Դու զավակն ես Վաղարշ արքայի

Ով արի հայ, դու զավակն ես Վաղարշ Բ հայոց արքայի, ով իր քաջությամբ փառաբանելով հայոց հաղթական ոգին` անկախացրեց Հայաստանը նենգ Հռոմի ճիրաններից, կարողացավ հաղթել Սևերոս կայսեր ուղարկած բանակներին և երկրում հաստատեց իր ժառանգական իրավունքը: Վաղարշ Բ հայոց արքան հզոր էր ու հայրենատեր: Նա զոհվեց մարտի դաշտում` ինչպես վայել է արիին: Փառաբանիր նրա հիշատակը, արի հայ, […]

Կարդալ ավելին »

Նա անձնազոհությամբ փառավորեց հայի պատիվը…

Ով արի հայ, դու զավակն ես Բեռլինում հայոց հաղթական քոչարին պարող հայ զորականի: Զավակն ես հայի, ով չորս տարի մաքառումի ու անձնազոհության գնով փառավորեց հայի պատիվն ու հայոց զենքի փառքը աշխարհով տարածեց: Փառաբանիր նրանց արի հայ… Նրանց ոգին քեզ հետ է… Share34TweetPin34 Shares

Կարդալ ավելին »

Փառաբանիր Ղարաքիլիսայի հերոսներին

Ով արի հայ, դու զավակն ես Ղարաքիլիսայում մարտնչած հայ զորականի, ով իր քաջությամբ ու արիությամբ չերկնչելով թշնամու բազմաքանակ բանակից` ճակատ կազմեց ու հաղթեց` վաստակելով իր կյանքի ու արարման իրավունքը: Նրա քաջությունից ու խիզախությունից երկնչեց թշնամին, ու անգամ չկարողացավ զսպել իր հիացմունքը` հային անվանելով աշխարհի հզորագույն ռազմիկ: Ով հայ արի, փառաբանիր Ղարաքիլիսայի հերոսներին: Նրանց ոգին քեզ […]

Կարդալ ավելին »

Դու զավակն ես Ապարանում մարտնչող հայ զորականի

  Ո՜վ արի հայ. քո նախնիք փառահեղ գործեր են արել. Դու զավակն ես Ապարանում մարտնչող հայ զորականի, ով իր բազկի հուժկու հարվածով սրբագրեց Հայի ապրելու ու արարելու իրավունքը, ով ոսոխի մահով ամրագրեց հայոց նորանկախ պետականության ծնունդը, ով փառավորեց իրեն պատմության մեջ…. Ով հայ արի, փառաբանիր քո հերոս նախնիներին, նրանց ոգին քեզ հետ է… Share74TweetPin74 Shares

Կարդալ ավելին »

Հայրենիքը պահում են ո՜չ նրա համար զոհվելով…

  Ո՜վ արի հայ, դու զավակն ես Սարդարապատում մարտնչող հայ ռազմիկի, ով խիզախեց մարտ տալ թուրքին ու հաղթանակով անկախություն կերտել: Սարդարապատի ռազմիկը մահապարտ էր: Բայց նա թշնամու մահով ու արյամբ կերտեց իր հաղթանակը: Սարդարապատի ռազմիկը անիմաստ նահատակության խորհուրդը չընդունեց: Ով հայ արի. Հայրենիքը պահպանում են ոչ թե նրա համար զոհվելով, այլ թշնամուն ստիպելով այդպես վարվել… […]

Կարդալ ավելին »

Փառաբանիր Արամին

  Ո՜վ արի հայ, դու զավակն ես Արամ Մանուկյանի, ով իր երկաթյա կամքով ու աննկուն հայրենատիրությամբ Վանում, Սարդարապատում ու Ապարանում հաղթանակներ կերտեց` ոչ միայն փրկելով հայությանը բնաջնջումից, այլև փառավորելով հայի բազկի ուժն ու Պատիվը: Նա էր Հայաստանի առաջին հանրապետության արարողն ու կերտողը: Փառաբանիր Արամին, նրա ոգին միշտ քեզ հետ է…. Share104TweetPin104 Shares

Կարդալ ավելին »

Դու զավակն ես քաջն Գևորգ Չաուշի

Ո՜վ արի հայ, դու զավակն ես քաջն Գևորգ Չաուշի, ով ողջ կյանքում հանուն հայրենյաց, հանուն մեր Պատվի ու Փառքի սուր ճոճեց: Նա սարսափն էր մեր ոսոխի, նրա քաջությունն ու համբավը տարածված էր թշնամու շարքերում անգամ և վախն ու սոսկումը հարգանք էր ծնել մեր Քաջի հանդեպ: Ով հայ արի, նա զոհվեց` զենքը ձեռքին, Պատվով ու Փառքով: […]

Կարդալ ավելին »

Դու զավակն ես քաջ Մխիթարի

  Ո՜վ արի հայ, դու զավակն ես քաջ Մխիթար սպարապետի, ով կարողացավ փոքրաթիվ ուժերով հզոր հարված հասցնել մեր տուն սողոսկած թշնամուն, համախմբել դավիթբեկյան ուժերին ու բարձրացնել հայոց Փառքը: Ո՜վ արի հայ, նա քաջ էր ու անվեհեր: Թշնամու գնդակը չհասավ նրան, Մխիթարը զոհվեց նենգ դավաճանի հարվածից: Փառաբանիր Մխիթար սպարապետին, հայ արի… Share43TweetPin43 Shares

Կարդալ ավելին »

Փառաբանիր Դավիթ Բեկին

Ո՜վ արի հայ, դու զավակն ես Դավիթ Բեկի, ով Սյունաց աշխարհում հայոց անկախ պետություն ստեղծեց, իր սրով ամրագրեց հայի ապրելու և արարելու իրավունքը, Սյունիքը մաքրեց օտարներից ու հայի Փառքը երկնակամարում իր սրով,  քաջությամբ ու հմտությամբ գրեց: Փառաբանիր Դավիթ Բեկին ով, արի հայ… Share92TweetPin92 Shares

Կարդալ ավելին »

Ո՜վ արի հայ, փառաբանիր Հեթում արքային

Ո՜վ արի հայ, դու զավակն ես քաջամարտիկ Հեթում Ա արքայի, ով աչքի ընկավ ոչ միայն ռազմի դաշտում կորովի քաջությամբ, այլև հմուտ ու նուրբ դիվանագիտությամբ, որով կարողացավ աշխարհավեր մոնղոլական արհավիրքը հեռու պահել իր երկրից: Ո՜վ արի հայ, փառաբանիր Հեթում արքային, նրա ոգին քեզ հետ է… Share62TweetPin62 Shares

Կարդալ ավելին »

Փառաբանիր Լևոն արքային

  Ո՜վ արի հայ, դու զավակն ես Լևոն Բ Մեծագործ արքայի, որ անձնվիրաբար քաջությամբ ու հմուտ դիվանագիտությամբ պայքար մղեց իր երկրի ամրապնդման, հզորության ու թագավորության ճանաչման համար: Ով հայ արի, նրա քաջության մասին դեռ երկար դարեր լեգենդներ էին շրջանառվում, նրա շնորհիվ հայոց Փառքը տարածվեց աշխարհով մեկ: Փառաբանիր Լևոն արքային, նրա ոգին քեզ հետ է…. Share137TweetPin137 […]

Կարդալ ավելին »

Նա իր գործով կերտեց Փառքը հայի…

  Ով արի հայ, դու զավակն ես մեծն Մլեհ Ռուբինյան իշխանի, ով իր սրով ու հմտությամբ կերտեց հայոց անկախության իրավունքը: Մլեհ իշխանը ընդարձակեց իր նախնյաց տիրույթները, դաշնակցելով հարևան մահմեդական իշխողների հետ` Կիլիկիայից վտարեց բյուզանդացիներին ու խաչակիրներին, հիմքեր ստեղծեց հայոց թագավորության: Նա զոհ գնաց հայ կղերի լարած դավին, բայց իր գործով կերտեց  Փառքը հայի… Share70TweetPin70 Shares

Կարդալ ավելին »

Փառաբանիր Թորոս իշխանին

Ով արի հայ, դու զավակն ես քաջազն Թորոս Ա Ռուբինյան իշխանի, ով իր սրով վերականգնեց Ռուբինյանների իշխանապետությունը Կիլիկիայում, քաջությամբ ընդարձակեց իր երկրի սահմանները և վրեժ լուծեց դավադիր հույն Մանդալե եղբայրներից` սրակոտոր անելով նրանց ցեղը` հայոց Գագիկ Բ Բագրատունի արքայի արյան վրեժն առնելով: Ով արի հայ, փառաբանիր Թորոս իշխանին. Նրա ոգին անմահ է, նրա ոգին քեզ […]

Կարդալ ավելին »

Փառաբանիր Ռուբենին…

  Ո՜վ արի հայ, դու զավակն ես Ռուբեն Ա Ռուբինյանի, ով Կիլիկիո երկրում իր արիությամբ կարողացավ հայրենիք ստեղծել, ով իր քաջությամբ ջարդեց բյուզանդական բանակներն ու լեռնակղզում փոքրիկ Հայաստանը վերականգնեց, ով հիմքը դրեց մի հարստության, որ հայոց Փառքը կերտեց: Ո՜վ արի հայ, փառաբանիր Ռուբեն իշխանին, նրա ոգին անմահ է… Share51TweetPin51 Shares

Կարդալ ավելին »

Դու զավակն ես քաջ իշխան Փիլարտոսի

Ո՜վ արի հայ, դու զավակն ես քաջ իշխան Փիլարտոս Վարաժնունու, ով մարտերում բազում թշնամիների ջախջախեց, ով կարողացավ օտար հողի վրա հայոց իշխանապետություն հաստատել, ով ողջ Արևելքում հայտնի էր իր քաջությամբ, տոկունությամբ…. Նա իր զենքով փառավորեց հայի ոգին, հայի բազուկը… Փառաբանիր քաջ իշխանին արի հայ. նրա ոգին քեզ հետ է…. Share32TweetPin32 Shares

Կարդալ ավելին »

Նա արժանի զավակն էր Հայկի…

  Ո՜վ արի հայ, դու զավակն ես քաջարի իշխան Գող Վասիլ Կամսարականի, ով իր տոկունության, արիության ու քաջության շնորհիվ կարողացավ օտար հողում անգամ, հայոց իշխանապետություն ստեղծել… Նա իր ռազմական հմտությամբ ու հմուտ մարտավարությամբ ահ ու սարսափ էր տարածել մահմեդական, բյուզանդական տիրակալների մոտ… Ո՜վ արի հայ, փառաբանիր Վասիլ իշխանին, նա արժանի զավակն էր Հայկի… Share38TweetPin38 Shares

Կարդալ ավելին »

Փառաբանիր Իվանեին. նրա ոգին քեզ հետ է….

  Ո՜վ, արի հայ. Դու զավակն ես Իվանե Զաքարյանի, ով իր քաջությամբ ու նուրբ դիվանագիտությամբ փառավորեց Հայաստանը, իր ձեռքում կենտրոնացրեց նաև Վրաստանի իշխանությունը, ում համբավն ու անունը հռչակված էր ողջ Եվրոպայում, ով արիության ու հայրենատիրության բազում օրինակներ ցուցաբերեց իր կյանքի ընթացքում… Ո՜վ արի հայ, փառաբանիր Իվանեին, նրա ոգին քեզ հետ է… Share42TweetPin42 Shares

Կարդալ ավելին »

Նա սուր էր ճոճում ո՛չ միայն հանուն Փառքի, այլև՝ Պատվի…

Ով արի հայ, դու զավակն ես հայոց քաջ արքա և սպարապետ Զաքարե Զաքարյանի, ով իր բազկով ու քաջությամբ ազատագրեց Հայաստանը սելջուկյան լծից, վերականգնեց հայոց թագավորությունն ու հայոց Փառքը տարածեց աշխարհով մեկ: Նրա հզորության առաջ ընկրկում էին շրջակա բոլոր տերությունները: Զաքարեն սուր էր ճոճում ոչ միայն հանուն հայրենյաց Փառքի, այլև Պատվի: Ով հայ արի, խնկարիր նրա […]

Կարդալ ավելին »

Թող Թաթուլի անվեհեր ոգին միշտ քեզ հետ լինի….

  Ո՜վ արի հայ, դու զավակն ես Թաթուլ Վանանդեցի սպարապետի, ով իր քաջությամբ ու արիությամբ էր հայտնի, ով Կարսի տակ ջախջախեց Տուղրիլ սուլթանի բանակները, ու անգամ գերված ժամանակ չկորցրեց իր ոգու վեհությունը: Երբ սուլթանը նրան կյանք խոստացավ` ասելով, որ նա կապրի, թե Թաթուլի կողմից խոցված իր զավակը չմեռնի, անվեհեր սպարապետը պատասխանեց. ՙԹե զարկն իմն է` […]

Կարդալ ավելին »

Փառաբանիր Դավիթ արքային…

Ո՜վ արի հայ, դու զավակն ես Կյուրիկյան Դավիթ Անհողին թագավորի, ով իր երկարատև թագավորությունը փառավորեց մեծամեծ գործերով: Նա ջախջախեց Դվինի և Գանձակի ամիրայությունների զորքերը, իրեն ենթարկեց Աղվանքը, Թիֆլիսը, Կախեթը… Իր գահակալման ընթացքում նա քսան բերդ-ամրոց կառուցեց իր երկրում ու Բագրատունյաց մեջ ողջ Կովկասում ամենահզորն էր ու ամենահեղինակավորը… Ո՜վ արի հայ, փառաբանիր քաջն Դավիթ արքային. Նա […]

Կարդալ ավելին »