Հայոց արքաներ. Քսերքսես Երվանդունի

Քսերքսես (Շավարշ) – Մ.թ.ա. 3-րդ դարի Ծոփքի թագավոր: Ապստամբել է Սելևկյան Անտիոքոս արքայի դեմ, ապա հաշտվել է` ամուսնանալոց նրա քրոջ հետ: Ընդարձակել է իր տիրույթները: Սպանվել է իր կնոջ ձեռքով: Share12TweetPin12 Shares

Կարդալ ավելին »

Հայոց արքաներ. Վաչագան Բարեպաշտ

Վաչագան Բարեպաշտ (485-510)-Արցախի և Ուտիքի հայազգի թագավոր  Առանշահիկների տոհմից։ Գահ է բարձրացել երկրամասում ավելի քան երկու տասնամյակ տիրած անիշխանությունից հետո, Պարսից արքա Վաղարշի օրոք (484-488)։ Ամրապնդելով Արցախ–ուտիքյան իշխանությունը՝ այն հռչակել է թագավորություն։ Թագավորանիստ է դարձրել Գյուտական ավանը։ Պայքարել է անիշխանության շրջանում տարածված հեթանոսական մնացուկների ու զանազան աղանդների դեմ, ծավալել եկեղեցական, լուսավորչական և քարոզչական բուռն գործնեություն։ […]

Կարդալ ավելին »

Հայոց արքաներ. Ամասիա

Ամասիա, հայոց նահապետ, Արամայիսի որդին, Արամանյակի թոռը, Հայկ Աղեղնավորի ծոռը, Շարայի և Երաստի եղբայրը։ Նա ժառանգում է հորից արգավանդ դաշտավայրը և Արմավիր քաղաքը։ Ունենալով երեք որդի` Գեղամ, Փառոխ, Ցոլակ, նա անցնում է Երասխ գետը և հարավային լեռան լեռան ստորոտին կառուցում երկու բնակավայր` Փառիխոտ և Ցոլակերտ, որտեղ բնակեցնում է իր երկու փոքր որդիներին։ Բարձր հարավային լեռը […]

Կարդալ ավելին »

Հայոց արքաներ. Անտիոքոս Կոմմագենացի

  Անտիոքոս  Կոմմագենացի – Կոմմագենեյի (Կամախ) թագավոր մ.թ.ա. 70-34 թվականներին, հայոց Երվանդունիների արքայատոհմից։ Հաջորդել է հորը` Միհրդատ Ա Կալլինիկոսին (Հաղթանակող) (մ.թ.ա. 120 – մ.թ.ա. 63), որը Կոմմագենեյի թագավոր էր մ.թ.ա. 96 – մ.թ.ա. 70։ Մայրը եղել է Լաոդիկեն (սելևկյան արքայադուստր)։ Եղել է Կոմմագենեյի հզորագույն արքան։ Կառուցել է Նեմրութի հայոց աստվածների դիցարանը: Share15TweetPin15 Shares

Կարդալ ավելին »

Հայոց արքաներ. Աննիաս

  Աննիաս – Հայասայի թագավոր: Մ.թ.ա. 13-րդ դարում օգտվելով հանգամանքից, որ Խաթթիի թագավոր Մուրսիլիս Բ զբաղված է կասկերի դեմ պատերազմով, նա հարձակվեց խեթական Տանկուվա շրջանի վրա, ավերեց և կողոպտեց: Հաջորդ տարին հայերը Աննիասի գլխավորությամբ զարգացրին հաջողությունը և գրավեցին խեթական պետության մի քանի շրջաններ ևս: Share18TweetPin18 Shares

Կարդալ ավելին »

Հայոց արքաներ. Կարաննիս

Կարաննիս – Հայասա-Ազզի պետության թագավոր: Մ.թ.ա. 14-րդ դարում Խաթթիի Թուրխալաս Գ արքան հզոր արշավանք է կազմակերպում Հայասայի դեմ, սակայն հայկական Կումմախա քաղաքի մատույցներում հայերը արքայի գլխավորությամբ համառ դիմադրություն են ցուցաբերում և ետ շպրտում խեթերին: Share22TweetPin22 Shares

Կարդալ ավելին »

Հայոց արքաներ. Լևոն Զ

Լևոն Զ Լուսինյան – Հայոց թագավոր Կիլիկիայում 1373-1375 թվականներին։ Հայոց գահին Լևոնին հրավիրեց ունիթոռների կուսակցությունը՝ Կոստանդին Ե–ի դավադրական սպանությունից հետո։ Սեպտեմբերի 14–ին Լևոնը ժամանեց Սիս մայրաքաղաքը և ութ ամիս անց Ս.Սոփիայի մայր տաճարում լատինական ծեսով օծվեց թագավոր, ապա իշխանների դժգոհությունը մեղմելու համար՝ նաև հայկական ծեսով։ Սակայն Լևոնը իր լատինամոլ քաղաքականությամբ հարուցեց ոչ միայն հայերի, այլև […]

Կարդալ ավելին »

Հայոց արքաներ. Կոստանդին Ե

Կոստանդին Ե- Հայոց թագավոր Կիլիկիայում 1365-1373 թվականներին։ Կոստանդնի օրոք երկրի զգալի մասը զավթել էին մամլուքներն ու թուրքմենները։ Ֆրանկամոլ հայ իշխանները, Կոստանդին Դ–ի այրի Մարիունի գլխավորությամբ, կամենում էին տապալել Կոստանդնին և գահը հանձնել Կիպրոսի Պետրոս I թագավորին։ Վերջինս նույնիսկ դրամ է հատել՝ «Պետրոս, Ամենայն Հայոց թագավոր» մակագրությամբ։ Պետրոսի նվաճողական քաղաքականությունից հիասթափված՝ Կոստանդինը չի մասնակցել Եգիպտոսի սուլթանության […]

Կարդալ ավելին »

Հայոց արքաներ. Կոստանդին Դ

Կոստանդին Դ – Հայոց թագավոր Կիլիկիայում 1345-1363 թվականներին։ Համախմբելով հայրենասեր իշխաններին՝ 1346-ին ետ մղեց մամլուքների ու թուրքմենների հարձակումը, ազատագրեց Կապան բերդը։ 1347–ի ամռանը ջախջախեց Կիլիկիա ներխուժած Եգիպտոսի սուլթանության առաջապահ գնդերը, իսկ աշնանը Կիպրոսի նավատորմիղի աջակցությամբ ազատագրեց Այաս նավահանգստային կենտրոնը։ Օգտագործելով իր ռազմական հաջողություննեևը Կոստանդինը փորձեց հաշտություն հաստատել Եգիպտոսի հետ։ Սակայն Եգիպտոսի սուլթանը, մերժելով Կոստանդնի առաջարկը՝ […]

Կարդալ ավելին »

Հայոց արքաներ. Կոստանդին Գ

Կոստանդին Գ- Հայոց թագավոր Կիլիկիայում 1343–1345 թվականներին։ Կիպրոսի թագավոր Ամորի Բ Լուսինյանի և Զապելի որդին։ 1310 թ. հոր դավադրական սպանությունից հետո մոր և 4 եղբոր հետ ապաստանել է Կիլիկիայում և ապրել Լևոն Ե–ի արքունիքում, ապա՝ Կոստանդնուպոլսում։  1343– ին Կոստանդինը 300 ֆրանկ զինվորների ուղեկցությամբ ժամանել է Կիլիկիա և հայկական ծեսով օծվել թագավոր։ Սակայն Եգիպտոսի մամլուքների և […]

Կարդալ ավելին »

Հայոց արքաներ. Լևոն Ե

Լևոն Ե – Հայոց թագավոր Կիլիկիայում 1320–1042 թվականներին։ Թագավորի անչափահասության պատճառով սկզբում երկիրը կառավարել են խնամակալ իշխանները, որոնցից կարևոր դեր է խաղացել Կոռիկոս բերդի տեր Օշինը։ 1329–ին Լևոնի հրամանով սպանվեցին նրա՝ լատինամոլ քաղաքականությունն ընդդիմացող Ալիս թագուհին, Օշին պայլը, նրա եղբայր Կոստանդին սպարապետը և ուրիշներ, որոնք մեղադրվեցին արքունի բերդեր յուրացնելու մեջ։ Լևոնը ամուսնացավ Կիպրոսի Հենրիկոս Բ […]

Կարդալ ավելին »

Հայոց արքաներ. Օշին Հեթումյան

Օշին Ա – Կիլիկիայի Հայոց թագավոր 1308-1320 թվականներին։ Ազգային ուժերի պահանջով Օշին Ա առժամանակ դադարեցրել է կրոնական վեճերը, զբաղվել երկրի սահմանների ամրապնդմամբ ու շինարարական աշխատանքներով։ Մահմեդական պետությունների նոր սպառնալիքի և Հովհաննես XXII պապի ճնշման ներքո՝ Օշին Ա և լատինամետ կաթողիկոս Կոստանդին Գ Կեսարացին Ադանայի ժողովում ընդունել են կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշում։ Սակայն ժողովրդի դիմադրությամբ չի […]

Կարդալ ավելին »

Հայոց արքաներ. Լևոն Դ

Լևոն Դ – Կիլիկիայի Հայոց թագավոր 1305–1307 թվականներին։ Կամենալով դիմագրավել մահմեդական պետությունների սպառնալիքները՝ Լևոնը նոր պատվիրակություն է ուղարկել Արևմուտք՝ օգնական ուժեր խնդրելու նպատակով։ Սակայն Կղեմեոս V պապը արևմտա–եվրոպական պետությունների օգնության փոխարեն պահանջեց, որպեսզի Հայոց եկեղեցին ընդունի կաթոլիկություն և պապի գերիշխանությունը։ Հեթում «թագավորահոր» հորդորով Լևոնը 1307–ին մայրաքաղաք Սսի Սուրբ Սոֆիա մայր տաճարում հրավիրեց ժողով և քննեց […]

Կարդալ ավելին »

Հայոց արքաներ. Կոստանդին Բ

  Կոստանդին Բ – Հայոց թագավոր Կիլիկիայում 1298-1299 թվականներին։Գահակալել եղբորը՝ բռնակալ Սմբատին տապալելուց հետո։ Ավագ եղբոր՝ Հեթում Բ–ի դեմ կռվում պարտվելով, Կոստանդինը ձերբակալվել և աքսորվել է Կոստանդնուպոլիս, որտեղ և մահացել է։ Կոստանդնի անունով և պատկերով դրվագվել են ոսկե, արծաթե և պղնձե դրամներ։ Share10TweetPin10 Shares

Կարդալ ավելին »

Հայոց արքաներ. Սմբատ Հեթումյան

  Սմբատ – Հայոց թագավոր Կիլիկիայում 1296–1298 թվականներին։ Ավագ եղբայրների՝ Հեթում Բ թագավորի և Թորոսի ապաշնորհ քաղաքականությունից դժգոհ Սմբատը, օգտվելով նրանց ժամանակավոր բացակայությունից, խլել է գահը և օծվել թագավոր։ Հայրենիք ժամանած եղբայրները Սմբատի հրամանով ձերբակալվել և բանտարկվել են Բարձրաբերդում, որտեղ Թորոսն սպանվել է, իսկ Հեթում Բ կուրացվել։ Սմբատի գահակալությունը ճանաչել է Կիլիկյան Հայաստանի դաշնակից Մոնղոլիայի […]

Կարդալ ավելին »

Հայոց արքաներ. Համամ Արևելցի

Համամ Արևելցի – Կողմանք Արևելից Հայոց թագավոր 9-րդ դարի կեսերին: Խոշոր դեր է կատարել Արևելից Կողմանց պատմության մեջ, կառուցել է Հավքախաղաց բերդը Տրտուի աջ ափին, տիրացել ամբողջ Արցախ-Խաչեն աշխարհին։ Բագրատունիների թագավորության ենթակա Համամ Արևելցու Հայոց Արևելից Կողմանց թագավորությունն ընդգրկել է Վաչագան Բարեպաշտի թագավորության ամբողջ տարածքը (Արցախ, Ուտիք, Կամբեճան)։ Նպաստել է Հայոց եկեղեցու և նրա Աղվանից […]

Կարդալ ավելին »

Հայոց արքաներ. Թորոս Գ

Թորոս Գ (մոտ. 1271 – հուլիսի 23, 1298), Կիլիկիայի Հայկական Թագավորության թագավոր էր 1293 – 1298 թթ-ին։ Թորոսը Լևոն Գ-ի որդին էր և Հեթումյանների հարստության ներկայացուցիչ։ 1293 թ-ին Թորոսի եղբայրը` Հեթում Բ-ն հրաժարվեց գահից ի օգուտ Թորոսի։ Սակայն 1295 թ-ին Թորոսը ետ կանչեց Հեթումին և նրանք սկսեցին կառավարել միասին։ Շուտով Թորոսի մյուս եղբայրը` Սմբատը գահընկեց […]

Կարդալ ավելին »

Հայոց արքաներ. Հեթում Բ

Հեթում Բ  Հայոց թագավոր Կիլիկիայում, 1289–1307 թվականներին։ Հեթումի լատինամոլ վարքագծի համար Եգիպտոսի Աշրաֆ սուլթանը չեղյալ է հայտարարել 1285–ին Կիլիկյան Հայաստանի հետ կնքած 10–ամյա հաշտության պայմանագիրը և 1292– ին պաշարել ու գրավել է կաթողանիստ Հռոմկլա քաղաքը։ Սուլթանության զորքերի հետագա առաջխաղացումը կանխվել է հայկական որոշ բերդերի զիջման գնով։ 1294– ին Հեթումը, գահը զիջելով իր եղբայր Թորոսին, մտել […]

Կարդալ ավելին »

Հայոց արքաներ. Լևոն Գ

Լևոն Գ – Հայոց թագավոր Կիլիկիայում 1269–1289 թվականներին։ 1256–ին Հեթում Ա 20–ամյա Լևոնին շնորհեց «ձիավոր ասպետի» կոչում և հռչակեց գահակից։ 1262–ին Լևոնը ամուսնացավ Լաբրոնի տեր Հեթում իշխանի դստեր՝ Կեռանի հետ։ Եգիպտոսի սուլթանության զորքի դեմ Սև լեռների շրջանում մղած մարտում արքայազն Լևոն գերվեց և բանտարկվեց, իսկ նրա եղբայր Թորոսը սպանվեց։ Հեթում Ա որոշ զիջումներից ազատեց Լևոնին։ […]

Կարդալ ավելին »

Հայոց արքաներ. Հեթում Ա

  Հեթում Ա – Հայոց թագավոր Կիլիկիայում 1226–1269 թվականներին։ Հեթումյանների արքայատան հիմնադիրը։ Ֆիլիպ թագավորին 1225–ին գահընկեց անելուց հետո, Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ, Կոստանդին պայլը իր 13–ամյա որդի Հեթումին պսակել է Զապել թագուհու հետ և հունիսի 14–ին հռչակել թագավոր։ Հեթումի օրոք ավելի կենտրոնացվեց միապետական իշխանությունը, հաղթահարվեցին ներքին երկպառակությունները։ Հզորացնելով ռազմական ուժերը, ամրացնելով պետության սահմանները՝ Հեթումը վարել […]

Կարդալ ավելին »