Քանդիր կապանքը…

Քանդիր կապանքը….
Արձակիր հոգիս անտես շղթայից.
Աչքերիդ փայլից, քո կեղծ ժպիտից,
Որ տապանում է սերս ամեն օր….

Քանդիր կապանքը…
Թույլ տուր հենց այսօր, այս լուսաբացին
Հանց մի որձ կատու, փնտրեմ ու գտնեմ
Ինձ հասանելիք ու մի մոլորյալ սպիտակ էգ շուն…

Քանդիր կապանքը….
Քար անտարբերությամբ շղթայված հոգիս
Էլ չի դիմանում այս արհեստածին ու սուտ խաբկանքին….
Սիրո ցնորքին, անհաս երազին….

Քանդիր կապանքը…
Դու չկաս… գնա… ես եմ ստեղծել քեզ իմ երազում…
Ուրիշի գրկում, քո անսիրտ ստում, ու իմ ցնորքում…
Տառապած հոգում, երազկոտ սրտում….

Քանդիր կապանքը…
Ու ազատ թող ինձ… ես կթափառեմ, հանց
Փողոցային մի սև որձ կատու…
Ու կորոնեմ ինձ հավատարիմ սպիտակ, էգ շուն…

Քանդիր կապանքը…
04.05.2015tumblr_l48bnuy2us1qc9fp6o1_r1_500_large

Facebooktwittergoogle_pluslinkedin