ԿՈԿՈՐԴԻԼՈՍԻ  ԽԵՐԸ

Դոնի Ռոստովում էի ապրում։ Արցախից փախած մի մեծահարուստ, Մադոյան փողոցի վրա եռահարկ առանձնատուն էր կառուցել, վարձակալությամբ էր տալիս։ Երկրորդ հարկը ես էի զբաղեցրել, երրորդ հարկը՝ մանկությանս ընկերը՝ Արծրունն, իր ընտանիքով։ Օգոստոսյան մի շոգ օր, տան բակում, տաղավարում նստած ես, Արծրունն, իր փեսա Մարտունը  գարեջուր էինք խմում, երբ մեզ մոտեցավ տանտիրոջ որդին։ Քսանհինգամյա երիտասարդ էր՝ կարճահասակ, […]

Կարդալ ավելին »

Թե ինչպես չար կատակը չարիք դարձավ․․․

Տարիներ առաջ էր, Դոնի Ռոստով ում էի բնակվում։ Գործերս էլ բարվոք էին։ Պատահմամբ հանդիպեցի  Լոռվա մեր կողքի բնակավայրում ապրող մի ծանոթ երիտասարդի, ով արտագնա աշխատանքի էր եկել Ռոստով։ Գործ չուներ, սրա-նրա տանն էր բնակվում, կիսաթափառական կյանքով։ Երիտասարդին տարա իմ տուն, ես միայնակ էի ապրում, գործ տվեցի։ Շաբաթներ անցան։ Մի օր որոշեցի չար կատակ խաղալ գլխին։ […]

Կարդալ ավելին »

Հայի լավագույն տեսակը՝ ֆեյսբուքահայն է…

Հայի քանի՞ տեսակ կա…. Հայաստանցի հայ, արցախցի հայ, վիրահայ, սփյուռքահայ, քրիստոնյա հայ, աթեիստ հայ, մահմեդական հայ, հեթանոս հայ… բայց հայի ամենալավ տեսակը՝ ֆեյսբուքահայն է: Հա, հայի բոլորովին նոր՝ երիտասարդ տեսակ է: Չկարծեք, թե գենետիկ շեղում է, ընդհակառակը, բոլոր տեսակի հայերին միացնող, հայի միասնական ու ամենալավ տեսակն է: Ահավասիկ. Հայերիս չեն միավորում ո՛չ լեզուն, ո՛չ կրոնը, […]

Կարդալ ավելին »

Ինչպես ճանապարհային ոստիկանից փող վերցրի…

Իմ մեքենայով գյուղ էի գնում: Աշտարակի մոտ ճանապարհային ոստիկանը կանգնեցրեց մեքենաս. արագությունն էի գերազանցել: -Մայոր Մարտիրոսյա՛ն,-ներկայացավ նա: (Ազգանունը փոխված է): -Աստված օրհնի, զավա՛կս,-կատակեցի ես: (Իսկ հագուստս ամենևին տերտերի չէր՝ կոստյում՝ փողկապով…) -Վա՜յ, տերտե՞ր ես,-հարցրեց ոստիկանը: -Ի՞նչ եք ասում, մի տերտեր ունենք՝ Վեհափառն է՝ Մայր աթոռում… ես աստծու օրհնությամբ՝ Ախթալայի վանատերն եմ՝ տեր Վահե քահանա,-չնահանջեցի…. -Հա՜, […]

Կարդալ ավելին »

Ճանապարհային ոստիկանը…

Ճանապարհային ոստիկանը կանգնեցրեց մեքենաս. -Խմա՞ծ ես… -Հա, առավոտ ծեգին խմել եմ ու դուրս եկել տնից փողոցները չափչփելու… -Հա, ոնց որ՝ իսկականից խմած ես, մի հատ փչի… -Ո՞րտեղ փչեմ… -Բերանիս: -Կփչեմ, բայց չե՞ս փոշմանի հետո: -Ինչի՞ պիտի փոշմանեմ: -Որովհետև՝ տուբերկուլյոզով հիվանդ եմ: -Էդ տուբերկուլյոզն ի՞նչ ա: -Սպիդի պես մի բանա…. բայց սեռական ճանապարհի փոխարեն փչելով ա […]

Կարդալ ավելին »

ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Շտապ հաղորդագրություն. 09.04.2015 թվական. Ինչպես հաղորդում են համաշխարհային մասսայական լրատվամիջոցները, իսկական իրարանցում է տիրում Անդրկովկասի հանրապետություններում: Համարձակություն է ունեցել իր պատմական հայրենիքն այցելել ու իր տառապյալ ու պայքարող ժողովրդին իր զորակցությունն արտահայտել ոմն Քիմ Քարդաշյան: Հայրենիքում բնակչությունը այցի կապակցությամբ բաժանվել է երկու հակադիր խմբավորումների. Մարդիկ, որ ուրախ են Քիմի այցով, և մարդիկ, որ քլունգը ձեռքին […]

Կարդալ ավելին »

Էս ինչ թարս օր էր…

Այսօր անտանելի շոգ էր: Մտածեցի. ,,Լա՛վ է, դրսում գործ չունեմ, տանը կնստեմ, կաշխատեմ,,  Բայց…. Կեսօր էր, դուռը թակեցին: Բացեցի, միջին տարիքի երկու կանայք էին: Շատ կոռեկտ, համեստ ժպիտով բարևեցին: -Բա՛րև ձեզ,-պատասխանեցի: -Ներեցե՛ք անհանգստացնելու համար, մի հարցով ենք Ձեզ դիմում: Ի՞նչ եք կարծում, մեր կործանվող աշխարհի փրկությունը որտեղի՞ց կարող է գալ: -Չգիտե՛մ,-ասացի: – Իսկ Ձեր կարծիքով […]

Կարդալ ավելին »