Մորս…

  Ամենատաք ու ապահով գիրկն եմ հիշում մորս կրկին, Ու կաթնահոտ կրծքի արագ բաբախյունը պիրկ շուրթերիս, Գորովալից ու խանդավառ հայացքը ջինջ մորս դեմքի, Իր առաջին ե՛րգն ամոթխած, իմ մանկական օրորոցին….   Մորս կաթի հա՛մն եմ հիշում, ափի քնքուշ շոյանքն այտիս, Մորս աչքի կաթիլն բյուրեղ իմ առաջին թոթովանքին, Նաև քնքուշ համբույրն անգին, իր զավակի օրոր քայլին, […]

Կարդալ ավելին »

Թե կարդաս հոգիս…

Թե կարդաս հոգիս… Կտեսնես այնտեղ կարոտի բորբոք Հնոցում այրվող`մի կրակ Արև, Որի պատկերը քո սիրատոչոր ու կրքաթաթախ գրչով երգեցի:   Թե կարդաս հոգիս… Կտեսնես այնտեղ մի հարբած աշուն, Որի խաշամը` կրքախեղդ, նախշուն, Անհագուրդ սիրով պարում է օդում:   Թե կարդաս հոգիս… Կտեսնես ինչպես տխուր, գլխիկոր, Դուռդ եմ թակում, Արցունքի շիթից` խունացած այտիս կաթիլը սրբում:   […]

Կարդալ ավելին »

Թե խոսքեր են պետք լռելու համար…

Չասված խոսքեր, որ դուրս են հորդում Սրտիս անձկալի խորունկ անկյունից, Եվ չասված բառեր, որ իմ աչքերի փայլով են խոսում, Ու լռելայն ճիչ… հոգոց մի անձայն…   Թե խոսքեր են պետք լռելու համար` Ընտրիր իմ սրտի խուլ հառաչանքը, Ճիչը իմ հոգու ցավ անտարբերության… Քա՛ր անտարբերության… դեպ տառապանքը…   Թե կրակ է պետք հոգիդ ջերմացնող՝ Վերցրու իմ […]

Կարդալ ավելին »

Դե, գիրկս եկ…

Օրը մթնեց, լույսը մարիր, ու գիրկս եկ… Առաջնորդիր քո ննջարան… ու անձնատուր՝ հմայքդ բեր… Ես՝   կրքախեղդ ու հեթանոս տաք կարոտով, Դու՝ վայրենի քո նազանքով,,, դե՝ գի՛րկս եկ… Անուշահամ ու մեղրածոր քո շուրթերով կիրքս երգիր, Վարագուրիր ինձ քո մահճում, գոտիդ քանդիր ու … Արձակիր… սեգ նազանքդ, ամոթդ հեգ… մի կո՜ղմ նետիր: Ու ծծերիդ ալ կարմիրին թող […]

Կարդալ ավելին »

Եկ այս գիշեր…

Գեթ մի գիշեր… Թող, որ վառվեմ,անէանամ ես քո հոգում, Դառնամ ցնորք,երազ, տեսիլք՝ լոկ քո սրտում, Անհագ սիրով,կրքի դողով թող սարսռամ քո տաք գրկում, Թող համբույրիդ համը զգամ ու կրքերիդ գերին դառնամ… Գեթ մի գիշեր… Աստղերով լի, լուսնաթաթախ մի տաք գիշեր, Լինեմ քոնը, քո խելառը, քո տարփածուն, բռնակալը… Թող քո վառված ու թեժացած տաք հնոցում, Զգամ […]

Կարդալ ավելին »

Ես քո խե՜նթն եմ…

Ես քո խե՜նթն եմ… խոստովանեմ՝ խենթությունը իմ կոչումն է. Ես քո խե՜նթն եմ…  թող որ հոգուս ողջ խնդությամբ Քո մեղմ հրից բոցավառեմ, հուսավառվեմ… Ես քո խե՜նթն եմ…  խոստովանեմ, խենթությունը իմ երազն է. Արև սիրուդ խենթ երազով ես ապրել եմ, տենչացել եմ, Արբեցել ու… խենթացե՜լ եմ… Ես քո խե՜նթն եմ… երջանկության սպասումին, քո համբույրին, Խենթի նման […]

Կարդալ ավելին »

Մնաք բարով….

Մնաք բարով եմ ասում ձեզ աստղեր, Իմ տաք անուրջներ, իմ ջերմ երազներ, Մնաք բարով, դուք՝ կանայք սիրելի, Մնաս բարով դու, Արև անձկալի…   Ինձ սիրողներին՝ արցունքի կաթիլ, Ինձ ուրացողին՝ մի դառը ժպիտ, քմծիծաղ մի սին, Ես հեռանում եմ քաոսից անդին, Դեպ երկնի Արև-հորիզոնը ջինջ…   Մնաք բարով, դուք՝ իմ կիսատ գործեր, Չսիրված կանայք, չվառված մոմեր, […]

Կարդալ ավելին »

Տաք հրապույր էր մարմինը նրա…

Տաք հրապույր էր մարմինը նրա, Կինն գեղեցիկ է արբունքի պահին, Կրակոտ համբույր, ու շնչակտուր՝ Շուրթերն  էին լռում… մեկ-մեկու գրկում… Տղան խենթացած կրքի երկունքից՝ երկչոտ ափերով Զգում էր հևքը կախարդիչ մարմնի… Մերթ՝ գիրկն էր առնում իրանը նրա, Մերթ՝ շուրթը հպում պապակված շրթին… Թե որքա՞ն տևեց ամեն մի համբույր՝ դժվար է ասել. Լուսինն էր միակ վկան տռփանքի. […]

Կարդալ ավելին »

Արև գրկած, Լույսին փարված մերկ մարմնին Աստվածուհու…

Արևավառ, Արևափառ, Արև դարձած սերս անմար Եկավ այցի խավար օրվաս աղջամուղջին. Արևի պես վառ աչքերով հոգիս խայթեց սուր հայացքով, Փարվեց ուսիս, ու շշնջաց իմ ականջին. Ջահդ վառիր… Արևավառ պարանոցին ցողի կաթիլ, Արևահամ զույգ կրծքերին կոկոն հատիկ… ջերմ ափերով Ինձ մատուցեց. – Խենթ, ծարավդ եկ, փարատիր…. Արև բույրից հանց արբեցած, հանց խենթացած, Ես փարվեցի ճերմակ գրկին […]

Կարդալ ավելին »

Երգերս քոնն էին սիրելիս…

Երգերս քոնն էին սիրելիս, ու հույսս՝ դու էիր, սիրելիս, Երազս քոնն էր, սիրելիս, Արևս դու էիր, սիրելիս… Մորմոքս քոնն էր, սիրելիս, Կարոտս դու էիր, սիրելիս, Ժպիտս, բարս, հոգիս ու խաղս, ամենը քոնն էին, սիրելիս… Եվ սիրտս, սիրտս, հուր դարձած սիրտս… Քո Լույսն ու հուրն էր, սիրելիս… Իսկ հիմա՞, հիմա… կիսել ես սիրելիս, Կողոպտել ու տարել […]

Կարդալ ավելին »

Սանձարձա՜կ եղիր…

Արձակիր վարսերդ. Թափիր ուսերիդ հանց Արևի շյուղ. Արձակի՜ր սանձերդ… Կրքիդ խենթությամբ  ջերմացրու հոգիս, Արձակիր քողդ… թող աչքերիցս կայծեր թռչկոտեն հանց թիթեռնիկներ, Թառ լինեն այտիդ փոսիկին կարված արցունքի ծովին…   Կրծքիդ հանց Արև թառ ելած փոքրիկ կոճա՜կն արձակիր. Կուրծքդ ազատիր նեղ-կաղապարած ստվերի հովից ու.. Արևի՜ն տուր… Սանձարձա՜կ եղիր… Արևն արձակիր իմ կայծ-աչքերից, Ու կրծքիդ կոկոմ վարդերի՜ն […]

Կարդալ ավելին »

Թույլ տուր քո Արև իրանը գրկեմ…

Թույլ տուր քո Արև աչքերից ելած ցողերը սրբեմ, Արևից ծագած ու վարսեր դարձած շողերը շոյեմ. Թույլ տուր Արևից պոկված, ու կրծքիդ թառած, Զույգ ծաղիկներիդ կոկոնը քաղեմ… Արևիդ փայլից, Արև նազանքից հոգիս ջերմացնեմ, Արևով սնված, Արև շուրթերիդ շաղիկը մաքրեմ… Թույլ տուր քո Արև իրանը գրկեմ, գոտիդ արձակեմ, Արևով վառված, Արև-ճրագիդ հուրը բորբոքեմ… Share75TweetPin75 Shares

Կարդալ ավելին »

Քանդիր կապանքը…

Քանդիր կապանքը…. Արձակիր հոգիս անտես շղթայից. Աչքերիդ փայլից, քո կեղծ ժպիտից, Որ տապանում է սերս ամեն օր…. Քանդիր կապանքը… Թույլ տուր հենց այսօր, այս լուսաբացին Հանց մի որձ կատու, փնտրեմ ու գտնեմ Ինձ հասանելիք ու մի մոլորյալ սպիտակ էգ շուն… Քանդիր կապանքը…. Քար անտարբերությամբ շղթայված հոգիս Էլ չի դիմանում այս արհեստածին ու սուտ խաբկանքին…. Սիրո […]

Կարդալ ավելին »

Արև կա, Արև կա իմ սրտում…

Աչքերդ Արև են, նրանք ջերմացնում են հոգիս, Որքան էլ հայացքդ փախցնես, քո հուրը կառնեմ շողքերից… Թախիծ կա նրանց խորքերում, կարոտ կա ու հուշ անցյալի, Որքան էլ սառցով դու պատես՝ կիրք ու ցասում կա բաղձալի: Ոչինչ մի խոսիր շուրթերով, մեկ է՝ կխոսեն աչքերդ, Խոսքերը միայն խաբկանք են, աչքերդ՝ մատնում են լիուլի: Արևի փայլով աչքերիդ պատմում ես […]

Կարդալ ավելին »

Մի կիսատ Արև…

Մի կիսատ բարև, կիսատ մի կարոտ, Մի կիսատ Աստված, կիսատ մի Արև, Մի մեծ, կիսատ սեր, կիսատ տառապանք, Կիսատ մի համբույր, կիսատ մի հայացք… Ու կիսատ-կիսված մի ամբողջություն, Ու կիսատ կիսված մի մեծ երազանք. Ու մի հուր Արև՝ կիսատ, մասնատված, Կես՝ ցավ, կես՝ կրակ, կես՝ համատարած…. 15.02.2015 Share152TweetPin152 Shares

Կարդալ ավելին »

Թող խաբված լինեմ, բայց ոչ՝ հուսահատ…

Քո փափուկ գրկում, քո տաքուկ ստում Թող խաբված լինեմ, բայց ոչ՝ հուսահատ… Տար ինձ քո աշխարհ… տար անվերադարձ. Տար ու պարուրիր քո քնքուշ սրտում, ցանկալի ստում… Հույս տուր ինձ բարի, հույս տուր անձկալի, Հոգուդ ջեռոցից, մարմնիդ բոցից սերս կրակիր… Ինձ Արև դարձիր, սառույցս հալիր, Քո գիժ խայտյանքով կարոտս մարիր… Share102TweetPin102 Shares

Կարդալ ավելին »

Մի՞թե առաջին սերն է միայն սեր

Մի՞թե առաջին սերն է միայն սեր… Բոլոր երգերը առաջին սիրո՝ կե՜ղծ են, սոսկ՝ հուշե՜ր… Ամենաանկեղծ սերը՝ Վերջի՜նն է… Ցավի պես անկեղծ, համբույրի պես կարճ…. Այն որպես կանոն՝ չի մեռնում երբեք… Չէ՞ որ, վերջի՜նն է, թա՜նկը, անամոք… Առաջին սիրուն չեն սպասում երբեք, Բայց դե վերջինին՝ Դարձի՜ր ինձ մոտ, ե՜կ… Share156TweetPin156 Shares

Կարդալ ավելին »

Հեռանու՞մ ես, գնաս բարով…

Հեռանու՞մ ես, գնաս բարով, բայց գեղեցիկ հեռացիր, Հանց ճախրանքով որ եկել ես, հանց ժպիտով հեռացիր, Լուսավոր ու ջինջ պատկերդ սրտիդ մաղձով մի եղծիր, Քո զայրացած հայհոյանքով, հոգուս լույսը մի մարիր: Ես սիրել եմ քո նազանքով քայլքը չքնաղ, Օրոր ասող քո շուրթերի մեղրածորան ժպիտը թաց, Քո հայացքը հեզահամբույր ու թախծոտ խաղն աչքերի, Խելակորույս ու կենարար, գլխապտույտ […]

Կարդալ ավելին »

ԹՈՂ ՔՈՆԸ ԼԻՆԵՄ

Թող քոնը լինեմ…. Քո խենթ կրակի ջեռոցը լինեմ, Սրտիդ անթեղած դառնահամ սիրո Ամոքը լինեմ… Թող քեզ հետ լինեմ, գիշեր, թե ցերեկ, Լույսդ, ստվերդ, հոգոցդ լինեմ… Սյուքդ ու տապդ թող իմը լինեն, Հոգիդ փոթորկող խենթը թող լինեմ, Գտած, կորցրած, բայց սրտիդ խորքում Փայփայած, պահած, Երկար սպասած Երազդ լինեմ…. 18.05.2014 Share121TweetPin121 Shares

Կարդալ ավելին »

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՍՐՏԻԴ ԲԱՆԱԼԻՆ ԳՏՆԵԼ

Ուզում եմ սրտիդ բանալին գտնել, Ու նրան տիրել անվերջ, անընդմեջ, Քո մեջից հանել կնոջ չարակամ Խանդը, որ սերեր կարող է ջնջել…   Ուզում եմ քեզ հետ գիշերն սպանել, Կրծքիդ կաթնահոտ գգվանքից արբել… Փարվել մարմնիդ ճերմակ փափուկին, Եվ քո ջերմությամբ, սերս բորբոքել:   Ուզում եմ շուրթիդ ծաղիկը սեղմել, Ու կլանել այն պապակված լեզվով, Քո հուրը գրկել […]

Կարդալ ավելին »