտրության հնարավորությունս մեծ չէր: Ինձ առանձնապես չէր հրապուրում միայնակ նստել օտար, սառը քաղաքի որևէ անկյունում, մանավանդ, որ […]

Կարդալ ավելին »

ՊԱՊՍ

Պապս… Աշխարհի ամենահարուստ մարդն, ով իր ողջ կարողությունը կտակեց իր սերունդներին: Նրա կարողությունը հպարտությունն էր, վեհանձնությունը, Լոռվա սարերի՝ ամեն քարի ու թփի իմացությունը, բնության սերը, սերն աշխարհի ու մարդու նկատմամբ… Պապս, ով իմ առաջին ուսուցիչն էր, իմ առաջին խորհրդատուն, առաջին քննադատս: Պապս, ով գյուղում ու շրջանում հայտնի էր իր անսահման բարությամբ, մեծահոգությամբ… բոլորը, դրկից թե […]

Կարդալ ավելին »

ԻՄ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ

Ֆուտբոլ շատ եմ սիրում: Ֆուտբոլի հետ առաջին ծանոթությունս եղավ, երբ չորս, թե՞ հինգ տարեկան էի: Գյուղում էինք՝ Նեղոցում: Հավանաբար պապոնցս տան հեռուստացույցը փչացել էր, ու ֆուտբոլ նայելու համար հայրս ու հորեղբայրս պիտի Ախթալայի մեր տուն գնային: Ինձ էլ վերցրին իրենց հետ, նստեցինք հորեղբորս Գյուլլեն՝ մոտոն, ու՝ ուղիղ Ախթալա: Չէ՛, կներեք, Բարի՛տ: Բարիտն Ախթալայի մի թաղամասն […]

Կարդալ ավելին »

ՏԱՏԻՍ ՁԵՌՔԵՐԻ ՑՈՐՆԱՀՈՏԸ

Շնողը մեծ գյուղ է՝ մոտ ութ հարյուր տուն: Ոչ բոլորն են մեկմեկու ճանաչում: Բայց Շնողը երկու հետաքրքիր առանձնահատկություն ունի: Ամեն թաղամաս կարծես մի առանձին շեն է, մի առանձին աշխարհ: Ու գյուղի ամեն տոհմ իր ներքին կենսակերպն ու բնույթն ունի: Վենձ Քարի գլուխը Շնողնա հնագույն հատվածն է: Այն ընդգրկում է պատմական Կայծոն բերդի տարածքը: Իսկապես անառիկ, […]

Կարդալ ավելին »

ՎԱՐԴԱՆ  ԲԻՁԵՆ

Վարդան բիձեն մահացել է հեռավոր 1980 թվականին, բայց նրան  երկա՜ր, շատ երկար եմ հիշել: Մի անտեսանելի պորտալար միշտ ինձ կապում է  պապիս եղբոր հետ:  Նա իմ հուշերում է: Վարդան բիձուց ինձ ժառանգություն էր հասել Քոսոտ ուլի այգին: Ավանդույթը պատմում է, որ հովիվը սար բարձրանալիս այստեղ է թողնում քոսով հիվանդ իր ուլին ու հեռանում: Աշնանը նույն […]

Կարդալ ավելին »

Պրոպի ծառը

Դա մի հսկա ընկուզենի էր՝ Մեծ Ձորի խորքում: Բայց Պրոպի ծառը սովորական ընկուզենի չէր, սովորական ծառ չէր: Ասես ձեռագործ քանդակ լիներ նա: Հաստաբույն ստորոտն այնքան ողորկ էր, որ նրան մագլցելը գրեթե անհնար էր դառնում: Սակայն, 5-6 մետր բարձրությունից, Պրոպի ծառը պար էր բռնում՝ նա իր բազմաթիվ ճյուղերը աջ ու ձախ շպրտելով՝ իրեն նմանեցնում էր հերարձակ […]

Կարդալ ավելին »

Կիսատ մնացած մանկություն…

Նեղոցն իմ բնօրանն է, ծննդավայրս: Նեղոցն իմ օրոցքն է, իմ խանձարուրը, առաջին խաղալիքս: Նեղոցը պապիս պատմած առասպելներն են, տատիս հեքիաթները, նրա դողացող ձեռքերով մատուցած մածնի բրդուճը: Նեղոցը մեր Սեդվի սարի ճամփեն է, Տափի Քնթանից նետած քարն է,  մեր հանդերի զուլալ աղբյուրների կարկաչն է: Նեղոցը Կանաչքարից պոկած սինդրիկն է, ,,Քոսոտ ուլի,, բաղից հավաքած խնջլոզին է: Նեղոցը […]

Կարդալ ավելին »

Պատերազմի շունչը

Պատերազմը մեր գավառական փոքրիկ քաղաք հասավ դեռ 1990-ին: Մեր քաղաքը գրեթե սահմանակից է Վրաստանի ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանին, միաժամանակ՝ մոտ է Նոյեմբերյանին, որի սահմաններին արդեն մարտեր էին ընթանում: Մեր քաղաքը պատերազմի շունչն զգաց, երբ երիտասարդները ութսունականներին կառուցած բանջարեղենի խանութը մաքրեցին, կարգի գցեցին ու կամավորների շտաբ բացեցին: Նման շտաբներ ձևավորվեցին բոլոր թաղամասերում, շրջակա գյուղերում… Օրակարգի խնդիրներն էին […]

Կարդալ ավելին »

ՏԱՔՍԻՍՏԻ ՕՐԱԳԻՐԸ

Աշնան վերջին օրն է, և ես որոշեցի այն բարեգործությամբ անցկացնել: Հարուստ չեմ, որ եկեղեցի կառուցեմ, հնարավորություն չունեմ նաև, որ եղեռնի զոհերին նվիրված խաչքար կանգնեցնեմ, անունս վրան գրեմ ու փառաբանվեմ սերունդների կողմից, որոշեցի իմ համեստ միջոցներով մի բարեգործական ակցիա կազմակերպել: Տաքսիստ ընկերոջիցս վերցրի իր տաքսու տարբերանշանը, դրեցի հնամաշ մեքենայիս գլխին ու փողոց դուրս եկա՝ վճռելով, որ […]

Կարդալ ավելին »

ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐԸ

Արմիկը գյուղի փոստատարն էր: Չքավոր ու բազմանդամ ընտանիքի մայր, ով հազիվ էր հոգում ընտանիքի կարիքները: Տանը շատ տղամարդ կար, աշխատող ձեռքի պակաս չունեին, բայց… աշխատանք չկար: Ամուսին ու չորս զավակ ուներ Արմիկը, բայց ինչ արած, թիվը փոխվել էր, երկիրը քանդվել, ու Սովետին երանի տալով՝ ամեն օր ծանր պայուսակն ուսին՝ թերթեր ու նամակներ էր բաժանում գյուղում, […]

Կարդալ ավելին »

ԹԱՄՐՈՅԻ ԱՆԱՎԱՐՏ ՕՐԱԳԻՐԸ

(հատվածներ) Մենք՝ վրաց աղջիկներս, ցավոք, մեր երազանքներում անգամ շատ հեռու գնալ չենք կարող: Ճիշտ է, Թբիլիսին համարվում է Կովկասի կենտրոնը և արտաքուստ մեզ մոտ ամեն ինչ ազատ է, դեմոկրատ երկրում ենք ապրում, բայց դա միայն արտաքուստ… Իրականում վրացուհիները ամենաշատը որ կարող են երազել՝ դա մի որևէ ձեռնարկության ինժեների կամ նմանօրինակ միջին հաստիքի մասին է: Իսկ […]

Կարդալ ավելին »

ՍՊԻՏԱԿ ՇՐՋԱԶԳԵՍՏԸ

ՍՊԻՏԱԿ  ՇՐՋԱԶԳԵՍՏԸ   Երիտասարդ ու հմայիչ աղջիկը շատ էր սիրում իր սպիտակ շրջազգեստը, որի վրա կապույտ աղավնիներ էին պատկերված: Այդ շրջազգեստը մայրն էր նվիրել աղջկան՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Սպիտակ շրջազգեստն ավելի էր ընդգծում աղջկա հմայքը՝ ճկուն, գեղեցիկ իրաը, համաչափ ու սիրուն ոտքերը: Շրջազգեստն իր չափերով թույլ էր տալիս երիտասարդ աղջկան, ցուցադրել շրջապատին իր անմեղ գեղեցկությունը, […]

Կարդալ ավելին »

ԳՈՐԾԱՐԱՐԸ

Սփյուռքահայ մեծահարուստ գործարարի հետ նախ համացանցով ծանոթացա. Նա պատվեր էր տվել մեր ընկերությանը որը կատարեցի: Ապա նրան հետևեցին էլի պատվերներ, ու այսպես մեր միջև գործնականին զուգահեռ աստիճանաբար նաև անձնական նամակագրություն սկսվեց: Իսկ անձամբ ծանոթացա, երբ հերթական հայաստանյան այցի ժամանակ ինձ հրավիրեց Անի հյուրանոց՝ բանակցությունների… Նա հիսունն անց, միջահասակ, ճաղատ տղամարդ էր, որ հազիվ արտաբերում էր […]

Կարդալ ավելին »

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՆՈՒՆՈՎ ՏՂԱՆ

Տարօրինակ անունով տղան ու լուսե անունով աղջիկը ծանոթացան համացանցի միջոցով: Տղան սեփական գործն ուներ, բավական հավակնոտ էր, բայցև՝ թույլ բնավորությամբ ու մտքով: Նա իր հավակնոտ չբավարարվածությունն ուզում էր լրացնել՝ համացանցը հեղեղելով անհամ հումորով ու կատակներով: Աղջիկն աշխատում էր առաջատար ընկերությունում, խելացի էր, օժտված հումորի նուրբ զգացումով: Նա կարողացավ կարդալ տարօրինակ անունով տղայի հոգին ու դուր […]

Կարդալ ավելին »

ԱՐԾԻՎՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ

ԱՐԾԻՎՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ Արծիվը` երկնի տիրակալը, հպարտ ու խրոխտ էր: Նա ճախրում էր իր սիրած լեռներում, սավառնում թևատարած, ու որպես ուժեղ ու բարի տիրակալ` միշտ անդորր էր ու մենակյաց: Արծիվը երջանիկ էր: Նա նա ուներ ամեն ինչ. երկինք, թևեր, ճախրանք, երազանք…. Բայց աշնանային մի տխուր օր դժբախտություն պատահեց. արծիվը կուրացավ: Նա խարխափում էր լեռներում, ճախրանքը […]

Կարդալ ավելին »

ՍՏՎԵՐԸ…

ՍՏՎԵՐԸ Ստվերը մթից պոկված մի կտոր էր: Լույսի ու Մութի հավերժական պայքարում նա փախավ մարտադաշտից, մտավ Լույսի ուսապարկն ու նրա հետ տուն գնաց` Լույսի տուն… Ինչու՞ փախավ խավարի հավերժական տիրույթից, իր ինչի՞ն էր պետք Լույսը, ինքն էլ չգիտեր: Ուղղակի` հաճելի էր Լույսի հետ, ուղղակի` Լույսը գրավիչ էր…. Եվ հմայված Լույսի պայծառ շողերով` նա որոշեց այլևս […]

Կարդալ ավելին »

ԵՎՐԵՅԸ

Գյուղում նրան այդպես էին կոչում, ոչ ոք չգիտեր իսկական անունը: Հայտնի էր միայն ազգանունը` Բաբախանյան: Ինքը` Եվրեյն էր հարբած ժամանակ պատմել, որ Թիֆլիսի հայ ազնվական գերդաստանից էր սերում, Բաբախանյան տոհմից: Դա նրա միակ խոսքն էր իր ծագումից, իր անցյալից, որ շատերն ուղղակի մոռացել էին, և նա բոլորի համար մնաց որպես… Եվրեյ: Նա անտուն շրջմոլիկի կյանքով […]

Կարդալ ավելին »

ԳԱԹԻ ԾԱՌԸ

Նա մեր սարերի ամենանշանավոր ու ամենահյուրընկալ ծառն էր: Հյուրընկալ, որովհետև սար բարձրացող ամեն հովեկ պարտադիր կանգ էր առնում նրա սաղարթների տակ, նստում սալ քարին, ուսապարկից հանում Մոշուտ աղբյուրի ջրից լցված տափաշիշն ու ծարավը հագեցնելուց հետո պատմում այս ծառի պատմությունը: Իսկ ունկնդիր միշտ կգտնվեր, քանի որ գրեթե ոչ ոք մենակ սար չէր բարձրանում: Մեր սարերն անվտանգ […]

Կարդալ ավելին »

ԳԵՐԱՆԴԻՆ

ԳԵՐԱՆԴԻՆ Պապս մի մեծ գերանդի ուներ: Ինքը բոյով մարդ էր, դե գերանդին էլ պիտի բոյով լիներ: Գյուղում գերանդու նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կար: Նախ, հունձը ամենածանր, և գյուղացու համար թերևս, ամենապատասխանատու աշխատանքն էր: Բացի այդ` գյուղացիք միշտ կոլեկտիվ էին հունձ անում: Միասին էշով-քոչով բարձրանում էին Մեծ Տափը, հանում իրենց գերանդիներն ու… առաջ…. Հունձը միակ գործն էր, […]

Կարդալ ավելին »

ՍՎԵՏԱ ԱՆԴՐԻՉԵՆԿՈՅԻ ՕՐԱԳԻՐԸ

(հատված վեպից) Հարավային Ղազախստանի այդ փոքրիկ քաղաքում շատ ազգեր էին ապրում: Գավառական փոշոտ, ծուռումուռ փողոցներով քաղաքը անհրապույր տեսք ուներ: Տները հիմնականում միահարկ էին, թեք տանիքներով, բակերում ամենուր հավեր ու սագեր էին շրջում: Մի խոսքով` իսկական գյուղ, որ սակայն մեծության պատճառով քաղաք էր կոչվում: Գորբաչյովյան Պերեստրոյկան էական ոչինչ չփոխեց տեղացիների կյանքում: Միայն բացեց մի քանի ռուս […]

Կարդալ ավելին »