ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԵԽ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

 -Ի՛նչ ճանապարհ է անցել հայ ժողովուրդը, ի՛նչ հրաշքներ է նա ստեղծել իր և համայն մարդկության համար: Հայաստանում Արիստոտել և Պլատոն էին թարգմանում այն ժամանակ, երբ Եվրոպայի մեծ մասում գրել ու կարդալ չգիտեին:   Վոյտեխ Միհալիկ (չեխ գրող) Չեխ հյուրերիս ողջունեցի՝ անվանի չեխ գրողի խոսքերով: Զարմացած էին, տպավորված նման անակնկալով… Անմիջական մարդիկ էին հյուրերս… անբռնազբոս… նախնական լարվածության […]

Կարդալ ավելին »

ԷՐԳՐԻ  ՑԱՎԸ

Տասնյակ անգամներ եղել եմ Էրգրում: Հազարավոր մարդկանց եմ ուղեկցել հայոց պատմական վայրերով: Հաճախ եմ տեսել հային արտասվելիս, երբ հայոց եկեղեցիների ավերակները կամ, մեր եկեղեցիների գմբեթին կիսալուսին է տեսել: Դեռ չեմ հանդիպել հայի, ով արտասվում էր՝ կորսված հայրենիքի համար… Կրկին Արևմտյան Հայաստան, կրկին հայոց կորսյալ հայրենիք, կրկին հակասական զգացողություններ… պատմական հայրենիք, ուր հուզական մարդու հոգում հաջորդում […]

Կարդալ ավելին »

ՎԻՐԱՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Դեռ պատանի էի, երբ առաջին անգամ ոտք դրեցի իմ ծննդավայր Ախթալան շրջապատող, Վիրահայոց լեռների խորքերում թաքնված միջնադարյան լքված բնակավայրերն ու թավ անտառները: Դպրոցը դեռ չէի ավարտել: Ավագ ընկերներիցս մեկը՝ Հրայրը, ինձ ու դասընկերոջս՝ Արծրունին, առաջնորդեց դեպի լեռներ: -Լա՛վ եք սովորում, եկե՛ք, ահագին հետաքրքիր բաներ կան, կտեսնեք, դու ոնց որ պատմաբան ես ուզում դառնաս,-դիմեց ինձ: Հրայրի […]

Կարդալ ավելին »

ՄՀԵՐԻ ՑԱՍՈՒՄԸ կամ՝ Ճամփորդական մտորումներ (իրապատում)

  Արևմտյան Հայաստան կատարածս ուղևորությունների ընթացքում դու միշտ իմ ուղեկիցն ես եղել, Հա՛յ եղբայր, Հայուհի՛ քույր… Կապ չունի, թե ի՞նչ է քո անունը… Արամ, Հայկ, թե՞ Անահիտ կամ Աստղիկ… կամ, առհասարակ՝ Խիղճ կամ Բարեկամ… Դու միշտ ինձ հետ էիր, իմ կողքին, ու մենք շարունակ զրուցում էինք, կիսվում տպավորություններով, մտորում, թե ի վերջո ե՞րբ, որտե՞ղ և […]

Կարդալ ավելին »

ՈՒՂԵԳՐՈՒԹՅՈՒՆ. ԼՈՌՎԱ ԲԵՐԴԵՐԸ

2017 թվականի աշնան մի արևոտ օր, Տիր-Ար զբոսավարների դասընթացների սաների հետ արշավ ձեռնարկեցինք դեպի հյուսիս՝ դեպի Լոռվա բերդերը: Լոռի ասելով, մի հասկացեք ներկայիս Լոռու մարզը: Խոսքը բնապատմական Լոռիի մասին է, կամ՝ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության, որի տարածքի մեջ ընդգրկված էին Շիրակից մինչև Քուռ գետն ընկած տարածքները, Հյուսիսային Արցախը, ներկայիս Թիֆլիսը, Կախեթը, Վրաստանի հարավը… Հայոց պատմիչները հավաստում […]

Կարդալ ավելին »

ԷՐԳՐԻ ԿԱՆՉԸ

Հունիսյան մի երեկո, մի խումբ ուխտավորներով դարձյալ ուղևորվեցինք Արևմտյան Հայաստան: Ուղևորվեցինք, ևս մեկ անգամ վերագնահատելու ունեցածն ու կորցրածը, ևս մեկ անգամ վերարժևորելու մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր անցած ուղին… Ջավախք աշխարհում, վրաց-թուրքական սահմանը հատեցինք մեծն Ջիվանու գյուղում տեղակայված անցակետով: Խոզաբույն լիճն է այստեղ…. Սահմանային լիճ Վրաստանի ու Թուրքիայի միջև… հայոց միջնաշխարհում, Գուգարաց աշխարհի սրտում գտնվող […]

Կարդալ ավելին »

ՆԱՎԱՍԱՐԴԸ  ՆԵՄՐՈՒԹՈՒՄ

Նախաբան. Հայաստանում շատերը թյուր պատկերացում ունեն Թուրքիայի հանրապետության, Արևմտյան Հայաստանի մասին: Հաճախ եմ լսել կարծիքներ, թե իբր, Արևմտյան Հայաստանի հողերը գրեթե բնակեցված չեն, Թուրքիան հետամնաց, ագրարային երկիր է… շտապեմ հիասթափեցնել: Ցավոք, բոլոր առումներով մենք այսօր զիջում ենք Թուրքիային… այնտեղ ամենուր ընդարձակ, մաքուր ու կոկիկ ճանապարհներ, եվրոպական կարգի քաղաքներ են, ամենուր իդեալական մաքրություն է (թերևս բացի, […]

Կարդալ ավելին »

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ… ԱԿՈՒՆՔՆԵՐ

  Արև… ջեմացրու ինձ, Արև… գիրկս եկ, Արև… ես ուխտի եմ եկել քեզ մոտ, քեզ համար, Արև… ես սիրում եմ քեզ, ես քոնն եմ Արև…. 2015 թվականի հունիսի 20-ին, 27 ուխտավորներով Արորդաց ուխտի նախաձեռնությամբ կրկին մեկնեցինք Արևմտյան Հայաստան: Նպատակը  Էրգրի հեթանոսական սրբավայրեր այցելությունն էր, ինչպես նաև՝ տեղի հայության հետ շփումները: Նպատակ ունեինք նաև հունիսի 22-ի […]

Կարդալ ավելին »

ՂԱԶԱԽՍՏԱՆ. ԱՆԱՊԱՏԻ ՈՒ ԾՈՎԻ ԱՐԱՆՔՈՒՄ

  Գործընկերուհուս՝ Ժաննա Երանոսյանի հետ մեքենայով ուղևորվեցինք հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետ. Երեկոյան 8-ն էր: Մտավախությունս, թե վրացական սահմանը հատելիս ամբողջ ուղեբեռը կիջեցնեն մեքենայից և ստիպված կլինենք ծանր բեռը տասնյակ մետրեր քարշ տալ՝ իզուր էր. Երևի, մաքսակետի աշխատակիցներն էլ հոգնել էին ծանր աշխատանքային օրվա ընթացքում ու մեզ հեշտությամբ Բարի ճանապարհ մաղթեցին: Թբիլիսիի օդանավակայանում էլ ամեն ինչ […]

Կարդալ ավելին »

ԳՈՒԳԱՐԱՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Վաղուց էի որոշել սար բարձրանալ` նորից կոխկրտել մանկությանս արահետները, չափչփել մեր սարերի կածանները, շնչել անուշաբույր ուրցի հոտը… Վերջապես ազատ ժամանակ գտա ու ուղևորվեցի Լոռի: Նպատակս Գուգարաց լեռնաշղթայի ամենաբարձր գագաթներից մեկը` Արջագլուխ բարձրանալն էր: Մեկ անգամ էի եղել այնտեղ` 15 տարեկանում, և հիշում էի, որ լեռան գագաթին խաչքար կա` արձանագրություններով: Զինվեցի անհրաժեշտ պարագաներով` զինվորական հագուստ, ուսապարկ, […]

Կարդալ ավելին »

ԴԵՊԻ ՆԵՄՐՈՒԹ

ԴԵՊԻ ՆԵՄՐՈՒԹ Օր առաջին. 19 հունիսի, 2014 թվական: Արդեն երեկոյան առաջին ուխտավորները հավաքվեցին գրասենյակում: Սկզբից Արորդաց ուխտի քրմերը, ապա և մյուսները: 34 հոգի էինք: Ժամը երկուսին ավտոբուսը տեղում էր և շտապելով` իրերը բարձեցինք ու շարժվեցինք…. Ընդհանուր ոգևորությունը մեծ էր: Խմբից քչերն էին եղել Արևմտյան Հայաստանում: Համընդհանուր ոգևորության քողի տակ բոլորին թվում էր, թե ավտոբուս նստելով` […]

Կարդալ ավելին »