Դեպի Արևն եմ գնում…

Չգիտեի, թե քարից եմ, թե կարող եմ դիմանալ տառապանքին, որ կարոտ է կոչվում: Չգիտեի, թե համբերությունս ծով է. Այնքան խոր, որ կարող եմ նրա խորքում ուրանալ անգամ իմ Եսը… ինձ, բայց ոչ երբեք քեզ…. Չգիտեի, թե սառցե Արև է լինում, թե փոխանակ ջերմանամ Արևովդ՝ ստիպված եմ ինքս ջերմացնել՝ հալելու այն սառցե պատնեշը, որ օտարություն է […]

Կարդալ ավելին »

Հարսանիք դժոխքում

Թող հավիտյան անիծյալ լինի թուլակամությունը, հոգու տկարությունը, ներողամտությունը: Թող անիծյալ լինի մեծահոգության քողի տակ շպարված թուլասրտությունը: Չի ներվի երբեք և ոչ մի ստորություն, և ոչ մի նենգություն: Ամեն ինչ իր վարձն ունի կյանքում, ու ես վարձահատույց կլինեմ լիուլի: Ես կներեմ՝ միայն պատժելուց հետո. Ես կներեմ միայն այնժամ, երբ լսեմ, վայելեմ ցավից ծնված ոչ թե հեկեկոցդ, […]

Կարդալ ավելին »

Հիմա ես հուսահատ խենթի եմ նման…

Կեսգիշերն անց է: Դրսում անդորր է: Լուսնյակի աղոտ լույսն անգամ ներս չի թափանցում վարագույրների թանձր շղարշի միջով: Սենյակիս մեջ էլ անդորր է: Վառել եմ ավանդական զույգ մոմերը աշխատասեղանիս ձախ անկյունում ու դանդաղ գրում եմ՝ միայնության մեջ ըմբոշխնելով սիգարի թանձր ծուխն ու կոնյակի քաղցրահամը: Անկյունում իմ հնամենի ձայնարկիչից ճչում է Ջո Դասսենը: Լավ միջավայր է, չէ՞: […]

Կարդալ ավելին »

Ուրեմն, պատրաստվիր հատուցմանը…

Հրաշալի է. Բերկրանքով եմ ընդունում լուրը, քանզի մոտենում է ժամը հատուցման: Քանզի ծարավը, վրեժի ծարավը որքան տանջում է՝ այնքան մղում է գործի. Վճռական, հուժկու և դիպուկ հարվածի: Բայց ես քեզ պես նենգորեն չեմ վարվի, չեմ հարվածի թիկունքից սիրելիս… ես կկանգնեմ դեմդ, կնայեմ աչքերիդ ու կզարկեմ առանց վարանանքի: Առանց դողի… Դա կլինի արդար հատուցում: Դա կլինի […]

Կարդալ ավելին »

Չգիտեմ մեկ երևույթ, որ վեհ կարող է կոչվել…

Իսկ հիմա, արդեն ամեն ինչ միևնույն է ինձ համար: Հիմա մի տեսակ սառն անտարբերություն է իջել վրաս: Առավոտյան, երբ լուսանում է, այլևս երազանքներով զինված՝ դուրս չեմ թռչում վազելու և մարզումների: Հիմա՝ գլուխս թաղած բարձերի մեջ՝ անընդհատ խորհում եմ քո մասին, ու այդ խոհերը մռայլ են: Իմ, սովորականից կոշտ անկողինն այլևս ննջարան չէ ինձ համար: Նրանում […]

Կարդալ ավելին »

Անիծում եմ այն օրը, երբ տեսա քեզ…

Ուզում եմ երակներս բացել, մեջիցս դուրս թափել արյունս կաթիլ առ կաթիլ, որովհետև այն ամբողջովին քեզնով է ներծծված… Ուզում եմ դուրս հանել հոգիս, այրել կրակին, միայն թե մոռանամ քեզ: Շատ եմ ուզում մոռանալ: Ուզում եմ անգամ ինքս ինձ մոռանալ: Ուզում եմ անէանալ, որ չզգամ հոգեկան այս տանջանքը… Անիծում եմ այն օրը, երբ տեսա քեզ: Տեսա քո […]

Կարդալ ավելին »

Լռեցրու խղճիդ ձայնը…

Հավատա, ցավ եմ ապրում: Ցավ, որ հոգուցս է գալիս, ցավ եմ ապրում՝ ոչ թե քեզ ցավեցնելու, այլ քեզ համար, քանզի այդպես էլ չհասկացար, չըմբռնեցիր իրականությունը, քանզի բացեցի աչքերս, ու տեսա թե ով ես: Ցավ եմ ապրում, որ այդպես էլ համարձակություն չունեցար՝ դեմ-դիմաց զրույցի բռնվել խղճիդ հետ. Դրա փոխարեն քո շուրթերից հոխորտանք ու պարծանք հնչեցին, անգամ […]

Կարդալ ավելին »

Դու կեղծեցիր՝ սեր շշնջալով…

Հրաշք օրերը հաջորդում էին միմյանց… Թվում էր՝ երջանկությունն այլևս անդարձ իմ ուղեկիցն է կյանքում, թվում էր՝ երազանքն իրականացավ. Գտել եմ սերս, գտել եմ միակին, ում պատկանում են հույզերս, կրքերս… Թվում էր…. Նոր էինք վերադարձել հյուսիսից, նոր, ընդամենը՝ երկու օր… այնտեղ սեր էինք ուխտել, նոր կյանքի սկիզբը դրել, հավատարմություն երդվել… Այդ երեկո տխուր էի, այնքան ունեի […]

Կարդալ ավելին »

Կկործանվես՝ կրքերիդ ողբերգական պայքարի մեջ…

…Դու քո էությամբ, քո վարքով տակնուվրա արեցիր հոգիս: Դու կարողացար ինձ հեռացնել Բարուց ու դաժան դարձնել… այնքան դաժան, որ առանց երկմտանքի պատրաստ եմ հատուցել քեզ՝ արածդ… դու կզգաս, թե ինչ է նշանակում կորցնել ամեն ինչ, չունենալ ոչինչ, չունենալ հավատ… կզգաս, որ փախուստը միակ ուղիդ է՝ չունես այլընտրանք… Դու շատ արագ հոգնեցիր: Դու մի քանի էջ […]

Կարդալ ավելին »

Կինը սիրո, կրքի դևն է…

Սակայն կինն իր էությամբ կիրք է: Առանց կնոջ չկա կիրք, չկա երջանկության դույզն ինչ զգացում: Կինը սիրո, կրքի դևն է, սատանան: Կնոջ դողացող շուրթերը, զգայացունց, արտահայտիչ աչքերի խաղը կարող են խռովել ամենասառը հոգին անգամ: Կինը կիրք է: Նրա տաք գրկում ցնորվել կարելի է: Քանի, քանի անգամ եմ մոռացություն և կիրք գտել այնտեղ… Քանի, քանի անգամ […]

Կարդալ ավելին »

Ես արժանի չեմ քո սիրուն, քո տառապանքին…

Սեպտեմբերի 7… Խորհրդանշական օր… Օր, որ պետք է սկիզբը լիներ բարու, գեղեցիկի, սիրո… մենք ճանապարհ ընկանք՝ մի կտոր կարմիր, ալ կարմիր արև քո ազդրին… Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, հուզիչ, կրքով ու սիրով լի՝ ասես մի գտնված երազ… անգամ արևի շիկնանքը ազդրիդ…. Բայց ո՞վ կպատկերացներ, որ այդ ճամփան տանում է դեպ հիասթափություն, դեպ անդունդ, ուր […]

Կարդալ ավելին »

Մենք չկայացած երջանկության տարբեր բևեռներում ենք…

Դու հեռացար, հեռացար անդարձ. Ոչ, դու փախար: Դու փախար պայքարից: Փախար անվերջանալի տառապագին պայքարից: Դու հեշտ կյանք ես երազում: Բայց չհասկացար, որ երջանկությանը պայքարով են արժանանում: Դու կարծում ես՝ հարկ է նախ ընտրել, ապա սիրել: Դու սխալվում ես: Սերն ու հաշվարկն անհամատեղելի են: Երջանկությունը հաշվենկատ չէ: Ձեռքբերովի չէ, այն կարող ես միայն նվաճել… հարկ է […]

Կարդալ ավելին »

Սիրում եմ կինը…ստրեսային պոռթկումի պահին…

Ախ, կանայք, կանայք: Նրանք երբեք չեն կորցնում իրենց հմայքը: Կինը գեղեցիկ է իր գեղանիությամբ ու մեղկալի թուլությամբ: Թուլություն, որ միշտ կիրք է ներշնչում: Կին… Այսօր տեսա մեկին, որ հրեշտակի չէ, ավելի շատ` սատանայի էր նման: Հրեշտականման գեղեցկություն ուներ և սատանայակերպ կրքոտ էր նա: Կին… Կիրքը և կինը անբաժանելի են: Գեղեցիկ էր իմ կիրքը. կապույտ, բաց […]

Կարդալ ավելին »

Հոգիս մորմոքում է քո կարոտից՝ Սիրում եմ…

Սիրելիս, կարոտը տանջում է ինձ: Որքա՛ն ժամանակ է չեմ տեսել քեզ, չեմ լսել ձայնդ: Ցանկանում եմ մոռանալ քեզ, ջնջել պատկերդ հիշողությանս մեջից, բայց սիրտս չի ենթարկվում. Այն առավել համառ է իմ կամքից. Չես խաբի ինքդ քեզ, սիրում ես… Ստիպված ականջալուր եմ սրտիս կանչին ու հոգիս մորմոքում է քո կարոտից՝ Սիրում եմ: Ես հիմա ցնորված սիրահարի […]

Կարդալ ավելին »

Տիեզերքը մեր մեջ է…

Մենք ապրում ենք մի անսահման և անհասկանալի տարածության մեջ, որ տիեզերք է կոչվում: Մենք չենք հասկանում այդ տարածության մեծությունը, մենք երբեմն հերքում ենք այն. մենք հերքում ենք ինքներս մեզ: Մենք չենք ճանաչում ինքներս մեզ, մեր էությունը: Ոմանք, իհարկե, ըմբռնում են, որ ՙինչ որ բան ինչ որ տեղ այն չէ՚, սակայն խճճվում են այդ բազմաթիվ ինչերի […]

Կարդալ ավելին »

Ես գիշերվա տերն եմ…

Գիշեր է: Ձորը մթության մեջ է: Իսկ երկնքում կայծկլտում են աստղերը: Գիշերը սիրում եմ մթության, խաղաղության համար: Գիշերը մի տեսակ խորհրդավորություն է հաղորդում ամեն ինչի: Մութը, խորհրդավոր մութը պատել է չորսը: Մարդիկ քաշվել են տները: Փողոցներն ամայի են: Հիմա շատ կուզեի գետի ափին լինել, լսել նրա ալիքների հանդարտ խաղը: Գիշերն ամեն բան խորհրդավոր է: Անգամ […]

Կարդալ ավելին »

Կուրացած սիրտը երբեք չի ներում…

Ճանապարհները միշտ հատվում են խաչմերուկներում: Հատվում են նաև ժամանակները՝ անցյալը, ներկան, ապագան… Նրանք միշտ հանդես են գալիս միասին, միաժամանակ… ոչինչ ջնջել ավաղ, հնարավոր չէ: Եվ երբևէ գալիս է հատուցման ժամը. Ծա՛նր հատուցման… Չկա ներում ոչ մի ստորության, նենգության, դավաճանության: Բավ է ներել… Եվ վաղը, երբ հերթական ծուղակը կլարես, երբ հերթական զոհիդ կփայփայես ու երջանկության ստով […]

Կարդալ ավելին »

Ես սիրում եմ քեզ…

Հմայքդ շատ է. Գերում ես ինձ քո նուրբ, բայց հյութեղ ու կրքոտ շուրթերով, շիտակ հայացքով ու միշտ ժպտացող աչքերով: Ես սիրում եմ քեզ: Քեզնից ոչինչ չգիտեմ, դու թվում ես այնքան հեռու, այնքան անիրական… Ես սիրում եմ քեզ: Քիչ է ասել, թե պարզապես սիրում եմ: Դա մի գեղեցիկ, հաճելի տանջանք է, երջանկության հույս է… Ես սիրում […]

Կարդալ ավելին »

Դու Աստվածուհի ես…

Գիշերն այստեղ էիր, ինձ այնքան մոտ… այնքան շոշափելի… այնպես հաճելի էր քեզ հետ շփվելը, քո էությանն առնչվելը… թեկուզ երազում… Բավական չէ ասել, թե գրավիչ ես: Դու հմայք ես: Քո մարմինը, թուխ մաշկը, զգացմունք ու խելք արտահայտող աչքերը հավասարակշռությունից հանում են ինձ: Դու հուզմունքից դժվար էիր շնչում, դա զգացվում էր կրծքիդ վայրիվերումներից… քո կու՛րծքը… Դու այնքան […]

Կարդալ ավելին »

Ծախուն ծախու է….

Ես կորցրի զգոնությունս, ու թույլ տվեցի սողոսկել հոգիս, սիրտս, տունս…այնտեղ, ուր չպետք է տեղ լիներ այլոց համար: Բայց ես միամտաբար տրվեցի խաբկանքներին, տրվեցի հույզերին ու… Ես կուրացա, ես կուրորեն հավատացի երջանկության ստին… Անգամ, երբ ճակատագիրն ինձ քանզիցս սկուտեղի վրա մատուցեց բալասանը… մատնացույց արեց կեղծիքը, խաբկանքը, սուտը…. Բայց կույրը կույր է… Ես հավատացի արցունքներին, երդումներին… Ահա, […]

Կարդալ ավելին »