Մակար Բարխուդարյանը հայի անտարբերության մասին

-Այնքան անհոգ ու անտարբեր ենք, որ չգիտենք, թե ինչ հնություններ կան մեր հայրենիքում՝ մեր նախնիներից մեզ ավանդ մնացած․ չգիտենք, թե պատմական փշրանաց ինչ հիշատակարաններ կան թաքնված մեզ շրջապատող լեռների, ձորերի և դաշտերի մեջ․ չգիտենք, թե ազգային անցյալ պատմության մութ կետերը լուսաբանող ինչ արձանագրություններ կան ավերակ վանքերի և անապատների, մատուռների և եկեղեցիների, խաչարձանների և տապանաքարերի վրա […]

Կարդալ ավելին »

Լեոն՝ Լոռվա ձորի մասին

Դա մի խրոխտ, վեհ, վայրենի լեռնաստան է։ Սարերի կատարներն իրար ուս են բարձրանում, այս ու այն կողմ սփռելով անտառապատ ու լերկ լանջեր, ձորեր, ամպերի մեջ կորած ժայռե պարիսպներ։ Երկաթուղին սեղմվել է գետին, այսպես ասած՝ նրա փեշն է բռնել՝  լեռնային սոսկալի քաոսի մեջ գլուխը չկորցնելու համար։ Ամբողջ ժամանակ ձեր ականջների մեջ է գետի կայտառ վշշոցը, երկաթի […]

Կարդալ ավելին »

Լեոն՝ հայի ,,ազգասիրության,, մասին

Հայերի մեջ Անին միայն խոսք է, միայն դատարկ ազգասիրության առարկա։ Այնքան բառեր, այնքան ողբ ու արտասունք, և ոչինչ իրական աջակցություն։ Մարդ մինչև սրտի խորքը վրդովվում է, տեսնելով ավերակ քաղաք, որ օր-օրի վրա քանդվում է, տեսնելով հրաշալի եկեղեցիներ, որոնց օրերը համրված են, և այս բոլորը մի այնպիսի ժամանակ, երբ հայը հարստություն էլ ունի, կրթություն է ստանում, […]

Կարդալ ավելին »

Նժդեհը հայության նոր կրոնի մասին

-Ինքնապաշտպանություն – ահա մեր նոր կրոնը: Ինքնապաշտպանություն – միակ միջոցը` որ թե ժողովուրդների, և թե սրանց աստվածների գոյությունն է ապահովում: Եկեղեցին վերագնահատումի պիտի ենթարկի քրիստոնեական սիրո իր սխալ ըմբռնումը, որպեսզի դարերի թուլությունը առաքինություն համարել և սպանել մեր ժողովրդի կամքը: Գարեգին Նժդեհ Share629TweetPin629 Shares

Կարդալ ավելին »

Հայի ճշմարիտ հավատը

-Հայը քնէն զարթնելիս, կամ քուն մտնելիս, միայն այս աղօթքը պիտի կարդայ` Ով բարեգութն Աստուած, օգնէ ինձ Հայաստանը ազատելու: Դրանից աւել ոչ մի ուրիշ աղօթք հարկաւոր չէ հային: -Ո՞րն է հայ ազգի կրօնը: -Հայի ազգային կրօնն է հաստատուն հաւատը, որ Հայաստանը պիտի ազատուի օտարի լծէն: Ով այս բանին հաւատում է, նա է ուղղափառ հայադաւանը: Ռափայել Պատկանյան […]

Կարդալ ավելին »

Ռափայել Պատկանյանը` հայի պարտավորությունների մասին

-Իր անձը վտանգի չենթարկելով, ամեն հայ մարդ կարող է եւ պարտաւոր է այս գործերը կատարելու. ա. Հայաստանի մէջ ունենալ մէծ կամ փոքր հողային կալուած: բ. Հայ ոգով դաստիարակել զաւակացը: գ. Սովորեցնել նոցա զէնքի գործածութիւնը: դ. Չամուսնանալ օտարի հետ: Ռափայել Պատկանյան Share188TweetPin188 Shares

Կարդալ ավելին »

Ռափայել Պատկանյանը հայության խնդիրների մասին

-Ո՞վ է հայի թշնամին ու ո՞վ է նորա բարեկամը: -Հայի թշնամին նա է, ով աշխատում է հայերին հեռացնել Հայաստանէն ու սուտ արհաւիրքներով վհատեցնում է նոցա այդ ազգաշէն գործում: Իսկ նորա բարեկամը նա է, որ դիւրացնում է նոցա կամ իրենց աշխարհը վերադառնալու, կամ յորդորում է իւր աշխարհի մէջ հաստատուն մնալու: -Ո՞վ է իսկական հայը: -Իսկական հայը […]

Կարդալ ավելին »

Հայկ Ասատրյանը հայերի, թուրքերի և հրեաների մասին

-Հայը խորքով է արժանավոր, թուրքը` մակերեսով, նա էությամբ է բարձր, սա` արտահայտության ձևով: Հայը հոյակապ ցեղ է և անպիտան ժողովուրդ, թուրքը ստորին ցեղ է և սքանչելի ժողովուրդ: Հրեան հորինում է համամարդկային գաղափարներ, խառնում է ազգերը և հաճախ հանդիսատես դառնում իր ՙթալիսմանով՚ փոթորկված աշխարհի խելագարություններին, հայն ինքն իր մեջ փխրվում, այլասերվում է, հենց որ բռնում է […]

Կարդալ ավելին »