Հայ զորավարներ. Արթուր Ռիլսկի

Արթուր Ռիլսկի – Բուլղարական զինվորական գործիչ: Օդաչու: Առաջին հայ օդաչուն է: Առաջի անգամ նա է օդային հետախուզության ժամանակ օգտագործել ֆոտոապարատ: Ավարտել է Սոֆիայի ռազմական ակադեմիան: 1915 թվականին գերվել է ֆրանսիացիների կողմից: Ծառայության է անցել ֆրանսիացիների մոտ և կռվել ընդդեմ Գերմանիայի: 1920 թվականին գնել է երկու օդանավ ու ուղարկել Հայաստան: Ծառայել է նաև խորհրդային զինված ուժերում: […]

Կարդալ ավելին »

Հայ զորավարներ. Ջորջ Ջուսկալյան

Ջորջ Ջուսկալյան – ԱՄՆ ռազմական գործիչ: Լեյտենանտ-գնդապետ: մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին: Աչքի է ընկել Հյուսիսային Աֆրիկայում: Գերի է ընկել գերմանացիներին: 1953 թվականին մասնակցել է կորեական պատերազմին, եղել է դիվիզիայի հրամանատար: Վիետնամական պատերազմի ժամանակ եղել է ԱՄՆ ռազմական հրամանատարության գլխավոր տեսուչը: Share3TweetPin3 Shares

Կարդալ ավելին »

Հայ զորավարներ. Նելսոն Ստեփանյան

Նելսոն Ստեփանյան – ԽՍՀՄ հերոս, գվարդիայի փոխգնդապետ: Օդաչու: Կամավոր մեկնել է ռազմաճակատ, աչքի է ընկել բազում մարտերում: Եղել է գնդի հրամանատար: Կատարել է 239 մարտական թռիչք, ջրասույզ է արել 13 նավ, ոչնչացրել 80 տանկ, 600 ավտոմեքենա,  27 օդանավ: Ստացել է ՙԲալթիական մրրկահավ՚ պատվանունը: Share7TweetPin7 Shares

Կարդալ ավելին »

Էռնեստ Դերվիշյան

Էռնեստ Դերվիշյան – ԱՄՆ զինվորական գործիչ: Երկրորդ աշխարհամարտում ծառայել է ԱՄՆ բանակում: 1944 թվականին Իտալիայում, Ցիտերայի ճակատամարտում միայնակ գերևարել է 36 թշնամական զինվորների: Դրա համար արժանացել է ԱՄՆ բարձրագույն պարգևի` Կոնգրեսի Պատվո շքանշանին, որին ողջ պատմության ընթացքում արժանացել են ընդամենը 87 հոգի: Share3TweetPin3 Shares

Կարդալ ավելին »

Հայ զորավարներ. Հովհաննես Բաղրամյան

Հովհաննես Բաղրամյան – ԽՍՀՄ մարշալ: 1915 թվականից մասնակցել է առաջին աշխարհամարտին` հայկական կամավորական ջոկատներում, ապա ծառայության է անցել հայկական երրորդ հրաձգային գնդում: մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին: Խորհրդային իշխանության հաստատումից հետո ծառայել է որպես Հայկական հեծյալ գնդի էսկադրոնի հրամանատար: 1931 թվականին ավարտել է բարձրագույն հրամանատարական դպրոցը, ապա` Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: 1940 թվականից եղել է Կիևի […]

Կարդալ ավելին »

Հայ զորավարներ. Համազասպ Բաբաջանյան

Համազասպ Բաբաջանյան – ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի մարշալ: Ավարտել է Երևանի Ալ.Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցը: Խորհրդա-ֆիննական պատերազմին մասնակցել է որպես գնդի հրամանատարի տեղակալ: 1941-1942 թվականներին մասնակցել է Արևմտյան ռազմաճակատի կռիվներին, 1942 թվականից բրիգադի հարմանատար է: 1944 թվականին շնորհվել է ԽՍՀՄ հերոսի կոչում: 1945 թվականին արդեն Գվարդիական տանկային կորպուսի հրամանատար էր: 1948 թվականին ավարտել է […]

Կարդալ ավելին »

Հայ զորավարներ. Արմենակ Արտեմի Խամփերյանց (Խուդյակով Սերգեյ Ալեքսանդրովիչ)

Արմենակ Արտեմի Խամփերյանց (Խուդյակով Սերգեյ Ալեքսանդրովիչ) – ԽՍՀՄ Ավիացիայի մարշալ: Ծնվել է 1902 թվականին: Կամավոր մտել է ծառայության Կարմիր բանակում: Բաքվում մարտնչել է թուրքական զորքերի դեմ: Ավարտել է Մոսկվայի Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան: Բարձր հրամանատարական պաշտոններ է վարել ԽՍՀՄ բանակում: Աչքի է ընկել Հայրենական մեծ պատերազմում: 1944 թվականից Ավիացիայի մարշալի կոչումի է արժանացել: Share4TweetPin4 Shares

Կարդալ ավելին »

Հայ զորավարներ. Հովհաննես Իսակով

Հովհաննես Իսակով – 1894 – ԽՍՀՄ նավատորմի ծովակալ: Ծնվել է Կարսի մարզի Հաջիքենդ գյուղում: 1918 թվականից ծառայել է Բալթիական նավատորմում: 1922-1927 թթ ծառայել է Սևծովյան նավատորմում: 1937 թվականին նշանակվել է Բալթյան նավատորմի հրամանատար: 1938-1946 թվականներին եղել է ԽՍՀՄ Ռազմածովային ուժերի շտաբի պետ, Ռազմածովային ժողկոմի տեղակալ: 1940 թվականից ունի ծովակալի կոչում:   Share1TweetPin1 Shares

Կարդալ ավելին »

Հայ զորավարներ. Միսաք Մանուշյան

Միսաք Մանուշյան – Ֆրանսիական Դիմադրության շարժման գործիչ: Սփյուռքահայ պոեզիայի նշանավոր դեմքերից: 1943 թվականին նշանակվել է Փարիզի և շրջակա շրջանների պարտիզանական զորքերի հրամանատար: Պայքարել է ֆաշիզմի դեմ: Նրա զինակիցն է եղել կինը` Ֆրանսիական Պավո լեգեոնի շքանշանակիր Մելինե Մանուչյանը: Գերվել է և գնդակահարվել 1944 թվականին: Share18TweetPin18 Shares

Կարդալ ավելին »

Հայ զորաավարներ. Պողոսբեկ Փիրումյան

Պողոսբեկ Փիրումյան – Հայ զորավար:Ծառայել է ռուսական բանակում: Գնդապետ էր: Առաջին աշխարհամարտի ժամանակ կռվել է Հայկական ճակատում: Մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, եղել է Մահապարտների գնդի հրամանատարը: Share6TweetPin6 Shares

Կարդալ ավելին »

Հայ զորավարներ. Մկրտիչ Յոթնեղբարյան

Մկրտիչ Յոթնեղբարյան – Հայդուկ: Ինքնապաշտպանական ջոկատներ է ստեղծել, Ուրֆայի բնակչությանը զինել, նախապատրաստել ինքնապաշտպանության: Ղեկավարել է Ուրֆայի ապստամբությունը: Վերջին գնդակով վերջ է տվել իր կյանքին` թշնամու ձեռքը չընկնելու համար: Share11TweetPin11 Shares

Կարդալ ավելին »

Խանասորի Վարդան /Սարգիս Մեհրաբյան/

Խանասորի Վարդան /Սարգիս Մեհրաբյան/ – հայ ֆիդայի: 1890 թվականին ազատագրական պայքարի բովում է: 1896 թվականին գլխավորել է Շատախի ինքնապաշտպանությունը: Մասնակցել է Վանի հերոսամարտին: 1897 թվականին գլխավորել է Խանասորի արշավանքը: 1905 թվականին հայ-թաթարական ընդհարումների ժամանակ գլխավորել է Արցախի ինքնապաշտպանությունը: 1915 թվականին նշանակվել է Արարատյան ջոկատի հրամանատար: Share7TweetPin7 Shares

Կարդալ ավելին »

Հայ զորավարներ. Գևորգ Չաուշ

Գևորգ Չաուշ – ֆիդայի: Պատանեկան տարիներից ազատամարտի բովում էր: Կռվել է Արաբոյի խմբում: Մասնակցել է Սասունի ինքնապաշտպանությանը, աչքի է ընկել Տալվոլիկի կռիվներում: Բազում հաղթական կռիվներ է մղել թուրքական զորքերի դեմ: 1904 թվականի Սասունի ապստամբության ժամանակ ղեկավարել է հարավային պաշտպանական դիրքերը: Աշխատանքներ է կատարել հայ-քրդական միացյալ ճակատ ստեղծելու գործում: Զոհվել է 1907 թվականին Սուլուխի կռվի ժամանակ: […]

Կարդալ ավելին »

Հայ զորավարներ. Սմբատ Բորոյան /Մախլուտո/

Սմբատ Բորոյան /Մախլուտո/ – Հայ ֆիդայի: 1900 թվականից կռվել է ՙԵրկաթ՚ հայդուկային խմբի կազմում: Մասնակցել է Առաքելոց վանքի կռվին, եղել է Սասունի ինքնապաշտպանական կռիվների ղեկավարներից: Մասնակցել է 1905-1911 թվականների Իրանական հեղափոխությանը: Առաջին աշխարհամարտի տարիներին եղել է Առաջին կամավորական ջոկատի փոխհրամանատարը: 1920 թվականից կռվել է Զանգեզուրում, մասնակցել է Փետրվարյան հեղափոխությանը: Share6TweetPin6 Shares

Կարդալ ավելին »

Հայ զորավարներ. Գայ /Հայկ Բժշկյան/

Գայ /Հայկ Բժշկյան/ –  Պատանեկան տարիներից ազգային ազատագրական պայքարի մեջ է: 1914 թվականին հայ կամավորական խմբերի հետ մասնակցել է Արևմտյան Հայաստանի ազատագրման կռիվներին: Եղել է 6-րդ հայական կամավորական ջոկատի հրամանատարը: Աչքի է ընկել քաջությամբ ու արիությամբ: 1920 թվականին անցել է Ռուսաստան, մասնակցել քաղաքացիական պատերազմին: Ստեղծել է բոլշևիկյան առաջին հեծյալ բանակը: Աչքի է ընկել բազում մարտերում: […]

Կարդալ ավելին »

Հայ զորավարներ. Սարգիս Ճեպեճյան

Սարգիս Ճեպեճյան – Հաճընի 1920 թվականի ինքնապաշտպանական մարտերի հրամանատար: Զորակոչվել է թուրքական բանակ, փախել կոտորածներից, մտել Անդրանիկի կամավորական ջոկատը: Պատերազմի ավարտից հետո հաստատվել է Կիլիկիայում: Ստանձնել է Հաճընի ապստամբության ղեկավարությունը: Ճակատամարտում վիրավորվելով` ինքնասպան է եղել, որպեսզի չգերվի թշնամու կողմից: Share6TweetPin6 Shares

Կարդալ ավելին »

Մովսես Սիլիկյան

Մովսես Սիլիկյան – Գեներալ-մայոր: 1884 թվականից ծառայել է ռուսական բանակում: 1914 թվականին Երևանի պարետի օգնականն էր: Առաջին աշխարհամարտի տարիներին կռվել է Կովկասյան ճակատում: Աչքի է ընկել Արևմտյան Հայաստանի ազատագրության մարտերում: Նրա ընդհանուր հրամանատարությամբ հայկական բանակը Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախեց թուրքերին: Share5TweetPin5 Shares

Կարդալ ավելին »

Հայ զորավարներ. Թովմաս Նազարբեկով

Թովմաս Նազարբեկով – Հայ զորավար, գեներալ: Ծառայել է ցարական բանակում, աչքի է ընկել 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Աչքի է ընկել նաև 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ: 1914-1918 թվականներին կռվել է Կովկասյան ճակատում: Եղել է բրիգադի, դիվիզիայի հրամանատար, աչքի է ընկել բազում հաղթական ճակատամարտերում: 1917 թվականից Հայկական առանձին բանակային կորպուսի հրամանատարն էր: կազմակերպել է Մայիսյան […]

Կարդալ ավելին »

Հայ զորավարներ. Սպաղանաց Մակար

Սպաղանաց Մակար – հայ ֆիդայի: 1880 – ական թվականներից ազատագրական պայքարի մեջ է: Մասնակցել է 1894, 1904 թվականների Սասունի ապստամբություններին: Ղեկավարել է պաշտպանական մեկ շրջան:Ապստամբության պարտությունից հետո իր ջոկատով չի լքել Սասունը: Աչքի է ընկել բազում կռիվներում: Զոհվել է 1907 թվականին: Share4TweetPin4 Shares

Կարդալ ավելին »