Ինչու՞ եք ննջեցյալներին դժոխք ուղարկում…

Հարց քահանային.-Ինչու՞ եք թաղման ծեսի ժամանակ աստծուց ահեղ դատաստան խնդրում ննջեցյալի նկատմամբ…. չէ՞ որ գրված է՝ Մի դատիր, որ ոչ դատիցս…. դուք դրանով արդեն իսկ վկայում եք ննջեցյալի մեղքերի մասին, նրա համար փաստորեն դատախազի դեր ստանձնելով՝ դժոխք եք ուղարկում… -Որովհետև մենք ենք միջնորդը մարդու և աստծու միջև, և ամեն ոք ծնված օրից արդեն ադամական մեղքի […]

Կարդալ ավելին »

Մի հավատա ու մի վստահիր գիտությանը

Հարց քահանային. -Ճի՞շտ է, որ համաձայն Բիբլիայի, արարչագործությունն ընդամենը 6000 տարեկան է: -Այո: -Բայց գիտությունն այլ բան է ապացուցում. Երկրի վրա մարդու գործունեության հետքերը ավելի, քան միլիոն տարեկան են: -Մի հավատա ու մի վստահիր գիտությանը: Բանականությունը սատանայի գործիք է, միակ ճշմարիտ լույսը դա Բիբլիան է ու հավատը…. Share134TweetPin134 Shares

Կարդալ ավելին »

Կացի՞ն պիտի պաշտեինք….

Հարց քահանային -Հիսուսին խաչեցին, որովհետև Հռոմեական կայսրությունում մահապատիժը խաչելությունն էր, այդպես չէ՞: -Այո: -Ահավասիկ՝ խաչը մահվան գործիք է, և եթե Հռոմում մահապատիժը լիներ գլխատելը, մենք մահվան այլ գործիք պիտի պաշտեինք՝ կացինը, և մեր վզից կացին պիտի կախեինք, եկեղեցիների գմբեթին կացին պետք է ցցեինք… -Հիսուսի խաչելությամբ և մահով խաչը սրբագործվեց… -Դե մի՞թե Հիսուսի մահով կացինը չէր […]

Կարդալ ավելին »

Ո՞րն է քրիստոնյայի և մահմեդականի տարբերությունը….

Հարց քահանային. -Ճի՞շտ է, որ թե քրիստոնյաները, թե մահմեդականները, թե Եհովայի վկաները, պաշտում են միևնույն Հայր աստծուն: -Ճիշտ է: -Բա էլ ինչու՞մ է ձեր միջև էական տարբերությունը… -??? Share113TweetPin113 Shares

Կարդալ ավելին »

Մինչև Հիսուս ոչինչ չկա՞ր…

Հարց քահանային. -Տիեզերքը, աստղերը, ամեն ինչ աստծու կամքո՞վ են ստեղծվել: -Այո: -Ի՞նչ է աստծու անունը: -Հիսուս Քրիստոս: -Ուրեմն՝ մինչ Հիսուսի ծնունդը տիեզերք և աստղեր չե՞ն եղել…. -??? Share99TweetPin99 Shares

Կարդալ ավելին »

Բա ո՞րն է մկրտության խորհուրդը…

Հարց քահանային. -Ծնունդն աստծու կամքո՞վ է: -Անտարակույս: -Ուրեմն ես աստծու կամո՞ք եմ ծնված օրից մեղավոր՝ ադամական մեղքով: -Բնականաբար: -Բա քո մկրտության խորհուրդն էլ ինչի՞ս է պետք, կարծում ես, քո ձեռամբ մկրտությունը աստծու կամքից առավե՞լ է… -????? Share85TweetPin85 Shares

Կարդալ ավելին »

Նա ընտրյալ ազգից է ու մեր տիրոջ նախնին….

Հարց քահանային. -Ինչու՞ բոլոր ծեսերի ժամանակ հավատացյալ հային անվանում եք Աբրահամի զավակ: -Որովհետև Մեր տեր և երկնային թագավոր Հիսուս Քրիստոսը ուղիղ գծով սերում է հենց Աբրահամից: -Չէ՞ որ Աբրահամը պիղծ ու անբարո էր, նա անգամ երկու անգամ վաճառքի հանեց իր կնոջը…. -Չի կարելի այդպես, նա Ընտրյալ ազգից է ու մեր Տիրոջ նախնին… -Այսինքն, ջհուդաց ներելի […]

Կարդալ ավելին »

Աստված՝ ֆեյսբուքում

Հարց քահանային. -Աստված ամենազոր ու ամենակարո՞ղ է: -Բնականաբար: -Ուրեմն նա կարո՞ղ է ֆեյսբուքյան էջ բացել և իր խոսքը քարոզել այսպես: -Ոչ: Աստված նման բաներով չի զբաղվում… -Դու՞ ես որոշում թե աստված ինչով պետք է զբաղվի… չէ՞ որ նա ամենակարող է և աստծու գործերն անքննելի են… -???????? Share79TweetPin79 Shares

Կարդալ ավելին »

Կարելի է զանց առնել աստծու խոսքը…

Հարց քահանային -Հիսուս բոլոր առևտրականներին վտարեց տաճարից, ասելով, որ իմ հոր տունը շուկա մի սարքեք…. Դուք ինչու՞ եք առևտուր անում եկեղեցում… -Որովհետև մոմ և սրբանկարներ, գրքեր վաճառելու այլ տեղ չունենք: -Ուրեմն՝ կարելի է զանց առնել ձեր աստծու խոսքը, կամ՝ խմբագրել այն… -???????? Share38TweetPin38 Shares

Կարդալ ավելին »

Եկեղեցին վեր է ազգից ու պետությունից…

Հարց քահանային. -Ինչու՞ Պետրոս Գետադարձ դավաճանի անունը չի հանված հայոց կաթողիկոսների գահացանկից: Չէ՞ որ շատերինն է հանված… -Որովհետև նա չի մեղանչել հայ առաքելական եկեղեցու նվիրապետության դեմ: -Ուրեմն՝ հայոց ազգի և պետականության դեմ մեղանչելը չի՞ հակադրվում հայ առաքելական եկեղեցու նվիրապետությանը… -Ոչ, քանզի եկեղեցին վեր է ազգից ու պետությունից…. Share88TweetPin88 Shares

Կարդալ ավելին »