ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՃԱՐԱԾ ԲՆԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Ժ դարի արաբ մատենագիր Ջահշիարիի հարկացուցակում նշված է Հայաստանից գանձվող հարկերի տեսակներն ու չափերը։ Ահավասիկ, Հաայաստանը խալիֆայությանն ամեն տարի որպես բնահարկ տալիս էր ,,մահֆուրա,, գորգեր՝ քսան հատ, գունազարդ գործվածքներ՝ 580 կտոր, աղած, մշակված ձուկ՝ 10 հազար լիտր, տառեխ՝ 10 հազար լիտր, 30 բազեներ, 200 ջորի։ Արաբ մատենագիրը նշում է, որ մահֆուրա էր կոչվում Կարին քաղաքում […]

Կարդալ ավելին »

ԱՆՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆԸ

Հայոց իշխան Ատատ Խոռխորունին նախ միացավ 595 թվականի Սմբատ Բագրատունու ապստամբությանը՝ ընդդեմ Բյուզանդիայի և Պարսկաստանի, ապա, դավաճանելով ապստամբներին, ծառայության անցավ Բյուզանդիայում՝ կայսերական բանակում։ Տարիներ անց, հայկական զորագնդերով Թրակիայում քաջագործություններով աչքի ընկավ ու ստացավ պատրիկի բարձր աստիճան։ Նա իր 70 զինակիցներով մայրաքաղաք է հրավիրվում, բարձր պատիվների արժանանում։ Սակայն, հետագայում, իշխանը Սև ծովի նավահանգիստներից մեկում նավ է […]

Կարդալ ավելին »

ՉՍՏԱՑՎԵՑ

388 թվականին, վարած անկախ քաղաքականության պատճառով, պարսիօց Շապուհ Գ արքան գահազուրկ է անում հայոց Խոսրով Գ արքային և հրամայում նրան կալանել, Անհուշ բերդը նետել։ Խոսրովի հետ կալանավորում են նաև իշխան Գազավոն Կամսարականին։ Երբ գերյալներին Պարսկաստան են քշում, նրանց ազատելու համար հայոց իշխաններ Շավարշ Կամսարականն ու Պարգև Ամատունին 700 զինվորներով հարձակվում են պարսիկների վրա։ Կռվում սպանվում […]

Կարդալ ավելին »

ՄԱՅԻՍԻ 9-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ

Մայիսի 9 առանձնահատուկ է հայության համար։ Եվ իրավ, մեր պապերը կռվել են ու ԽՍՀՄ կազմում հաղթել են Հայրենական պատերազմում, իսկ մեր հայրերն ու եղբայրներն իրենց մաքառումով Շուշին ազատագրեցին։ Սակայն ցավոք, այս տոներից յուրաքանչյուրն իր խորհրդին համապատասխան իր տեղը չի գրավել մեր արժեհամակարգում։ Շուշիի փառապանծ հաղթանակը վերջին հարյուրամյակի մեր ամենամեծ ձեռքբերումն էր։ Շուշի՛ն հաղթանակի դուռ բացեց […]

Կարդալ ավելին »

Մատթեոս Ուռհայեցին 11-րդ դարում, հայոց երկրի մասին

Մատթեոս Ուռհայեցին այսպես է նկարագրում 11-րդ դարում հայոց երկրի անմխիթար ու ողորմելի վիճակը․ -Եւ եղև զկնի մահուանն Աշոտոյ (Աշոտ Դ արքա), թուլամորթեցան զօրքն Հայոց և ատեցին զարուեստս պատերազմի, մտին ընդ լծով ծառայութեան ազգին Հոռոմոց․․․ և երկիր զոր սրով անցանէր, նոցա լալականութիւն առնէին և զմիմեանս զկատարածն լային և զմիմեանս մատնելով ի սուր տանն Յունաց։ Ահավասիկ․ Բյուզանդական […]

Կարդալ ավելին »

Երանի, նման կերպ մտածեին նաև հայ գահակալները․․․

Բյուզանդիայի Իսահակ Կոմնենոս կայսրը զգալով պետության թուլացումն ու գահավիժումը, իրեն ժառանգորդ չհռչակեց իր զավակներին, այլ 1059 թվականին գահակից դարձրեց Կոստանդին Ժ Դուկասին (1059-1067), ով փառահեղ այր էր և ինքը հրաժարվեց գահից։ Ժամանակագիրների վկայությամբ, նոր կայսրը ,,Դեռ սովորական քաղաքացի եղած ժամանակ իր փառավոր ծագմամբ մրցում էր լավագույն կայսրերի հետ։ Նա ջանում էր պարզ կյանք վարել, չէր […]

Կարդալ ավելին »

Ցանկասեր կայսրը

Բյուզանդիայի Կոստանդին Թ Մոնոմախ կայսեր մասին թե՛ հայ, թե՛ բյուզանդական ժամանակագիրները գրում են, որ նա անզուսպ էր սեռական հարցերում։ Մասնավորապես, Լաստիվերցին այսպես է նկարագրում նրան․ -․․․սա զգանծսն զոր ժողովէր, ի բոզից ծախսն վճարէր, և ոչինչ ցաւէր նմա աշխարհի աւերումն, քանզի այնքան պոռնիկ և բոզասեր էր մինչզի Կոստանդնուպօլսոյ կանամբքն չյագեցաւ, այլ ի հեռաւոր աշխարհաց տայր ածել […]

Կարդալ ավելին »

Սուլթա՞նն էր առաքինի, թե՞ հույները․․․

1071 թվականի օգոստոսի 19-ին, Մանազկերտի ճակատամարտում սելջուկ սուլթան Ալփ-Ասլանը գլխովին ջախջախեց բյուզանդական կայսր Ռոմանոս Դ զորքերին և գերեց կայսրին։ Ի դեպ, հայկական զինուժի մի մասը, որ մասնակից էր ճակատամարտին, հենց սկզբից փախուստի դիմեց՝ բյուզանդացիներին գցելով նեղ վիճակի մեջ։ Սուլթանը գերի կայսրին պատվով էր պահում իր մոտ, նրան սեղանակից դարձնում, հաճախ զրույցի հրավիրում, կայսրին մխիթարում բախտի […]

Կարդալ ավելին »

Միքայել Ատտալիատես պատմիչի ներբողն՝ ուղղված բյուզանդական կայսր Բոտանիատեսին

Մեր պատմագիտության մեջ հազիվ կհանդիպեք երևույթի, երբ պատմիչը գովաբանում կամ փառաբանում է արքային։ Եղած դեպքերն էլ մեծամասամբ վերաբերվում են այդ թագավորների աստվածահեզ լինելուն կամ եկեղեցաշեն գործունեությանը։  Ձեզ ենք ներկայացնում բյուզանդական պատմագիր Միքայել Ատտալիատեսի ներբողն՝ ուղղված կայսրին․․․   -Ով դու, ամենասուրբ թագավոր, որ քո համայն գիտելիքները ռազմավարության, մարտերում և ամեն կարգի պատերազմական գործերում ու սխրագործություններում ի […]

Կարդալ ավելին »

ԻՆՉՊԵՍ ՕՏԱՐԸ ՓՐԿԵՑ ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆԻՆ ՀԱՅԵՐԻՑ

Վիրահայերը փորձում են մատնել Հովսեփ Էմինին և հանձնել Խոյ քաղաքի մահմեդական Ահմեդ խանին: Խանը պատասխանում է նրանց. ՙԴուն, թիֆլիսեցի անզգամ հայ, Էմին սուրի ու հուրի միջեն անցավ ձեր ազատագրության համար, ապավինելով միակ Ասծույն, մինչդեռ դուք, անբան անասուններ, կը ջանաք վարձատրել զայն կործանումով: Կորսվե տեսողությունես: Ըսէ Էմինին, թե բարի եկած է երկիրս, թող գոհ լինի և […]

Կարդալ ավելին »

Վրաց Հերակլ Բ արքան և հայերը

Վրաց արքա Հերակլ Բ, առանձնակի չէր սիրում հայությանը։ Նա վախենալով հայոց Սիմեոն Երևանցի կաթողիկոսի սպառնալիքներից, վիժեցրեց Հովսեփ Էմինի, Հայաստանի ազատագրության ձեռնարկները։ Մի քանի անգամ արշավանքներ է ձեռնարկել դեպի Հայաստան, Արցախից ու Հայաստանի տարբեր վայրերից գաղթականների հոծ խմբեր տեղափոխել Վրաստան, նրանց վերաբնակեցրելով Կախեթում՝ ստեղծելով կենդանի պատնեշ Դաղստանի և Վրաստանի միջև, այդպիսով ապահովելով իր երկիրը լեզգիների ասպատակություններից։ […]

Կարդալ ավելին »

Գեղջկուհին՝ աղանդապետ

16-րդ դարի վերջին Արագածոտնում նոր աղանդ է հայտնվում։ Սաղմոսավանքի մոտ գտնվող Սերկևիլ գյուղից մի գեղջկուհի, որի անունը եկեղեցական մատենագրությունը դիտմամբ չի նշել, որպեսզի պատմության մեջ նա չմտնի, օգտվելով հավատացյալների միամտությունից, հավատացրել է բոլորին, թե նոր հարյուրամյակ է մոտենում, և Հիսուսի Երկրորդ Գալուստն է լինելու։ Նա իրեն հռչակել է երկնային ծագում ունեցող ավետաբեր և Գաբրիել հրեշտակի […]

Կարդալ ավելին »

Արդյոք ռու՞սն է Կարսն ու Արարատը տվել թուրքին…

Տարբեր հարթակներից կարծիքներ են հնչում, թե 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Լենինը (ի դեպ, հենց Լենինը, ոչ թե՝ ռուսը) Կարսի մարզն ու Արարատ սարը տվեց թուրքին: Ասում ենք այդպես, մի բոլ հայհոյում Լենինին, երբեմն՝ ռուսին, ու սրտներս հովացած՝ մեր սուտը փաթաթում ենք մեր սերունդների վզին ու հանգիստ խղճով ապրում: Բնավ չժխտելով ու չհերքելով Լենինի […]

Կարդալ ավելին »

Հայ-վրացական հարաբերություններ պատմությունից

1918 թվականի դեկտեմբերի 13-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը: Մինչ այդ, 1918 թվականի հոկտեմբերի 30-ին, Մուդրուսի զինադադարով, Թուրքիան իրեն պարտված էր ճանաչել առաջին աշխարհամարտում և հետ քաշել իր զորքերը: Օգտվելով առիթից՝ վրացական զորքերն զբաղեցրել էին ոչ միայն Լոռին, այլև՝ Ջավախքը և Տայքի մի հատվածը՝ մինչև Արդվի և Արդահանի մատույցները: Սակայն ՀՀ կառավարությունը Վրաստանից պահանջեց ազատել միայն… Լոռվա […]

Կարդալ ավելին »

ԽՍՀՄ արկածախնդրության մասին

ԽՍՀՄ պատմության մի փոքրիկ սրբագրում. Երբ 1941 թվականի հունիսի 22-ին Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ վրա, ընդամենը երեք օր անց՝ հունիսի 25-ին, ԽՍՀՄ կատարեց հերթական արկածախնդրությունը. կրկին հարձակվեց Ֆինլանդիայի վրա և ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի 600 օդանավեր ռմբակոծեցին ֆիննական քաղաքները՝ սպանելով տասնյակ հազարավոր խաղաղ ֆինների: Ի դեպ, Ֆինլանդիան չեզոքություն էր հայտարարել դեռ 1939 թվականներին: Ի պատիվ ֆիիների՝ նրանք […]

Կարդալ ավելին »

Առանց հետախուզության ի՞նչ մարտ…

Համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ հետախուզության հետաքրքիր դրվագ է  հաղորդում հայ պատմիչներից Փավստոս Բուզանդը : 297 թվականին պատերազմ էր ընթանում մի կողմից Սասանյան Պարսկաստանի, մյուս կողմից՝ հայ-հռոմեական դաշնակից պետությունների միջև: Թշնամի բանակները կայանում են Բասենի Ոսխ գյուղի մերձակայքում: Հռոմեական զորքի հրամանատար, կեսար Գալերիոսը, հայ իշխաններ Անդովկ Սյունին և Արշավիր Կամսարականը, զգեստափոխվում են, որպես կաղամբ վաճառողներ մտնում […]

Կարդալ ավելին »

ՀԱՅՈՑ ԵՎՍ ՄԵԿ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՄԱՍԻՆ

253 թվականին պարսիկները գրավում են Հայաստանի մեծ մասը: Հայոց արքա Տրդատ Բ Արշակունին խույս է տալիս արևմուտք և իր արքունիքը հաստատում Հայաստանի հյուսիս- արևմուտքում գտնվող Բարձր Հայքի Չրմես քաղաքում: Չրմեսը կամ Ծումինան, մինչև մ.թ.ա. 66 թվականը եղել է Ծոփքի թագավորության մայրաքաղաքը, իսկ մ.թ.ա. 66 թվականին միավորվեց Մեծ Հայքի թագավորությանը: Չրմեսը հայոց մայրաքաղաք եղավ մի քանի […]

Կարդալ ավելին »

Հայաստանի բաժանման առաջին պայմանագիրը

Երրորդ դարի կեսերին Արևելքը թեժ պատերազմների թատերաբեմ էր: Մի կողմից պատերազմում էր Սասանյան Պարսկաստանը, մյուս կողմից՝ հայ-հռոմեական դաշինքը: Հայոց բանակը Պարսկաստան էր ներխուժել Ատրպատականի կողմից, իսկ հռոմեացիները Գորդիանոս կայսեր գլխավորությամբ Միջագետքից փորձում էին հարվածել Տիզբոն մայրաքաղաքին: Սակայն 244 թվականի փետրվարի 11-ին Մեսիխեսի ճակատամարտում Հռոմը խայտառակ պարտություն կրեց և կայսրն սպանվեց:  Օգտվելով առիթից, հռոմեական զորքերի հրամանատարներից […]

Կարդալ ավելին »

Կիլիկիայի հայերի բարքերի և օրենքների մասին

Դոմինիկյան վանական Բուրչարդուս Դո Մոնտե Սիոնը 13-րդ դարում ճամփորդելով Արևելքում՝ այցելել է նաև Կիլիկիա, եղել Լևոն Գ արքայի արքունիքում և հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում հայոց արքունիքի, հայոց պետության մեջ գործող օրենքների և սովորությունների վերաբերյալ: Նրա ուղեգրություններից ներկայացնում ենք մի կտոր՝ հատվածաբար. -Եղա նաև Հայաստանի և Կիլիկիայի թագավորի մոտ: Կային նրա մոտ նաև մի քանի թաթարներ: […]

Կարդալ ավելին »

Կարսը՝ հայոց պատմության սև խարանը…

Կարսում հայոց պատմության ամենասև էջերն են գրվել: 1920 թվականի Կարսի անկումը մեր պատմության ամենամեծ խարանն է: Կեղծ են հայ պատմագիտության արդարացումները՝ Կարսի անկման պատճառը բարդելով բոլշևիկների քայքայիչ գործունեության հետ: Կարսում հայ զինվորականությունն զբաղված էր ամոթալի թալանով և.. անգործությամբ: Իսկ Կարսի անկման գլխավոր պատճառը… ոգու բացակայությունն էր և հայրենիքի նկատմամբ քամահրանքը: Անդրկովկասում Մեծ Բրիտանիայի բարձր կոմիսար […]

Կարդալ ավելին »