Ինչպե՞ս են չափում կարոտը…

Ո՞րն է կարոտի չափման միավորը, ինչպե՞ս են չափում կարոտը, սիրելի՛ս… Մետրեր, կիլոմետրեր, րոպեներ, ժամեր… Ո՛չ, հազար անգամ՝ ո՛չ… Կարոտը չի չափվում ժամանակով, տարածությամբ… Կարոտը… ես կարոտում եմ անգամ, երբ դու կողքս ես, երբ գրկումս ես… Կարոտի չափման միավորը սիրելիս, աչքերիդ թախիծն է, շուրթերիդ կանչն է, քո հրաբորբոք համբույրն է, քո Արև-պայծառ ժպիտն է, կարոտի չափման […]

Կարդալ ավելին »

Թող կարոտեմ քեզ…

Թող սիրելիս, թող կարոտեմ քեզ այսօր… Բայց կարոտս հեռավորության ու չգոյի կարոտ չէ: Այսօր կարոտում եմ մեր… Ապագան: Կարոտում եմ վաղվա համբույրդ, կարոտում եմ շուրթերիդ մրմունջը, կարոտում եմ աչքերիդ երջանկության կաթիլը, որ… վաղն եմ սրբելու իմ շուրթերով: Թող հաշվեմ վայրկյանները, րոպեները, ժամերը, որոնք ավելացնում են կարոտս, ուժգին փոթորկի պես ինձ տարուբերում սենյակիս մթության մեջ, ու […]

Կարդալ ավելին »

ԵՍ ԳՐԿՈՒՄ ԵՄ ԽԱՎԱՐԸ

Ճամփորդել եմ ուզում… դեպի Չգոյը, դեպի Անհունը… Տիեզերք… անծիր… ուր… շատ կան աստղեր, արևներ, բայց… հավիտենական խավար է, անհուն ու անսահման խավար: Իսկ խավարում գեղեցիկ է… Լույսը… փոքրիկ մի առկայծում անգամ և խավարը ցրվում է, նահանջում է… Խավար… դու խտացնում ես… Լույսը… Լույսն ու Խավարը թվում է՝ թշնամիներ են: Բայց… ցերեկով վառված ճրագը լույս չի […]

Կարդալ ավելին »

ԹՈՂ ՓԱՐՎԵՄ ՑԱՎԻԴ

Քո մի այտին Երջանկություն է դաջված, մյուսին՝ Ցավ… ես համբուրում եմ նրանց հերթով… Քո սրտում, հոգում բերկրանք է, մտքումդ՝ տառապանք… ես ամեն անգամ փարվում եմ քեզ, ու շոյում, շոշափում սիրտդ, հոգիդ…  բերկրանքդ վայելելով, տառապանքդ՝ քեզ թողնելով… անարդար է, ներիր… Ես ճաշակում եմ Պտուղը սիրո, վայելում Բերկրանքը կյանքի, բնավ չմտածելով, որ ամեն մի բերկրանք, սեր ու […]

Կարդալ ավելին »

ՀԱՎԱՏԱՐԻՄ ՍԻՐՈՒՀԻՍ…

Կեղեքված հոգուս խռովքը միայն դու՛ կարող ես սփոփել, իմ լքյալ, բայց հավատարիմ Սիրուհի: Անարդար եմ վարվել քեզ հետ, ների՛ր…  լքեցի քեզ, երբ ուժեղ էի, ինքնավստահ ու պայծառ հայացք ունեի դեպ ապագան… ու այդ ապագայում դու չկայիր, քեզ չէի տեսնում: Իսկ այժմ, այժմ հոգուս վհատությունը քեզնով եմ ուզում փարատել, հոգուս դատարկությունը քեզնով լցնել… Գիտեմ, սպասում ես […]

Կարդալ ավելին »

ԴՈՒ ԱՍՏՎԱԾՈՒՀԻ ԵՍ…

Դու կրակ ես, հուր ես: Կախարդ ես, դու կարող ես հոգեառ հրեշտակի պես քո հրով սպանել, կարող ես երջանկացնել: Դու թագուհի՛ ես: Քո արտաքուստ հանդարտության, աչքերի մեղմ խաղի մեջ կիրք ու փոթորիկ է… Դու թաքնված ես… ամենից, անտես աչքերից… հեռու ես… դու երևում ես հանց մի գիսավոր երկնակամարում, ճեղքում ես սրտեր, հոգիներ քո հրով այրում, […]

Կարդալ ավելին »

ԵՍ ՄԱՐՄԻՆԴ ՆՎԱԳԵ՛Լ ԵՄ ՈՒԶՈՒՄ…

Սիրելի՛ս, հոգուդ մերկությունն եմ տեսնում… Հմայքիդ խայտյանքը չի կարող իմ ամենատես աչքից թաքցնել հոգուդ խորունկ անդունդը, որ… սիրով է լի, կրքով ու կարոտով է լի: Մի՛ մոռացիր, ես շոշափում եմ այն… շոշափում եմ հոգիդ… իմ կոշտ մատներով նվագելով մարմնիդ թովշանքը… որ Ցնորք ու Կիրք է կոչվում… Մի՛ թաքնվիր ամոթխածության շղարշի տակ: Իմ աչքերը հոգուդ մեջ […]

Կարդալ ավելին »

ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՍՏՎԱԾ ԼԻՆԵԼ

Ասում ես՝ Սերը վայե՞լք է,-… Չէ՛… վայելքն անսպառ չի լինում, բայց քո սերն անսպառ է: Ասում ես՝ Սերը տառապա՞նք է,-… Գուցե, մի պահ, բայց… այդ տառապանքը նման է երկունքի ցավին, որին բերկրանքն է հետևում: Քո սերն էլ տառապանք է պատճառում երբեմն, բայց, այն բերկրանքը, որ ապրում եմ քո գրկում, այն գիտակցությունը, որ կաս… մոռացնել է […]

Կարդալ ավելին »

ՄԻՆՉԴԵՌ ԱՊՐԵ՛Լ Է ՊԵՏՔ

Պայմանականություններ. Մենք նրանց ստեղծում ենք ու դառնում գերի նրանց ձեռքում: Մենք նրանց ստեղծում ենք որպես օրենք, որպես կանոն, սկզբունք… ապա նրանք աստիճանաբար վեր են ածվում  ավանդույթի: Իսկ մենք դառնում ենք այդ ավանդույթի գերին… Ժամանակը, կյանքը երբեք կանգ չեն առնում, ամեն ինչ շարժման մեջ է, իսկ մենք… այդ պայմանականությունների, այդ ավանդույթների գերին ենք մնում… Երբեմն նրանք […]

Կարդալ ավելին »

ՀՈԳԻ՛Ս, ԱՇԽԱՏԻՐ ՉԿԾԿՎԵԼ ՑԱՎԻՑ…

Հոգի՛ս… Ինչու՞ ես տրտմած… ինչու՞  ես տխուր… Ինչու՞ են փակ դռները հոգուդ ու հույզերիդ… նյարդե՞րդ են պրկված, խավա՞ր է շուրջդ…  թե՞ սեփական անզորության իրատես պատրանքն է պարուրել միտքդ… Արդյո՞ք ճիշտ ես գնահատում իրականությունը… Ի վերջո, ուզում ես փախչե՞լ իրականությունից… դու ջերմանու՞մ ես Արևից, հոգիդ խայտու՞մ է Լույսից… դու գիտե՞ս թե սիրված լինելն ինչ բան է, […]

Կարդալ ավելին »

ՀԱՄԲՈՒՅՐ

Համբույր… կա՞ ավելի դյութիչ երևույթ, ավելի հաճելի ու կրքահույզ, ավելի բովանդակալից տվյատանք, որ կարող է անել մարդը: Համբույր… դա շուրթերի հպում չէ սոսկ… դա հոգիների գրկախառնություն է, երկու սիրած էակների ամենաանկեղծ ու ամենանուրբ քնքշանքը: Համբույր… երբ մարմինդ է ընդարմանում, աչքերդ են ակամայից փակվում, ու քո ողջ էությունը կենտրոնանում է շուրթերիդ տաքուկ այն անձկության մեջ, որ […]

Կարդալ ավելին »

ՔՈ ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱՆ

Գիտե՞ս սիրելի՛ս, այսօր լսեցի հոգուդ լուռ ճիչը… ունկ դրեցի լուռ աղաղակիդ, սրտիդ խուլ տնքոցին ու կարոտիդ, սրտատրոփ կարոտիդ կանչին… Ես սովորեցի կարդալ լռությունդ… անձայն կանչը հոգուդ ու մարմնիդ… սովորեցի կարդալ աչքերիդ փայլը, սրտիդ բաբախն ու հոգուդ բերկրանքը… Ախր, սիրելի՛ս, մենք այնքան տարբեր ենք իրարից… Բայցևայնպես՝ նման ենք իրար մեր խենթությամբ, նվիրումով ու մեկմեկու հավատարիմ ինքնատիպությամբ… […]

Կարդալ ավելին »

ԺԱՄԱՆԱԿ… ՆԱ ԱՆՈՂՈՔ Է…

Ժամանակ… ամենաթանկագին գանձը, որ ավաղ, գնահատել չենք կարողանում… Ժամանակ… որ սոսկ չափման միավոր չէ. Կանոնների, գիտակցության, գործի ու կեցվածքի մի մեծ համաստեղություն, որ վատնած է համարվում, երբ այն չես օգտագործել արարելու, երկնելու համար: Ժամանակ, այն երբեմն շրջադարձային է լինում, բայց մենք ավաղ, չենք նկատում անհրաժեշտ այն վայրկյանը, երբ հարկ է սթափվել, մի պահ կանգ առնել, […]

Կարդալ ավելին »

ԵՍ ԿԺՊՏԱՄ ՔԵԶ…

Կյանքը հիասքանչ է: Այն հիասքանչ է, քանզի միշտ կարող ես ժպտալ նրան: Ժպտալ նրան անգամ ցավի մեջից, ատամներդ ամուր սեղմած… Որ ցավածին այդ ժպիտն անհագ քրքիջի չվերածվի… Ժամանակ…. Աներևույթ, անշոշափելի երևույթ… որի մասին մեզ կյանքում սլաքի անտեսանելի շարժն է հուշում միայն, երբեմն՝ ժամացույցի համաչափ զարկը… որ սրտիդ զարկին է համահունչ գրեթե… Որքա՞ն մնաց, որքա՞ն կշարժվենք […]

Կարդալ ավելին »

ԽԵՆԹԵՐՆ ԱՄԵՆԱԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴԻԿ ԵՆ

Քառասնամյա հնության Հոբելյանական կոնյակ և սիգար… Նրանց միախառնված թանձրուքը փորփրում է մտքերս, խռովում է հոգիս, ու մի գեղեցիկ տեսիլք, կիսախավար ու մշուշոտ հայացքիս առաջ փայլփլուն մի Արև, կամաց վեր է բարձրանում… վեր է բարձրանում ու թակում սիրտս… -Թիկ-թակ… բանա՛, ե՛ս եմ… -Ո՞վ ես դու, Արև՛… -Ե՛ս եմ… քո Արև՛ը… Դու ինձ որոնում էիր, դու ինձ […]

Կարդալ ավելին »

ԱՆՁՆԱՏՈՒՐ ՀՐԵ ՏԱՐԵՐՔԻՆ

Ես խավարում էի… ցուրտ մշուշում… խարխափելով որոնեցի, գտա պայծառ Լույսը, գտա Արևը… Ես ճեղքեցի խավարը, մշուշը, սլացա դեպի Արևը…. սահուն ճախրանքով մոտեցա Արևին, փարվեցի, գրկեցի նրան, պայծառացա Լույսով, ջերմացա Արևով, բայց… Արևն ինձ այրեց… հոգիս տարալուծելով իր ջերմի մեջ՝ սիրտս խորովեց… Արևն ինձ ասեց. -Դու կարող ես ջերմանալ ինձնով, բայց ոչ երբեք գրկել… ես քոնը […]

Կարդալ ավելին »

ԹՈՂ ԿԱՐՈՏՍ ԵՐԳԵՄ ՔԵԶ ՀԱՄԱՐ

Սիրելի՜ս, սիրելի՜ս, կարոտս եմ ուզում երգել քեզ հետ, քեզ համար… Թող այսօր փարվեմ մարմնիդ ու հոգուդ, մեղմորեն գրկեմ իրանդ ու… շնչեմ բույրդ… Թող շոշափեմ այտերդ, ձեռքերդ հպեմ այտերիս ու ափերիդ ջերմությամբ փշաքաղվեմ… Սիրելիս, ուզում եմ աչքերդ համբուրել, կարոտած, սպասող, անթաքույց ժպտացող աչքերդ… Ուզում եմ Արևդ գրկել ու պարուրել իմ բազուկների մեջ… ամուր ու պիրկ… քո […]

Կարդալ ավելին »

ՄԱՅՐ…

Մայր… կա՞ ավելի մեղմ, ավելի ջերմ, ավելի պարտավորեցնող բառ… Մայր… միշտ ամենալավը, ամենաբարին, ամենանվիրականը… Մայր… վեր անձնականից, վեր՝ սեփական եսից, վեր՝ անգամ աստծուց… Մայր… ամոքող հոգի, էակ, գոյ, որ յուր ձեռքի ափի մի հպումով ամենամեծ ցավդ կամոքի, ամենածանր վերքդ կդարմանի… Մայր… Աստվածուհի, ով քեզ ծնել է, ով քեզ սնել է, տվել է ամեն-ամեն ինչ… Մայրական […]

Կարդալ ավելին »

ԲԱՐԵՎ… ԿԱՐՈ՞Տ, ԳՈՒՑԵ՝ ԱՐԵՎ՞…

Բարև՛… Չգիտեմ քեզ ինչպես դիմեմ… Կարո՞տ, գուցե՝ Արև՞… գուցե  ուղղակի՝ Բարև՛… Ամեն առավոտ Արևի առաջին շողի հետ քեզ բարևում եմ, որսում ժպիտդ, գրկում իմ երևակայության մեջ ու փայփայում… փայփայում այնպես, հանց երբեք չեմ գրկել, չեմ փայփայել անշղարշ գեղեցկությունդ, թափանցիկ հմայքդ… Բարև՛… Հեռվից զգում եմ հոգուդ ջերմը, աչքերիդ գրավիչ փայլն ու երազում, երազում երգեցիկ ձայնդ լսել… […]

Կարդալ ավելին »

ԵՍ ԱՐԵՎԻ ՍՏՎԵՐՆ ԵՄ 

             Երազում Արևին տեսա… Ջերմ, կրակոտ, հրաբորբոք: Եվ Արևի կանչով, հավերժի անհունով գնացի ճամփորդության, գնացի դեպի Արևը, գնացի Արևին որոնելու… Ես սարեր ու ձորեր անցա, անապատներ կտրեցի, ժայռեր մագլցեցի, գետի հունով բարձրացա… Արևը չկար ու չկար… Որպես հավերժի ճամփորդ՝ աշխարհներ ման եկա, մարդկանց հոգիներում որոնեցի Արևը… Քայլեցի Զրադաշտի հետքերով, Պաղեստինի […]

Կարդալ ավելին »