Ահա ձեզ վրացիք…

Ապոլլոնիոս Հռոդոսցին հաղորդում է. – Կոլխիդացիների մեջ մեծ սրբապղծություն է համարվում տղամարդկանց դիակներն այրելը. Նրանց դիակները ո՛չ հողում թաղել կարելի է, ո՛չ վրան հող լցնել կարելի է: Նրանց դիերը փաթաթում են եզի անմշակ կաշվով և քաղաքից դուրս՝ հեռու մի տեղ, կախում ծառից, և հողն էլ իրենը վերցնում է այնպես, ինչպես՝ օդը, քանի որ հողին հանձնում […]

Կարդալ ավելին »

Միևնույն է՝ չի խաբել…

731 թվականին արաբ զորավար Մասլաման պաշարում է Հայզանի բերդը: Բերդի պաշտպանները հաշտություն են խնդրում: Մասլաման երդվում է, որ նա պաշարյալներից մեկ մարդ կամ մի շուն չի սպանի: Երբ Հայզանի պաշտպաններն անձնատուր են լինում, Մասլամայի հրամանով բոլորն սպանվում են, բացի… մեկ մարդուց և մեկ շնից…. Share55TweetPin55 Shares

Կարդալ ավելին »

Չերչիլը փրկեց Ստալինի ճիրաններից

Չերչիլը հայկական կոնյակի մեծ սիրահար էր, և երբ զգացել է, որ իր նախընտրած «Դվին» կոնյակի որակը զգալիորեն ընկել է, այդ մասին բողոքել է ԽՍՀՄ ղեկավարին, ով պարզել է, որ «Դվին»-ի և այլ կոնյակների գլխավոր տեխնոլոգ հայ կոնյակագործը աքսորվել է Սիբիր, նրան անմիջապես ազատ են արձակել ու նշանակել նույն պաշտոնին։ Share126TweetPin126 Shares

Կարդալ ավելին »

Խոսքի տերն եղավ…

Երբ Հուլիոս Կեսարը գերվում է ծովահենների կողմից, նրանից 20 տաղանդ փրկագին են պահանջում: Վիրավորված Կեսարը առաջարկում է ևս 50` ասելով, որ իր կյանքն ավելին արժե: Հետագայում ազատվելով գերությունից, նա նավատորմ կազմեց, բռնեց այդ ծովահեններին ու խաչեց բոլորին: Share94TweetPin94 Shares

Կարդալ ավելին »

Ընթերցասերը…

Պարսկաստանի վեզիր Աբդուլ Կասսիմ Իսմայիլը միշտ իր հետ էր տանում իր գրադարանը: Եթե նա ինչ-որ տեղ էր գնում, նրա հետևից էր գալիս 117 հազար կտոր գրքով ուղտերի քարավանը: Բացի այդ ուղտերը դասակարգված էին ըստ այբբենական կարգի: Share76TweetPin76 Shares

Կարդալ ավելին »

Անվեհերը

Վիեննայի Շոյնբուրյան պալատի առջև զորահանդեսի ժամանակ գերմանացի մի պատանի՝ Ֆրիդրիխ Շտապս անունով, փորձեց դանակով սպանել Նապոլեոնին, բայց բռնվեց: Նապոլեոնը նրան հարցրեց, թե ինչու՞ էր ուզում սպանել իրեն: -Որովհետև դուք իմ երկրին դժբախտություն եք բերում: -Ես ձեզ չարի՞ք եմ բերել: -Այո, ինչպես բոլոր գերմանացիներին: -Սատանան տանի, կարելի է կարծել՝ հանցագործությունը ձեզ համար ոչինչ չի նշանակում: -Ձեզ […]

Կարդալ ավելին »

Էլ գիրք չենք կարդում…

Հայաստանի հանրապետությունում գործող 1318 գրադարանների թիվը 1991-2005 թվականներին պակասել է 236-ով: 1991 թվականին գրքերի քանակը գրադարաններում եղել է 15 միլիոն 19 հազար, 2003-ին այն պակաս է եղել 2 միլիոն 437 հազարով, այսինքն` մնացել է 12 միլիոն 581 հազար: Ընթերցողների թիվը 1 միլիոն 80 հազարից հասել է 622 հազարի: Share48TweetPin48 Shares

Կարդալ ավելին »

Ո՞ր ես տանում մեր հողը, Արաքս…

Հայոց Մայր գետը` Արաքսը, իր փոխադրած տիղմով Նեղոսից հետո աշխարհում գրավում է երկրորդ տեղը: Մասնագետների հաշվումներով՝ նա ամեն տարի ծովն է տանում ավելի քան մեկ միլիոն վագոն տիղմ: Share73TweetPin73 Shares

Կարդալ ավելին »

Էհ, ռուսներ…

Ֆրանսիական հեղափոխությունիւց հետո Նապոլեոն Բոնապարտը տարագրվելով Ֆրանսիայից` ցանկացավ ծառայության անցնել ռուսական բանակում: Նրան ասացին, որ սիրով կընդունեն, միայն նրա զինվորական կոչումը պետք է իջեցվեր մեկ աստիճանով: Նապոլեոնը հրաժարվեց… Share75TweetPin75 Shares

Կարդալ ավելին »

Միքելանջելոն և Պապը

Միքելանջելոն Հռոմի պապի պատվերով սկսեց զարդարել Հռոմի Սիքստինյան Կապելլայի առաստաղը: 33 ամյա արվեստագետը թույլ չէր տալիս, որ Պապը իրեն տեսնի աշխատելիս: Հռոմի Պապը կաշառելով աշխատակիցներից ինչ-որ մեկին` ժամանակ առ ժամանակ ծածուկ գալիս-նայում էր աշխատանքների ընթացքը: Շուտով այդ մասին տեղեկանում է նկարիչը և երբ մի օր Պապը վերազգեստավորված գալիս է աշխատանքները դիտելու, նկարիչը ձևացնելով թե չի […]

Կարդալ ավելին »

Սուրճ մի խմեք, պարոնայք…

1777 թ–ին Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը հրովարտակ արձակեց, որով արգելում էր հասարակ մարդկանց սուրճ ըմպել։ Այս հրամանի անսխալ կատարումը վերահսկելու համար կային նույնիսկ հատուկ պաշտոնյաներ՝ «kaffee schnuflers»՝ «սուրճի լրտեսներ»։ Share67TweetPin67 Shares

Կարդալ ավելին »

Թափառող կրակ

Թափառող կրակը բնության մեջ հանդիպող հազվագյուտ երևույթ է: Այն այրվող գազ է, որ առաջանում է խոնավ տեղերում, հողի ընդերքում: Եթե գազը շատ է, ապա մեծ քանակի թույն է արտազատում իրենից: Թափառող կրակի ետևից գնացող մարդը չի կարող նրան հասնել, քանզի նրա աննշան շարժումից շարժվում է նաև օդը և թեթև գազերով այրվող կրակը շարունակ ՙփախչում՚ է: […]

Կարդալ ավելին »

Ամենամեծը…

Աշխարհում ամենամեծը համարվող Օռլով ադամանդը (194 կարատանոց) ի սկզբանե եղել է հնդկական Շրիանգումի աստծու քանդակի աչքը: Հայտնի չէ ինչպես, այն հայտնվել է նորջուղայեցի վաճառական խոջա Հովհաննես Ռաֆայելի մետ, ով այն Ամստերդամում վաճառել է ռուսաց Եկատերինա Բ կայսրուհու ֆավորիտ կոմս Ալեքսեյ Օռովին: Վերջինս էլ նվիրել է Եկատերինային, ով ադամանդը ամրացնել է տալիս իր գայիսոնին: Share79TweetPin79 Shares

Կարդալ ավելին »

Այ քեզ թզուկ

Ամենափոքր` գերթզուկ Կեյներ աստղը կազմված է այնպիսի նյութից, որի 1 լիտրը կշռում է 36 հազար տոննա, կամ հավասար է 12 ապրանքատար գնացքի բեռի: Այդ նյութից պատրաստած լուցկին կունենար 6 տոննա քաշ: Լուցկու տուփը չոփերի հետ կկշռեր 300 տոննա: Share109TweetPin109 Shares

Կարդալ ավելին »

Մեր հուշարձանները խաբում են

Եթե հուշարձանի ձիու դիմացի երկու ոտքը բարձացած է, նշանակում է հեծյալը մահացել է ճակատամարտում, եթե մեկ ոտքն է բարձացված, նշանակում է հեծյալը մահացել է պատերազմում ստացած վերքերից, եթե չորս ոտքն էլ պատվանդանին են, նշանակում է հեծյալը մահացել է բնական մահով: Share197TweetPin197 Shares

Կարդալ ավելին »

Իմաստուն խալիֆը

7-րդ դարում արաբները գրավում են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը, հայտնաբերում հսկա գրադարանն ու այդ մասին զեկուցում Օմար խալիֆին, թե ինչ անենք: ՙԻմաստուն՚ խալիֆը պատասխանում է. ՙԱյն գրքերը, ուր գրված է այն ամենը ինչ որ Ղուրանում, ավելորդ են, հարկավոր է այրել քաղաքային բաղնիքում: Իսկ այն գրքերու, ուր գրված են ուրիշ բաներ քան Ղուրանում, վտանգավոր են, կրկին հարկ […]

Կարդալ ավելին »

Օվկիանոսը` ամենամեծ հանքավայր

Օդի միջոցով գործարաններից ամեն տարի համաշխարհային օվկիանոս մուտք է գործում 200000 տոննա կապար, 1 միլիոն տոննա ածխաջրածին, 5000 տ սնդիկ: 1970-ական թվականներին գետերի միջոցով ծով է թափվել 320 միլիոն տոննա երկաթ, 2.3 միլիոն տոննա կապար 6.5 միլիոն տոննա ֆոսֆոր և այլն: Share56TweetPin56 Shares

Կարդալ ավելին »

Լենկ Թեմուրի անեծքը

Լենկ Թեմուրը ժառանգներին թողել է մի ուղերձ, որ գրված է իր շիրմաքարին. ՙՈվ կհամարձակվի պղծել իմ աճյունը, թող իմանա, որ իր երկրի վրա կհարձակվի մի թշնամի, որն իր դաժանությամբ ու հզորությամբ բազմիցս կգերազանցի ինձ և նրա ժողովրդին կպատի այնպիսի դժբախտություն, որպիսաի չեն տեսել այն ժողովուրդներն ու ցեղերը, որոնց նվաճել եմ ես: Share137TweetPin137 Shares

Կարդալ ավելին »

Այ քեզ չափի միավոր…

Երկարության չափի միավորներից յարդը (0.9144 մ) կիրառության մեջ է մտել շնորհիվ Անգլիայի` նորմանդական ծագումով թագավոր Հենրի Ա-ի, որ պարզել է ձեռքը և հրամայել է չափել մատների ծայրից մինչև քթի ծայրն ընկած երկարությունը: Share56TweetPin56 Shares

Կարդալ ավելին »