Այ քեզ նենգություն

13-րդ դարի սկզբին միաժամանակ երեք կաթողիկոսներ կային Հայ առաքելական եկեղեցում՝ Անիում, Աղթամարում և Ամենայն հայոց կաթողիկոսը՝ Սիսում: Արևելահայ վարդապետները ենթակա էին Անվո Բարսեղ կաթողիկոսին, իսկ Փոքր Հայքի հայությունը ենթակա էր Սսում նստող Հովհաննես Զ ամենայն հայոց կաթողիկոսին: Որպեսզի ջլատեն Կիլիկիո հայոց թագավորության ուժերը և Փոքր Հայքի հայությունը Կիլիկիո ազդեցությունից դուրս մնա՝ արևելահայ հոգևորականները կաշառում են […]

Կարդալ ավելին »

Ահա քեզ ազգափրկիչ եկեղեցի…

Հաղբատի Սուրբ Նշան եկեղեցու այս արձանագրությունը դիպուկ է բնորոշում Հայ առաքելական եկեղեցուն. -Ի ժամանակս ինքնակալ արքային Դաւթի բարեպաշտիի եւ յաղթաւղի՝ որդւոյ Գիորգեայ, որդւոյ Բագրատայ… որ տիրեաց գաւառս եւ ազինս… եղեւ խնամաւղ Հաղբատայ եւ Սանահնի… ընթացեալ քաղցր եւ բարեսէր աստուածապաշտութեամբ… զՀաղբատս ի մթնութենէ աւերութեանն ազատեաց, գրով եւ վճռով ընծայեաց ի սուրբ եկեղեցիս զայգիս…, զգեղւն… եւ ամենայն […]

Կարդալ ավելին »

Ինչպես դառնալ կաթողիկոս

854 թվականին մահանում է Հովհաննես կաթողիկոսը: Նույն թվականին Երազգավորսում եկեղեցական ժողով է գումարվում՝ նոր կաթողիկոսի ընտրության համար: Կաթողիկոս է ընտրվում ոմն աշխարհիկ… Զաքարիա Կոտայեցի, ով մեկ տարվա մեջ ձեռնադրվում է սարկավագ, քահանա, եպիսկոպոս և կաթողիկոս դառնում… Ահա թե ինչ լավն է մեր Հայ առաքելական ամենասուրբ եկեղեցին… Share5TweetPin5 Shares

Կարդալ ավելին »

Եկեղեցին ազգայի՞ն…

Ասում եք՝ մեր ազգային եկեղեցին: Քավ լիցի: Եկեղեցու պաշտոնական անվանումն է՝ Հայաստանյաց (Հայաստանի) առաքելական սուրբ եկեղեցի: Հիմա ասացեք տեսնեմ, որտե՞ղ տեսաք ազգայինը… Անգամ՝ ոչ թե Հայ առաքելական, այլ՝ Հայաստանի առաքելական եկեղեցի… Թե՞ ձեր Թադեոսն ու Բարդուղոմեոսն էին հայեր, տեղյակ չեմ… Եվ ինչպե՞ս կարող է ազգային լինել մի կառույց, որի ողջ գաղափարաբանությունն ազգին նվաստացնելն է, ազգին […]

Կարդալ ավելին »

Ո՞վ է կռապաշտ. քրիստոնյան թե՞ հեթանոսը…

Վերջերս հաճախ եմ կարդում, երբ քրիստոնյաները հեթանոսներին անվանում են կրակապաշտ կամ կռապաշտ: Հարգելիներս, ես դեռ չեմ  հանդիպել մեկ հեթանոսի, ով կրակ է վառում ու դեմը չոքած աղոթում: Բայց քրիստոնյան մոմ է վառում ու դեմն աղոթում: Ես դեռ չեմ հանդիպել հեթանոսի, ով Գառնիի տաճարի սյուները կհամբուրի: Բայց եկեղեցու դուռը ուղղակի լիզող քրիստոնյաների շատ եմ հանդիպել: Դեռ […]

Կարդալ ավելին »

Դեռ էն գլխից՝ ձուկը գլխից է փտած…

Որպեսզի հասկանալի լինի, թե քրիստոնեական կրոնն ու եկեղեցին որքան են ի սկզբանե նեխած եղել ու կոռուպացված, բերեմ հետևյալ օրինակը. Հայոց եկեղեցու Ժողովաց հավաքածույի մեջ Թադևոս առաքյալին վերագրված և 29  հոդվածներից բաղկացած, հարց ու պատասխանի ձևով օրենսդրություն կա. Այստեղ Հիսուսի առաքյալը նզովում է այն եպիսկոպոսներին, ովքեր կաշառքով կամ ազգակցական կապի համար տգետներին եկեղեցու առաջնորդ կամ վերակացու […]

Կարդալ ավելին »

Հայ եկեղեցին՝ հանուն ռուս զինվորի

Հայ եկեղեցին երբևէ չի փառաբանել հայ զինվորին: Հանուն հայրենիքի (ոչ հանուն կրոնի) զոհված որևէ զինվորի համար փառքի կոթող չի կառուցվել կարծեմ 1700 տարիների ընթացքում: Սակայն… 1828 թվականին ռուսները ավարտեցին Արևելյան Հայաստանի գրավումը: Իսկ 1834 թվականին Օշականի մոտ Եփրեմ Ձորագեղցի կաթողիկոսի կողմից կանգնեցվեց ռուս զինվորին նվիրված (Օշականի ճակատամարտի կապակցությամբ) փառքի կոթողը… Share10TweetPin10 Shares

Կարդալ ավելին »

Մեսրոպ Մաշտոցը՝ առաջին ինկվիզիտո՞ր…

,,Ուստի (Սահակը) Մեսրոպին (Մաշտոցին) է հանձնում արևմտյան կողմի ուսուցման գործը և նրա մոտ է թողնում իր Հմայակ և Համազասպյան թոռներին,Վարդան ստրատելատի եղբայրներին:Հրամայում է քննել պղծագործ բորբորիտոններին, և եթե ոչ մեղմությամբ և ոչ խստությամբ ուղղության չգան, ապա չարչարանքներով հալածել,ինչպես թշնամիներ թշնամիներից վրեժ առնեն, որպեսզի իրավացի մահով հոգիների անիրավ մահը խայտառակվի,,: Ապա, Մաշտոցը ջանադրաբար կատարում է իր […]

Կարդալ ավելին »

Եկեղեցուն մեռելներ են պետք, հերոսներ պետք չեն…

Հայ եկեղեցին սրբադասել է 481-484 թվականների հակապարսկական ապստամբության դրդիչներին՝ զույգ կաթողիկոսներին՝ Գյուտին և Հովհաննես Մանդակունուն: Սակայն չի սրբադասել ապստամբության կազմակերպչին ու հաղթական ավարտին հասցնողին՝ Վահան Մամիկոնյանին: Ինչու՞… ո՞րն է սրա դասը… Եկեղեցին իրավամբ, Վահանին ու ապստամբության մյուս առաջնորդներին արհամարհել է ու պատմության մեջ չի արժանացրել արժանապատիվ դիրքի: Հայ եկեղեցին Վահանի հետ վարվել է այնպես, ինչպես […]

Կարդալ ավելին »

Հայերի հույս ու ապավեն մոնղոլ խանը…

Հայ հոգևորական գործիչ, պատմիչ Ստեփանոս Օրբելյանն իր ,,Սյունիքի պատմություն,, գործում, մոնղոլ խանի մասին այսպես է արտահայտվում. ՙՄեծ և բարեպաշտ աշխարհակալ արքան՝ քրիստոնյաների հույս ու ապավեն Հուլավու ղանը: …Հուլավուի տեղը նստեց իր որդի Աբաղան՝ հեզ, բարի, խաղաղարար մի մարդ, որը ևս սիրում էր քրիստոնյաներին՚: Հիշեցնեմ, հայ հոգևորականները քանի-քանի հայ արքաների պախարակեցին ու կործանեցին, ինչ է թե՝ […]

Կարդալ ավելին »

Լեռ Կամսարը քրիստոնեության մասին

Պետք է ասել, որ մինչև Քրիստոսի աշխարհ գալը, հայերը շատ լավ պաշտպանվում էին իրենց թշնամիների հարձակումներից։ Իսկ այս բանը Աստծու սրտովը չէր։ Դրա համար Աստված ուղարկեց Քրիստոսին հային ասելու, որ սուր չվերցնի, որովհետև՝ ով սուր վերցնի, սրով էլ կընկնի՝ պետք է հնազանդ լինել տերերին, և եթե մեկն իր մեկ երեսին զարկի՝ մյուս երեսն էլ դարձնի։Հայ […]

Կարդալ ավելին »

Բա Խորենացի՞ն…

Երբեմն, որ քննադատում եմ եկեղեցուն, շատ հավատացյալ հայրենակիցներս մատնացույց են անում եկեղեցու կողմից սրբադասված մեծերին, ասելով օրինակ՝ Բա Խորենացի՞ն… Չիմանալով հանդերձ, որ այդ մեծերին եկեղեցին կեղեքել է, սպանել, ապա նոր սրբադասել… Ահավասիկ, մեկ եկեղեցական պատմիչ բնավ չի թաքցնում, թե այդ պիղծ կառույցը՝ Հայ առաքելական եկեղեցին, ինչպես է վարվել Խորենացու նկատմամբ: Քրիստոնյանե՛ր… Հիմա ես եմ ձեզ […]

Կարդալ ավելին »

Բաց նամակ՝ ուղղված Միքայել Աջապահյանին.

Միքայել Աջապահյան. Քեզ չեմ դիմում հարգելի, Տիար, Սրբազան, նման ձևակերպումներով: Դու դեռ տարիներ առաջ, քո իրական ստոր էությունն ի ցույց դրեցիր: Իսկ այսօրվա վարքդ, երբ արգելել ես հանուն հայրենյաց զոհված զինվորի դին եկեղեցում տեղադրել, արդեն իսկ մատնանշում է ոչ միայն ստոր, այլև՝ հայրենադավ, ազգադավ ու պիղծ էությունդ…. Հարցեր ունեմ ուղղված քեզ. Այդ թվում՝ քեզ պես […]

Կարդալ ավելին »

Թովմա Մեծոփեցին հայ հոգևորականության մասին

Թովմա Մեծոփեցին այսպես է նկարագրում 14-15-րդ դարերի հայ հոգևորականությանը… – Զանկեալս ի կարգէ գարշութեամբ վաւաշոտ բղջախոհութեան` ի յաստիճան առաքելական կոչէին: – Գայթակղութեամբ զբազումս ի հաւատոցն Քրիստոսի ի բաց հանէին: – Անառակութեամբ եւ արբեցողութեամբ եւ պիղծ վարուք շրջէին: – Հասարակ ձիթապտղի ձէթով զՀոգին ի բաց բարձին: – Արծաթով տային զշնորհս Հոգւոյն Սրբոյ: – Ի վերայ միոյ […]

Կարդալ ավելին »

Սևակը Հիսուսի նենգ էության և հայոց հին հավատքի մասին

  Հիսուսի էության նենգությունն ու կեղծավորությունը չափածո թերևս, ոչ ոք չի կարող ավելի վառ նկարագրել, քան արել է Սևակը…. «ԵՎ ԱՅՐ ՄԻ` ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ» Ա Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ, Եվ դարե՜ր առաջ: Մենք բռնությունից խույս էինք տալիս՝ Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ. Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում Եվ դրանով իսկ անուն ստանում՝ Կոչելով […]

Կարդալ ավելին »

Օ՜, մնայինք հեթանոս

Եկեղեցին պնդում է, թե ով քրիստոնյա չէ, կամ ով հակաեկեղեցական է՝ հայ չէ… Ահավասիկ, ևս մեկ ոչ հայ… ով կա՛մ թուրքերից գռանտ է վերցրել, կա՛մ հոգին ծախել է սատանային…. Օ՜, մնայինք հեթանոս, Բիրտ լինեինք ու վայրագ, Մեր լեռներում քարաքոս Ի՞նչ գործ ուներ խաչ ու վանք: Ի՞նչ գործ ուներ Քրիստոսն Իր հեզությամբ մեզ խաչող, Ոչ խունկ […]

Կարդալ ավելին »

Բիբլիայի, բդերի և ճշմարիտ հավատքի մասին…

Բիբլիան՝ Սուրբ գիրքը, իսկապես սուրբ գիրք է: Այնտեղ պարզվում է՝ ամեն ինչի մասին գրված է: Գրված է նաև մեր իրականության, հայի ամանօրյա սեղանների, խոզի բդի ու հավատացյալ հայության բդամոլության մասին…. Ահավասիկ…. ⁷ խոզը, որը թէեւ կճղակաբաշխ է՝ կճղակներ ունի, բայց չի որոճում, ուրեմն նա ձեզ համար պիղծ է։ ⁸ Ո՛չ դրանց միսը կերէք, ո՛չ էլ […]

Կարդալ ավելին »

Ի՞նչ կասի հայոց հավատացյալ Հոտը…

Երբ ես եմ բնութագրում հայ առաքելական եկեղեցու պիղծ հոգևորականությանը՝ հավատացյալ հայոց Հոտը ինձ մեղադրում է գործած ու չգործած բազում մեղքերի մեջ… հիմնական մեղադրանքը՝ բնականաբար, դավաճանությունն է…. Ահավասիկ, մեկ այլ ,,դավաճան,,՝ Հայ առաքելական եկեղեցու 12-րդ դարի հենասյուներից մեկը՝ Ներսես Լամբրոնացի արքեպիսկոպոսն ինչպես է բնութագրում հայ հոգևորականությանը…     Նրանք, Ներսես Լամբրոնացու բնորոշմամբ, տխմար են, անկարգ, շաղակրատներ, […]

Կարդալ ավելին »

Լիրբ ու կատաղի հաչող շներ

12-րդ դարի հայ եկեղեցու ականավոր ներկայացուցիչներից մեկը՝ Ներսես Լամբրոնացին, Հայոց արևելյան կողմի վարդապետներին, որոնց մոտ կենտրոնացած էր հայ կղերականության ողջ միտքն ու զորությունը, իրենց կարծրացած աշխարհայացքի համար քննադատելով, բնութագրում էր որպես ,,անխելք, անգետ, թշվառ, ողորմելի,, , իսկ կանկրետ Հաղբատացվանքի առաջնորդ Դավիթ Քոբայրեցուն և Սանահինի վանատեր Գրիգոր Տուտեորդուն կոչում ,,Լիրբ ու կատաղի հաչող շներ,,: Հ.Գ. Կարծում […]

Կարդալ ավելին »